Առաջին սեքսի կանոններն` աղջիկների համար

Like on FB:

Առաջին սեքսուալ փորձը կարող է տեղի ունենալ տարբեր տարիքներում: Որպես կանոն, այն ձեռք է բերվում ոչ միայն գայթակղությամբ ու խորը զգացմունքներով:

Երբեմն մեծ դեր են խաղում նաև հոգեբանական և սոցիալական գործոնները: Այդ իրավիճակում մեծ պատասխանատվություն է ընկնում տղամարդու վրա, ուսի շատ կարևոր է իմանալ առաջին սեքսի կանոնները: Եթե տղամարդն իրեն կոպիտ պահի, ապա կարող է կնոջը հոգեբանական վնասվածք պատճառել և հետագայում ինտիմ կյանքում խնդիրների հանգեցնել:

Որպեսզի դա տեղի չունենա, պետք է պահպանել առաջին սեքսի որոշ կանոններ:

Չվախենալ

Առաջին սեքսի գլխավոր կանոնները հետևյալն են. կատարվողի մեջ մեծ դերակատարություն ունի զգացմունքային տրամադրվածությունը և ցանկության ուժգնությունը: Դրանցով էլ բացատրվում է այն փաստը, որ մեծամասամբ ասաջին սեռական հարաբերությունն աղջիկների մոտ կատարվում է անցավ: Եթե աղջիկը զգում է, որ մերձեցման ցանկությունը մեծ է և պատրաստակամ է հենց այդ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ, ապա նա ուժեղ ցավ չի զգա: Իսկ ահա վախը կարող է խանգարել` թուլացնելով գայթակղությունը: Արդյունքում հեշտոցի մկանները կարող են կծկվել և խանգարել սեռական օրգանի մուտքին: Հենց այդ պատճառով առաջին սեռական հարաբերության ժամանակ աղջիկը կարող է ցավ ապրել: Բավական է ընդամենը դադարել վախենալուց, և բոլոր տհաճ զգացողությունները կանհետանան: Որոշ դեպքերում աղջիկը կարող է կարճատև չնչին ցավ զգալ: Դա կարող է պայմանավորված լինել նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

Ընմիջումը` առաջին և երկրորդ մերձեցման միջև

Հաջորդ սեռական հարաբերությունների ժամանակ ցավեր չեն լինում: Միայն թե` առաջին և հաջորդ սեռական ակտի միչև որոշակի ժամանակ պետք է անցնի, որը օրգանիզմին թույլ կտա վերականգնվել: Սովորաբար դրա համար պահանջվում է հինգ օր: Այդ ժամանակահարվածում կուսաթաղանթի պատռվածքները սպիանում են: Դրանից հետո կինը սեռական մերձեցման ժամանակ որոշակի հաճույք կարող է ստանալ: Առաջին սեքսի ժամանակ, որպես կանոն, կինը հաճույք է ստանում միայն տղամարդու շոյանքներից, սակայն ոչ` սեռական ակտից:

Դեֆլորացիայի մի քանի փորձ

Առաջին սեքսի կանոնն այնպիսին է, որ դեֆլորացիան (կուսազրկումը) պարտադիր չէ, որ տեղի ունենա մեկ անգամից: Եթե կինը տհաճ զգացողություններ է ունենում կամ ցավ զգում, որոնք դժվար տանելի են, ապա կարելի է սկսած գործն ավարտելու համար մի քանի փորձ կատարել: Այդպիսի մոտեցումն ունի մի շարք առավելություններ: Յուրաքանչյուր հաջորդ փորձի դեպքում աղջկա վախը թուլանում է, իսկ կուսաթաղանթի անցքը` լայնանում, ինչի շնորհիվ ցավի զգացողությունը թուլանում է: Առավել հաճախ առաջին սեռական մերձեցման ժամանակ հեշտոցից արյունոտ արանետումներ են լինում, սակայն, երբեմն դա տեղի չի ունենում: Ամեն դեպքում զույգերից յուրաքանչյուրը պետք է հանգամանալի հետևի հիգիենային: Վերջինս, ի դեպ, վերաբերվում է ոչ միայն առաջին սեռական հարաբերությանը:

