Ինչո՞ւ Այվազովսկու երկու կտավների ցուցադրությունն արգելվեց Ցարական Ռուսաստանում, ԽՍՀՄ-ում և անգամ ժամանակակից Ռուսաստանում

Քչերը գիտեն, որ Ռուսաստանի պատմության մեջ եղել են էջեր, որոնք խնամքով փորձել են թաքցնել:

Դրանցից մեկն էլ 1891-92 թթ-ին սովն էր, որը համակել էր երկրի հարավն ու Պովոլժիեն․ այդ տարիներին ժողովուրդը մի կերպ էր գոյատևում, բայց ոչ թե նրա համար, որ հաց չունեին, այլ այն պատճառով, որ երկրի ղեկավարներն ու իշխանությունները եղած միջոցներով ուղղում էին իրենց ֆինանսական հետաքրքրությունների բավարարմանը:

Ինչքան էլ քաղաքագետները փորձում էին ստեղծված իրավիճակը բարդել եղանակային վատ պայմանների վրա, միևնույն է, հիմնական խնդիրը պետության՝ սննդի բնագավառում վարած ոչ ճիշտ քաղաքականությունն էր: Գյուղատնտեսական ռեսուրսների հաշվին համալրելով գանձարանը՝ յուրաքանչյուր տարի Ռուսասատանը իր ցորենն արտահանում էր արտերկիր: Արդյունքում՝ առաջին սովի տարիներին երկրից արտահանվել է 3,5 մլն տոննա հացահատիկ, հաջորդ տարի, երբ սովը և համաճարակն արդեն տարածվել էին կայսրությունում, ռուսական կառավարությունը և գործարարները Եվրոպային 6,6 մլն տոննա հացահատիկ վաճառեցին, ինչը գրեթե կրկնակի գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը: Այս փաստերը ցնցող էին, բայց ինչն էր ամենասարսափելին այդ իրավիճակում, որ կայսրը կտրականապես հերքեց Ռուսաստանում սովի առկայությունը և դա այն ժամանակ, երբ հեռավոր գյուղերում մարդիկ սովից մահանում էին:

Ալեքսանդր Երրորդ

«Ես սոված բանկիչներ չունեմ, կան միայն վատ բերքատվությունից տուժածներ»,- ասում էր այդ ժամանակվա կայսր Ալեքսանդր Երրորդը:

Երկրում իրավիճակն աղետալի էր և սարսափելի լուրը հասավ մինչև Եվրոպա ու Ամերիկա: Ամերիկյան հասարակությունը՝ «North Western Miller» շաբաթաթերթի խմբագիր Ուիլյամ Էդգարի գլխավորությամբ մարդասիրական օգնություն առաջարկեց Ռուսաստանին: Սակայն կայսրը ձգձգում էր պատասխանը և միայն որոշ ժամանակ հետո թույլ տվեց կերակրել սոված բնակչությանը:

Ուիլյամ Էդգարը

Սոված ռուս ժողովրդի համար մարդասիրական օգնության շարժումը կազմակերպել և ղեկավարում էր բարերար Ուիլյամ Էդգարը, ով դեռևս 1891թ-ի ամռանն առաջինն էր, ով իր շաբաթաթերթում հրապարակեց Ռուսաստանում տիրող սովի մասին հոդվածներ: Նա գրություններ ուղարկեց հացահատկի վերամշակմամբ զբաղվող խոշոր ընկերություններին ու խնդրեց հնարավորության դեպքում արձագանքել: Նաև հիշեցրեց իր հայրենակիցներին, որ 1862-63 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակ ռուսական նավատորմն անգնահատելի օգնություն է ցուցաբերել իրենց երկրին: Այդ ժամանակ հեռավոր Ռուսաստանը Ամերիկայի ափերի մոտ ուղարկեց 2 ռազմական էսկադրա: Դա զսպող հանգամանք էր Անգլիայի ու Ֆրանսիայի համար, ովքեր ցանկացած պահի կարող էին օգնության հասնել Հարավին: Ռուսական նավատորմն ամերիկյան ափերի մոտ մնացին մոտ 7 ամիս և բրիտանացիներն ու ֆրանսիացիները չհամարձակվեցին կոնֆլիկտի մեջ մտնել ռուսների հետ: Դա ևս նպաստեց, որպեսզի Հյուսիսը հաղթի քաղաքացիական պատերազմում:

Ռուսական նավատորմը Ամերիկայի ափերի մոտ

Վիլյամ Էդգարը կոչը դրական արձագանք գտավ համաերկրացիների շրջանում և մարդիկ սկսեցին նվիրատվություններ անել: Աշխատանքը իրականացվում էր ոչ ֆորմալ պայմաններում և կամավոր հիմունքներով, քանի որ Ամերիկայի կառավարությունը չէր հաստատել բարեկամական օգնության ժեստը, սակայն չէր էլ կարող արգելել: Սովորական ամերիկացիներին չէր հետաքրքրում իրենց երկրի և Ցարական Ռուսաստանի միջև առկա տնտեսական լարվածությունը: Նրանք «Սա ոչ թե քաղաքականության, այլ մարդասիրության հարց է» կարգախոսի տակ օգնություն էին հավաքում ողջ ԱՄՆ-ով: Դրան մասնակցում էին բնակչության գրեթեր բոլոր շերտերը․ բանկիրները, կրոնական կազմակերպությունները, ֆերմերները, լրագրողներն ու պետական ծառայողները: Բայց ինչի իմանային խեղճ մարդիկ, որ Ռուսաստանի պետական ամբարի պատերը քիչ էր մնում պայթեին ցորենի առատությունից: Ռուս ձեռնակատերերը դրանք պատրաստվում էին արտահանել Եվրոպա․․․

Երեք հյուսիսային նահանգներն ու Կարմիր խաչը մի քանի ամիս շարունակ մարդասիրական օգնությունը տարան Ամերիկայի նավահանգիստներ, իսկ ձմռան վերջում ալյուրով և հացահատիկով բեռնված առաջին երկու նավերը շարժվեցին դեպի հեռավոր Ռուսաստան: 1892 թվականի գարնան սկզբին արժեքավոր բեռով բեռնված նավերը ժամանեցին Մերձբալթիկայի նավահանգիստ:

Նավերից մեկով Ռուսաստան էր ժամանել մարդասիրական օգնության կազմակերպիչ Ուիլյամ Էդգարը: Նա ստիպված եղավ շատ բան տեսնել այնտեղ․ հյուսիսային մայրաքաղաքի ճոխ կյանքն ու հեռավոր գավառների սովն ու թշվառությունը, օգնության անբարեխիղճ բաշխումն ու նավահանգիստներում ամերիկյան սննդի անօրեն գողությունը: Ամերիկացիների զարմանքն ու զայրույթը չափ ու սահման չունեին:

Բայց ինչ էլ որ լիներ, գարնան սկզբից մինչև ամռան կեսերը Ռուսաստան եկան մարդասիրական օգնությամբ բեռնված թվով 5 շոգենավ, ընդհանուր 10 հազար տոննա բեռով, որոնց արժեքը գնահատվեց 1 միլիոն դոլար:

Այդ ժամանակ Ռուսական կայսրության ապագա կայսր Նիկոլայ Երկրորդը գրում էր․ «Բոլորս խորապես ցնցված ենք այն փաստից, որ Ամերիկայից մեր երկիր են գալիս այդքան պարենով բեռնված նավեր»:

Նիկոլայ Երկրորդ

Սակայն կարճ ժամանակ անց ռուսական կառավարությունը պարզապես մոռացավ ԱՄՆ-ի եղբայրական այս ժեստի մասին:
Որքան էլ փորձեին ռուսական իշխանությունները մոռանալ և հերքել բարեկամական օգնության փաստը, միևնույն է՝ կային բազամթիվ փասթաթղթեր և ականատես ծովանկարչի կողմից արված կտավներ, որոնք տեղի ունեցածի փաստացի վկայություններն էին:
Առաջին տրանսպորտային նավերը՝ Indiana-ն և Missouri-ն, այսպես կոչված «Սովի նավատորմը», սննդամթերքով բեռնված հասել են Լիբավայի և Ռիգայի նավահանգիստներ: Այս ամենի ականատեսն էր եղել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

