
Սեքսուալ գրավչությունը շատ բարդ է բառերով նկարագրելը․ դա հատկություն է, որը ձգում է ձեզ դեպի մեկ ուրիշը՝ միանգամից և ուժգին։
Բայց միայն այն պատճառով, որ այդ հատկությունը բարդ է հասկանալը, չի նշանակում, որ այն անհնար է զարգացնել ձեր մեջ։
Ինքնավստահությունն ու կոկետությունը միշտ էլ սեքսուալ են եղել, այն դեպքում, երբ ավելի կոնկրետ օրինակներն ու խորամանկությունները յուրաքանչյուրի մոտ տարբերվում են։
zNews-ը ներկայացնում է 5 դրսևորում, որոնք սպանում են սեքսուլ գրավչությունը
Անթերիություն. կատարյալ գծված դիմահարդարում, սանրվածք և նորաձև զգեստ: Այսպիսի կնոջը վախենալու է դիպչել, իսկ հեռանկարում չհամապատասխանել նրա բարձր չափանիշներին:
Բաց հագուստ. թափանցիկ բլուզներ, բաց որովայն, չափազանց կարճ կիսաշրջազգեստ: Համընդհանուր դիտման դրված մարմինն արդեն համընդհանուր սեփականություն է: Իսկ այդպիսի հասանելիություն տղամարդկանց մեծամասնությունը չի սիրում:
Կոսմետիկայի ուժեղ բույր՝ դիմափոշու, հարդարման միջոցների և օծանելիքի: Ծանր քաղցր հոտերից տղամարդիկ վատանում են և առանց հապաղելու փախնում են «հոտավետ» աղջիկներից:
Երկար, արհեստական եղունգներ: Տղամարդիկ ուղղակի սարսափում են դրանցից:
Սեփական թերությունների կուլտիվացիա: Տղամարդիկ ուղղակի հունից դուրս են գալիս, երբ նրանց մշտապես հարցնում են՝ «Ես գեր չեմ, չէ՞», «Սանրվածքս ինչպե՞ս է», «Ինչ քեզ համար գնեմ, ի՞նչ է քեզ դուր գալիս»: Չկա որևէ այլ անհրապուրիչ բան, քան այս կարգի կասկածները:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