Պահպանակի օգտագործում

Հենց հիգիենայից ելնելով ցանկալի է պահպանակի օգտագործումը: Առաջին սեքսի ժամանակ աղջիկը ստանում է, թեկուզ և փոքր, բայց վնասվածք, ուստի պահպանակը կապահովագրի վարակներից: Վերջինիս օգտագործումը նպատակահարմար կլինի, եթե հղիանալն անցանկալի է: Չէ՞ որ արաջին սեռական հարաբերության ժամանակ հղիանալու հավանականությունը նույնքան է, որքան հաջորդ դեպքերում: Նույնը վերաբերում է վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությանը:

Սեքսի անվտանգությունը

Շատ կարևոր է հոգ տանել անվտանգության մասին: Դա կարևոր է ոչ միայն առաջին սեքսի համար, այլև միշտ: Այդ իսկ պատճառով սեքսի համար պետք է ընտրել հարմարավետ տեղ, լիովին վստահել զուգընկերոջը և հիշել անձնական հիգիենայի մասին: Անվտանգություն և հիգիենա` ահա սեքսի հիմնական կանոնները ու ոչ միայն` առաջինի ժամանակ:

Խորհրդակցեք գինեկոլոգի հետ

Առաջին սեռական հարաբերությունից հետո պետք է այցելել գինեկոլոգին: Դա անպայման պետք է անել սեռական կյաքն սկսելուց հետո, ինչը կարևոր է, քանի որ օրգանիզմում տեղի է ունեցել զգալի փոփոխություն: Բժիշկը կհետազոտի, կորոշի, արդյոք բորբոքումներ կամ սեռական օրգանների վնասվածքներ չկան: Բացի այդ, միայն գինեկելոգը կարող է կուսաթաղանթի հետ կապված խնդիրներին լուծումներ առաջարկել:

Եթե պահպանվեն այս ոչ բարդ կանոնները, ապա առաջին սեքսը միայն դրական զգացողություններ կթողնի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Shamshyan.com-ը լուսանկարներ է հրապարակել Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից (Photo)
Ինչպես են վարարած Դեբեդ գետից դուրս բերում հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մարմինը (Video)
Իտալացին ավելի քան 1,5 միլիոն բաժանորդ է հավաքել՝ ծաղրանմանակելով համաշխարհային աստղերին (Photo)
20+ նկարազարդում այն մասին, թե ինչ դաժան աշխարհում ենք մենք ապրում (Photo)
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Խաշած ձվի սննդակարգ. 2 շաբաթում կարելի է 11 կգ նիհարել
Օրգանիզմն ամրացնող և անոթները մաքրող հզոր միջոց

Latest

Գլուխկոտրուկ՝ ամենաուշադիրների համար․ կարո՞ղ եք կռահել՝ ով է փախել տնից
ԹԵՍՏ․ 10-ից մեկն է կարողանում գտնել ՍԽԱԼԸ այս նկարում․ դու կարո՞ղ ես
ԹԵՍՏ՝ հանճարների համար․ Այս տղամարդկանցից ո՞վ է միայնակ ապրում
10+ նկարազարդումներ, որոնք ապացուցում են, որ աշխարհը կործանվում է (Photo)
Ձեր կրքոտության աստիճանը․ հոգեբանական թեստ՝ աղջիկների համար
Թեստ․ Կկարողանա՞ք պատասխանել այս պարզ հարցերին
Կանացի 5 սխալ, որոնք քայքայում են ամուսնական ամուր կապերը
ԹԵՍՏ. Միայն խելացի մարդկանց է հաջողվում անցնել այս թեստը
Կնոջ մարմնի 10 ամենասեքսուալ մասերը՝ ըստ տղամարդկանց․ ՀԱՐՑՈՒՄ