Ուշադրության նշաններ, որոնք յուրաքանչյուր կին գնահատում է

Like on FB:

1. Ողջույնի կամ հրաժեշտի համբույր

Մեզ մեր տեղում զգալու հարցում ոչ մի բան ավելի լավ չի օգնում, քան թանկ մարդու առավոտյան կամ հրաժեշտի համբույրը: Համաձայնվիր, որ քեզ եւս հաճելի է, դե պատկերացրու, թե որքան հաճելի է աղջկան: Երբ քո տիկինը գնում է աշխատանքի կամ տուն է վերադառնում, նրան համբույրով ողջունելը հոգեկան հարաբերությունները պահպանելու գերազանց միջոցներից մեկն է:

Դրանց ջերմ եւ  բարյացակամ էֆեկտը մեզ այն ժամանակներն է հիշեցնում, երբ մեր նախահայրերը մարդանման կապիկներ էին, իսկ իրենց համակրանքն արտահայտում էին մանր մակաբույծներին զննելով: Ողջույնի համբույրը նշանակում է՝ «ես ուրախ եմ քեզ տեսնել», իսկ հրաժեշտինը՝ «ես քեզ կկարոտեմ»:

2. Միմյանց սեղմվել

Եթե ասես, որ «այդ ամենը հորթային քնքշանքներ են, տղամարդիկ իրենց տիկնանց հետ գրկախառնված չեն պառկում՝ նրանց իրենց մորուքով փաթաթելով» եւ այդ ոճի մի բան, կասեմ, որ դու բացարձակապես սխալ ես: Գրկախառնությունը նորմալ հարաբերությունների առանցքային գործոնն է: Եթե ձեզ հաճելի չէ օրվա ընթացքում մեկ անգամից ավելի գրկախառնվելը, անհնար է ձեր հարաբերությունները նորմալ համարել: Նույնիսկ անմատչելի ձեւացողները ցանկանում են մտերիմ մարդուն ավելի հաճախ գրկել եւ նրան կողքին զգալ: Այն բոլոր խոսակցությունները, որ գրկախառնությունները կյանքի տեւողությունը երկարացնում են՝ հեքիաթներ չեն:

3. Հաճելի մանրուքներ անել

Ոչ մի աղջիկ չի հրաժարվի ծաղկեփնջից: Իհարկե, գլխավորն այնպիսի ծաղիկներ ընտրելն է, որոնք աղջկան իսկապես դուր են գալիս, այլապես անակնկալը կարող է այնքան էլ հաճելի չլինել:

Իհարկե, միայն ծաղիկները չեն կանացի աչքերին միակ հաճույք պատճառողը: Նրան ուղղված գրառում կատարիր եւ դիր բաճկոնի գրպանը, սկայպով մի քանի գորովալից հաղորդագրություն ուղարկիր, նախաճաշ պատրաստիր, նրա համար սուրճ եփիր, նրա հետ զբոսամքի ուղեւորվիր այգի, ասֆալտի վրա մանկական կավիճներով միասին զվարճալի մի բան նկարեք: Նրա սիրելի շոկոլադը գնիր, նրան զվարճալի գլխարկ նվիրիր, հիշիր, թե երբ է նրա մոր տարեդարձը: Մանրուքների մի ամբողջ կույտ կա: Գլխավորը երեւակայություն ունենալն է, դա ամրապնդում է աղջիկների հետ հարաբերությունները:

4. Մանրուքները նկատել եւ հաճոյախոսություն անել

Աղջիկները չափազանց շատ ժամանակ են վատնում լավ տեսք ունենալու համար: Դիմահարդարումը, մանիկյուրը, կտրվածքը եւ այլ միջամտությունները նրանք մասամբ իրենց վրա ուշադրություն գրավելու եւ իրենցով հիանալու համար են անում: Սիրալիր եղիր եւ այդ անհեթեությունը նկատիր: Իհարկե, կանայք կան, որոնք այդ ամենն անում են միայն իրենց համար, բայց լինում են նաեւ այնպիսիները, որոնք իրենց ընդհանրապես չեն հետեւում:

Կարեւոր է նոր կտրվածքը նկատելը կամ այն, որ նա նոր զգեստ է հագել: Աղջիկը ջանում է լավ տեսք ունենալ, եւ եթե նրան իսկապես շատ է սազում, կարելի է եւ պետք է գովել: Այնքան էլ դժվար չէ նկատել, որ նրա մեջ ինչ-որ բան փոխվել է: Եթե դու դա չես նկատում, ապա տրամաբանական երկու բացատրություն կա: Առաջին՝ դու այդպիսի «մանրուքները» նկատելն անիմաստ ես համարում, որովհետեւ տղամարդ ես, դա տղամարդու գործ չէ, «կանայք սիրում են, երբ ամեն ինչ խիստ է եւ առանց քնքշության»: Երկրորդ՝ նրա վրա թքած ունես: Փոքր հաճոյախոսությունները քեզ կօգնեն ցանկացած հարաբերություններում երկար ճանապարհ անցնել:

