8 բան, որոնց վրա խնայել չի կարելի, նույնիսկ եթե շատ եք ցանկանում

Չափավոր տնտեսումը գովելի է, սակայն միշտ չէ, որ դա սպասված արդյունքն է տալիս։

Նախքան բյուջեն կրճատելը պետք է մտածել, թե արդյոք դա հետագայում ավելի մեծ ծախսերի չի բերի։

zNews-ը այսօր ներկայացնում է այն իրերի ցանկը, որոնց վրա հաստատ պետք չէ խնայել։

1. Զուգագուլպաներ

Էժանագին զուգագուլապաները հեռվից էլ երևում են, դրանք փայլում են, շատ շուտ հատ են գնում, կարերը երևում են հագուստի տակից և փչացնում գեղեցիկ կնոջ կերպարը։ Թանկանոց զուգագուլպաների դեպքում դուք այս խնդիրները չեք ունենա։

2. Սպորտային տոպ

Սպորտային կրծկալ են հաճախ անվանում այն, ինչն իրականում լրիվ այլ բան է։ Բարակ ուսակապերով թեթև շապիկները պարզապես չեն կարող որպես սպորտային տոպ ծառայել։ Սպորտային տոպը պետք է շատ լավ ֆիքսի կուրծքը և բավական փակ լինի։ Այն պետք է բազմաշերտ ամուր կտորից պատրաստված լինի, ներծծի քրտինքը և արագ չորանա, լայն ոչ էլաստիկ ուսակապեր ունենա։ Այն չպետք է էժանգին լինի։

3. Անվադողեր

Որակյալ անվադողերը պետք է կաուչուկից պատարաստված լինեն։ Էժանագին ռետինի պատրաստման համար սինթետիկ խառնուրդներ են օգտագործվում, որոնք այնքան ապահով չեն, ինչպես կաուչուկից պատրաստված անվադողերը։ Բացի այդ, ռետինե անվադողերը արագ մաշվում և պատռվում են։ Կախված անվանդողերի որակից՝ դրանց ծառայելու ժամկետը տատանվում է 40 հազարից մինչև 128 հզ. կմ։

4. Սպասքը լվանալու միջոցներ

Որքան էլ որ լավ ողողենք սպասքը, միևնույնն է, լվանալու միջոցները մի քիչ մնում են մակերեսին և ընկնում ուտելիքի մեջ։ Այդ պատճառով լավ ուսումնասիրեք դրա բաղադրությունը։ Բաղադրության մեջ չպետք է լինեն արհեստական արոմատիզատորներ, էթիլենդիամինտետրաքացախային թթուներ, որոնց շնորհիվ փրփուր է գոյանում։

5. Օծանելիք

Շատ կանայք են խնայում օծանելիքի վրա։ Սակայն այստեղ խնայել չի ստացվի, քանի որ էժանագին օծանելիքը երկար չի մնում ձեզ վրա և ստիպված եք լինում օրական մի քանի անգամ թարմացնել, իսկ 100մլ օծանելիքի սրվակը նախատեսված է 800 սեղմման համար, հետևաբար որակյալ օծանելիքը ավելի երկար ձեզ կծառայի։

6. Համակարգչի աթոռ

Համակարգչի դիմաց աշխատելիս սխալ դիրքը մեծացնում է մեջքի վրա ծանրաբեռնվածությունը մոտ 40%-ով։ Տհաճ հետևանքների ռիսկը նվազեցնելու համար պետք է որակյալ աթոռ ընտրել։ Որակյալ աթոռները սովորաբար բարձրության կարգավորում են ունենում, նաև ակերն են բոլոր ուղղություններով պտտվում, ցանկալի է, որ այն նաև արմունկների և գլխի հենելու մասեր ունենա։

7. Ականջակալներ

Ցածրորակ ականջակալները չեն կարողանում արգելափակել շրջապատի աղմուկը և վատ են փոխանցում բասերը։ Այդ գործոնները հաշվի առնելով արտադրողները դրանք ձայնի շատ բարձր մակարդակով պատրաստում, ինչը բացասաբար կարող է ազդել մարդու լսողության վրա։ Ի դեպ, այն ականջակալները, որոնք կարելի է գլխին հագնել, ավելի անվտանգ են, քան նրանք, որոնք ականջն են մտնում։

8. Արևային ակնոցներ

Անորակ արևային ակնոցները կարող են վնասել աչքերը։ Ակնոց գնելիս ուշադիր եղեք, որ գրված լինի UV400, դա նշանակում է, որ դրանք պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից լուսային ալիքների միջին երկարությամբ։ Իհարկե հավատալ այդ մակնշմանը կարելի է միայն այն դեպքում, եթե դա բրենդային խանութ է, կամ օպտիկա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու եք անընդհատ մրսում, և որ հիվանդությունները կարող են դրանում «մեղավոր» լինել
Ինչ թաքնված հիվանդությունների մասին կարող է ձեզ զգուշացնել ձեր պորտը
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Կենդանակերպի ամենակրքոտ ներկայացուցիչները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»
Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերուհին կայծակ է. Մագան մանրամասներ է հայտնում (Video)
Հայկական ժողովրդական առած-ասացվածքներ
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ հանելուկ․ Փորձեք գուշակել, թե ով է…
Իմաստուն առակ Սիրո և Բաժանման մասին
«Չկա ավելի թանկարժեք բան, քան սրտի բավարարվածությունը»․ 18 հետաքրքիր միտք կյանքից