Միշտ շքեղ տեսք ունեցող կանանց 10 սովորություն

Like on FB:

Նախորդ օրվանից ծրագրեք, թե ինչ եք հագնելու հաջորդ օրը։

Ոչ թե կախարդանք է, այլ հասարակ մաթեմատիկա։

Ոճային կանայք, որոնց դուք տեսնում եք, իրոք ձգտում են նման տեսք ունենալ։

Ու դա սկսվում է նրանից, որ նրանք իրենց հագուստի մասին տնից դուրս գալուց ընդամենը 10 րոպե առաջ չեն մտածում, այլ նախապես։

Միշտ բավականաչափ ժամանակ հատկացրեք նախապատրաստվելուն։ Դա նշանակում է, որ պետք չէ անընդհատ անջատել զարթուցիչը ՝ եւս մի քանի րոպե քնելու համար, այլ զարթնել ժամանակին, որպեսզի ներկայացուցչական տեսքով դուրս գաք տնից՝ ընտրված հագուստով, կոկիկ սանրվածքով, որակյալ շպարով, ոճային աքսեսուարով, որոնց մասին մենք սովորաբար մոռանում են, բայց որոնք լրացնում են մեր կերպարը։

Ընտրեք ճիշտ ներքնազգեստ։ Նախ՝ դա Ձեր ինքնավստահության հիմքն է։ Երկրորդ՝ ներքնազգեստը պետք է համապատասխանի Ձեր հագուստին, որպեսզի օրինակ ժանյակը տրիկոտաժային մարմինն ընդգրկող հագուստի տակից չթափանցի։ Կամ էլ եթե ուզում եք, որ ներքնազգեստը թեթևակիորեն երեւա, ապա այն պետք է համապատասխան ձեւով ընտրված լինի։

Ոգեշնչվեք այլ ոճային կանանցով։ Հայտնի նորաձեւ կանանց ոճն ուսումնասիրելը նույնպես օգտակար է։ Դա կարող են լինել Ձեր գործընկերները, կամ էլ գուցե հայտնի Ինսթագրամ բլոգերներ, դերասանուհիներ եւ այլն։ Սարսափելի չէ, եթե դուք փորձեք ձեր հանդերձանքը ընտրել համացանցում տեսած լուսանկարով։

Հագնվեք համապատասխան։ Հասարակ է թվում, բայց ոճային տեսք ունենալը նաեւ նշանակում է համապատասխանել որեւէ բանի՝ եղանակին, իրավիճակին, միջոցառմանը։ Նրան, թե ուր եք գնում, երբ ու ում հետ։ Ամեն ինչ իր ժամանակն ու վայրն ունի ։ Պետք չէ հագնել մինի կիսաշրջազգեստ՝ պահպանողական դրես կոդով հանդիպման ժամանակ։ Մի կարծեք, թե այդպես կտպավորեք որեւէ մեկին։

Հագեք միայն այն, ինչ ձեր չափսով է։ Իհարկե նույնիսկ ամեաոճային կանանց զգեստապահարանում մի քանի ջինս կա, որոնց մեջ նրանք երազում են մտնել, բայց նրանք երբեք չեն հագնում դրանք։ Անկախ նրանից, թե որքանով է Ձեզ դուր գալիս նման հագուստը, եթե այն Ձեր չափսով չէ, մոռացեք դրա մասին։

Ձեր կերպարը լրացրեք մեկ թանկարժեք դետալով։ Երբեւէ Ձեզ չի՞ զարմացրել, թե ինչպես է որոշ կանանց հաջողվում շքեղ տեսք ունենալ հասարակ ջինսով ու բլուզով։ Իհարկե կան բազմաթիվ բաղադրիչներ, բայց դրանցից մեկն է կերպարի հարստացումը որեւէ վառ դետալով՝ գեղեցիկ կաշվե գոտի, էլեգանտ ականջօղ, բրենդային պայուսակ եւ այլն։

Ընտրեք իդեալական աքսեսուարներ։ Ինչպես Կոկո Շանելն էր խորհուրդ տալիս՝ աքսեսուարներ հագնելիս հանեք Ձեր հագած վերջին հագուստը։ Այն իմաստով, որ խուսափեք ավելորդություններից։ Ոճային կանայք ունեն չափի զգացում։

Երբեք «լավ հագուստով տեղաշորում թավալ մի տվեք։ Եթե ուզում եք բազմոցին պառկել՝ մետաքսե զգեստը փոխեք լեգինսով ու սվիթշոթով։

Հագուստը կոկիկ ծալեք ու կախեք։ Հասարակ խորհուրդ, բայց մի՞թե մենք դրան միշտ ենք հետեւում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Պարզեք, թե որքան փչացած եք դուք
Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ

Latest

VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
«Փորձեք երջանկեցնել թեկուզ մեկ հոգու և երկրագնդի վրա բոլորը երջանիկ կլինեն». Յուրի Նիկուլինի 14 լավագույն մտքերը
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
Նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդն իր մեջ արդեն որոշել է հարաբերություններին վերջ տալ
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
«Երեխաներն ու սմարթֆոնները. ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է». բժիշկ Նիկոլաս Կարդարաս
Նախանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Այս համեմունքն օգնում է 3 անգամ ավելի արագ կորցնել ավելորդ քաշը