5. Լվա սպասքը

Բավական է ասել, որ դա կանացի գործ է: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ սահմանը ջնջվում է: Նա քեզ համար ընտիր ընթրի՞ք էր պատրաստել: Դե էլ ինչու դրանից հետո ափսեները չլվանաս: Դա հրաշալի կցուցադրի, որ դու անկեղծորեն գնահատում ես այն ամենը, ինչ նա քեզ համար անում է, իսկ կերակուրն իսկապես համեղ էր: Դա նուրբ ակնարկ է, որ «նա կին է, այլ ոչ թե աման լվացող»: Ի վերջո, պատկերացրու, որ նա պետք է այդ ամենը ստիպված լվանա: Նա կերակուր է պատրաստել, դրա վրա որոշակի ջանք է ներդրել, իսկ հիմա դեռ ստիպված է կաթսաներն ու ափսեները լվանալ, մինչ դու կուշտ եւ գոհ նստած կլինես համակարգչի առջեւ: Տղամարդիկ, մի փոքր կարեկցանք դրսեւորեք:

6. Նրան օգնել հագնել/հանել վերնազգեստը

Ոչինչ կանանց այնքան հաճելիորեն չի շփոթեցնում, որքան վերարկուն հագնել/հանելուն օգնելը: Դու օգնում ես նրան հանել այն եւ կախում ես կախիչից: Ակնհայտ է, որ նա դա կարող է անել առանց քեզ էլ, բայց դա հաճելի «ասպետական» մանրուք է, որը բարձրացնում է եւ՛ քո, եւ՛ նրա տրամադրությունը: Սա այն նույն օպերայից է, ինչ տիկնոջ առջեւ դուռը բացելը:

Աղջկան հագնվել օգնելը նույնպես քո կողմից հաճելի շփոթեցնող ժեստ է: Եթե հարաբերությունները պատկերացնենք համակարգչային որեւէ խաղում քո ջոկատի անդամների տեղադրության շերտերի տեսքով, վերնազգեստի հարցում օգնելը քեզ 100 հնարավորից նվազագույնը 10 միավոր կավելացնի:

7. Նրան հետեւից գրկել, համբուրել ճակատը, այտերը

Կնոջը հաճելի է ճակատը, այտերը եւ քիթը համբուրելը: Ինձ առանձնապես դուր է գալիս քիթը համբուրելը, բայց դա անձնական նախապատվություն է: Դա աղջկան հասկացնում է, որ դու պարզապես ցանկանում ես նրա կողքին լինել, դու նրա հանդեպ գորովանքով լի ես եւ քեզ հաճելի է նրա կողքին լինել, նույնիսկ այն ժամանակ, երբ նա քեզ համար կերակուր է պատրաստում, եւ դուք սեքսով չեք զբաղված:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչու են մաշկի վրա կարմիր խալեր հայտնվում
11 կանացի «թերություններ», որոնք մագնիսի պես ձգում և խելքահան են անում տղամարդկանց
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները. բացառիկ կադրեր (Video)
16 բան, որ դու պարբերաբար պետք է անես քո ամուսնու համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Քաշի ավելացման, մազաթափության, առատ քրտնարտադրության, հոդացավերի, հոգնածության, անքնության գլխավոր մեղավորը
Հյութ, որը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. գիտնականներ

Latest

Կայծից բռնկվում է… 9 միջոց` նրա մոտ կիրք արթնացնելու համար
Գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց․․․ 11 նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել
Ի՞նչ է տղամարդն ակնկալում կնոջից առաջին գիշերը
Ուշադիր եղեք. միջոց, որն օդ ու ջրի պես անհրաժեշտ է կանանց
ԹԵՍՏ․ Եթե կարողանաք այս թեստում հավաքել 10/10, ապա դուք խելացի եք բնակչության 70%-ից
Սիրավեպ ամուսնացած տղամարդու հետ կամ ինչպես չվերածվել սիրուհու
ԹԵՍՏ․ Կարո՞ղ եք հասկանալ, թե այս կանացից ով է հարուստը
Գեղձ, որը կարգավորում է ամբողջ օրգանիզմը. ինչպե՞ս պահպանել վահանաձև գեղձի առողջությունը
Թեստ՝ հայերեն nւղղագրությունից․ բաց թnղած տեղերnւմ լրացրnւ «Բ, Պ, Փ»