Հովհ․ Այվազովսկի-«Օգնության նավը»

Մերձբալթիկայի նավահանգստում այդքան սպասված բեռները դիմավորեցին նվագախմբի հնչյուններով, իսկ սնունդով բեռնված վագոնները ճանապարհ ընկան ռուսական և ամերիկյան դրոշներով զարդարված: Այս իրադարձությունն այնքան էր տպավորել Այվազովսկուն, որ իր տեսած պատկերը փոխանցել էր իր երկու`«Օգնության նավը» և «Պարենի բաշխում» կտավներին:

Հովհ․ Այվազովսկի- «Պարենի բաշխում»

Հատկապես տպավորիչ էր «Պարենի բաշխում» կտավը, որտեղ տեսնում ենք սնունդով բարձված սայլ, սայլի վրա` ԱՄՆ-ի դրոշը թափահարող ռուս գյուղացի: Գյուղի բնակիչներն էլ ի պատասխան թափահարում են թաշկինակները և գլխարկները, ոմանք էլ ծնկաչոք աղոթում էին Աստծուն և իրենց օգնության համար գովաբանում Ամերիկային:

Սակայն Այվազովսկու այս կտավները Ռուսաստանում արգելվեցին հանրային ցուցադրության համար: Կայսերը զայրացնում էր կտավի վրա պատկերված ամբոխի տրամադրությունը, այն նաև հիշեցնում էր իր անզորության և երկրում տիրող աղետալի վիճակի մասին:

Հովհաննես Այվազովսկի

1892-1983 թվականերին Այվազովսկին մեկնեց ԱՄՆ՝ իր հետ տանելով ռուսական իշխանության համար անցանկալի երկու կտավը: Այցի ժամանակ նկարիչը իր աշխատանքները նվիրաբերեց Վաշինգթոնի Քորքորան պատկերասրահին, որպես երախտագիտության նշան ԱՄՆ-ին՝ Ռուսաստանին օգնելու համար:

1961-1964 թվականներին այս կտավները ցուցադրվեցին Սպիտակ տանը` Ժակլին Քենեդու նախաձեռնությամբ: 1979 թվականին, նրանք հայտվեցինք Փենսիլվանիայում՝ որպես մասնավոր հավաքածուի մաս և երկար տարիներ դրանք տեսնելու հնարավորություն չկար: Իսկ արդեն 2008 թվականի Sotheby’s աճուրդում մեծահարուստ մի բարերարի Այվազովսկու պատմական կտավները գնեց 2.4 միլիոն դոլարով և դրանք միանգամից փոխանցեց Վաշինգթոնի Քորքորան պատկերասրահին:

Հատկանշական է, որ վերը նշված կտավները այդպես էլ չթույլատրեցին ցուցադրել անգամ ժամանակակից Ռուսաստանում․․․

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել
Ուզո՞ւմ եք ձեր մասին ավելին իմանալ, ընտրեք ձեռքերից մեկը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների բոլոր գլխավոր նշանները. ձեզ մոտ կարգի՞ն է
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները
Թեստ. Որքանո՞վ եք հիշում հայ գրականության դասերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել
Ուզո՞ւմ եք ձեր մասին ավելին իմանալ, ընտրեք ձեռքերից մեկը
Ամուսնական անպտղություն
Կենդանակերպի 3 հիասքանչ կանայք, որոնց առաջ խոնարհվում է ամբողջ աշխարհը
Ահա թե ինչ է պատահում հսկայական փղի հետ վայրի բնության մեջ նրա սատկելուց հետո (Video)