7 տարածված առասպել սեքսի մասին

Like on FB:

Չնայած սեքսի մասին տեղեկությունների առատությանը, ժողովրդի մեջ դեռեւս շրջանառվում են սեքսի մասին հսկայական թվով առասպելներ, որոնք շատ հեռու են իրականությունից:

Հայտնի սեքսապաթոլոգ Թրեյսի Քոկսը պատմել է սեքսի վերաբերյալ առավել տարածված առասպելների մասին:

Առասպել 1. Միայն ինքնաբուխ սեքսը կարող է լավը լինել

Ոմանք կարծում են, թե լավը կարող է լինել սոսկ ինքնաբուխ սեքսը, բայց դա այդպես չէ: Ավելին, նման առասպելների պատճառով մարդիկ սկսում են կասկածի առնել իրենց կայուն եւ երջանիկ հարաբերությունները: Եթե Դուք մարդու հետ ապրում եք ավելի քան 10 տարի, ծայրաստիճան քիչ հավանական է, որ ուզենաք նրա հետ սեքսով զբաղվել աստիճաններին կամ կինոթատրոնում: Բայց դա բոլորովին չի նշանակում, թե դուք դժբախտ կամ ձանձրալի սեքսուալ կյանքով եք ապրում: Պլանավորված սեքսի մեջ ոչ մի վատ բան չկա, պնդում է մասնագետը:

Առասպել 2. Սեքսն ամեն անգամ պիտի ցնցող լինի

Ոմանք յուրաքանչյուր սեռական հարաբերությունից ոչ երկրային զգացողություններ են սպասում, սակայն չափահաս մարդիկ պիտի այդ առումով ավելի իրատես լինեն: Սեռական 10 հարաբերությունից մոտավորապես 4-ը կլինեն «ոչ վատ», եւս 4-ը` «լավ», մեկը` «ֆանտաստիկ», իսկ մեկը` ձանձրալի եւ նույնիսկ` ձախողված:

Առասպել 3. Լավ սեքս լինում է միայն երիտասարդ տարիքում

Անցյալ տարի 69-ամյա դերասանուհի Հելեն Միրրենն իր սեռական կյանքը հոյակապ է կոչել այն «պարանոիկ եւ դատարկ» սեքսի համեմատ, որով ինքը զբաղվում էր երիտասարդ տարիքում: Նրա խոսքերը հաստատում են շատ հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ ավելի երիտասարդ տղամարդիկ եւ կանայք չափազանց զբաղված են երեխաների դաստիարակությամբ եւ աշխատանքով, այնինչ ավելի մեծ տարիքում նրանք ժամանակ են ունենում սեքսից իսկական հաճույք ստանալու:

Առասպել 4. Այն մարդիկ, որոնք մշտական զուգընկերներ ունեն, դադարում են պոռնո նայել

Սեքսոլոգները հարցերով բազմաթիվ նամակներ են ստանում այն մարդկանցից, որոնք չեն հասկանում, թե իրենց զուգընկերներն ինչու են շարունակում պոռնո նայել եւ ինքնաբավարարվել, չնայած «կենդանի զուգընկերներ» ունեն: Հարցն այն է, որ պոռնոգրաֆիա նայելը ոչ մի կերպ չի խանգարում կայուն հարաբերություններին: Գործնականում յուրաքանչյուր մարդ սիրում է ինչպես զուգընկերոջ հետ սիրով զբաղվել, այնպես էլ զբաղվել ինքնաբավարարմամբ:

Առասպել 5. Տղամարդիկ միշտ սեքս են ուզում

Հասարակության մեջ տեսակետ է տարածված, թե կանացի լիբիդոն փոփոխական է եւ կապված է հորմոնային փոփոխությունների եւ մենստրուալ ցիկլի հետ, իսկ տղամարդիկ իբր անընդհատ սեքսի մասին են մտածում: Սակայն իրականում դա բոլորովին էլ այդպես չէ. ոչ մի մարդ, անկախ սեռից, անընդհատ սեքսի մասին չի մտածում. լիբիդոյի վրա ազդում են տարբեր գործոններ` քնից մինչեւ կյանքում սթրեսի քանակը:

Առասպել 6. Սեքսն իշխանություն է

Սեքսը բոլորովին էլ զուգընկերոջ նկատմամբ իշխանություն չէ, պնդում է սեքսապաթոլոգը: Սեքսի ընթացքում մարդը պիտի կիսի իր իշխանությունը, խոցելի լինի, զուգընկերոջը ցույց տա իր ոչ միայն ուժեղ, այլեւ թույլ կողմը: Սեքսի ընթացքում զուգընկերները պիտի լիովին ազնիվ լինեն իրար հանդեպ եւ նրանց մեկի անվիճելի տիրապետող դիրքը հազիվ թե հարմարավետ լինի մյուսի համար:

Առասպել 7. Եթե Դուք սեքսի ընթացքում օրգազմ չեք զգում, ուրեմն ինչ-որ խնդիր ունեք

Այդ խնդիրն առավել հաճախ կանանց է վերաբերում, չնայած տղամարդիկ էլ են բախվում դրան: Սեքսոլոգների խոսքով, չարժե օրգազմ սպասել յուրաքանչյուր սեռական ակտից եւ շատ զուգընկերների համար փաղաքշանքները եւ այն զգացմունքները, որոնք նրանք արտահայտում են իրար սեքսի ընթացքում, լիովին հերիք են սեռական բավարարման համար: Սակայն եթե դուք երբեք օրգազմ չեք ապրում կամ ապրում եք ծայրաստիճան հազվադեպ, գուցե արժե մասնագետի հետ խոսել եւ պարզել, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
«Կկարոտեմ քեզ, իմ հրեշտակ»․ Ողբերգություն Մարինկա Խաչատրյանի ընտանիքում (Photo)
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
7 վնասակար սովորություններ, որոնց պատճառով կուրծքը կախվում է
ԹԵՍՏ. քանի՞ երեխա կունենաս
3 ամենավատ աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ի՞նչ նախանշաններ են հայտնվում մարդկանց մոտ սրտի կաթվածից մեկ ամիս առաջ

Latest

Իննա Խոջամիրյանը ծնողների հետ լուսանկար է հրապարակել (Photo)
«Կկարոտեմ քեզ, իմ հրեշտակ»․ Ողբերգություն Մարինկա Խաչատրյանի ընտանիքում (Photo)
Հղիության վերջին ամիսներում գտնվող Քրիստինա Եղոյանը նոր հոլովակ է հրապարակել (Video)
Պրեմիերա․ Ռազմիկ Ամյան՝ «Սիրտդ սրտիս մեջ»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում