20 նշան, որ ձեր օրգանիզմում ճիճուներ կան

Մակաբուծային ճիճուները մեր շուրջն են գտնվում՝ որպես կենդանի բնության մի մաս։ Եվ դա նորմալ է. մարդը կարող է դրանց հետ խաղաղ գոյատևել, բայց միայն մինչև այն ժամանակը, քանի դեռ նրանք չեն ընկնի օրգանիզմից ներս ու չեն սկսի բազմանալ՝ հանգեցնելով զանազան հիվանդությունների առաջացման ու զարգացման։

Դա կարող է տեղի ունենալ նույնիսկ ամենաառողջ մարդու հետ, եթե նա խախտում է անձնական հիգիենայի կանոնները, ուտելիքի և ըմպելիքի պատրաստման և օգտագործման տեխնոլոգիան։ Այդ ժամանակ պետք է ահազանգ հնչեցնել։ Այս մասին տեղեկացնում է fabiosa.ru կայքը։

Ներկայացնենք այն նշանները, որոնք կհուշեն, որ օրգանիզմը կարող է մակաբույծներով վարակված լինել։

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ շատ նշաններ հանդիպում են նաև այլ հիվանդությունների դեպքում, դրա համար էլ պետք է մանրամասն հետազոտվել։

Եվ այսպես՝

1. Գլխացավ

2. Մկանացավ և հոդացավ

3. Ստամոքսացավ

4. Կրծքերի շրջանում ցավ

5. Անհանգիստ քուն

6. Ատամների կրճտոց։

Դուք կարող եք առավոտյան արթնանալ ծնոտի ցավով։ Սա հստակ նշան է, որ գիշերը դուք կրճտացրել եք ատամները։

7. Քաշի կորուստ։

Եթե դուք լիարժեքորեն սնվում եք, հատուկ սննդակարգերի չեք հետևում ու միևնույն ժամանակ նիհարում եք, ապա բացառված չէ, որ մակաբույծները կլանում են ուղիղ աղուց եկող սննդարար նյութերը մինչև այն ժամանակը, քանի դեռ նրանք չեն ընկել ձեր արյան հոսքի մեջ, որ օրգանիզմն ապահովեն անհրաժեշտ նուտրիենտներով։

8. Սակավարյունություն։

Մակաբուծային ճիճուները, խաթարելով աղիների պատերի ամբողջականությունը, կարող են հարուցել արյան լուրջ, հաճախ՝ թաքնված կորուստ, ինչը հանգեցնում է սակավարյունության կամ երկաթի դեֆիցիտի:

9. Լնդերի արյունահոսություն։

10. Հազ։

11. Մաշկային հիվանդություններ։

Դրանք կարող են լինել ամենատարբեր բնույթի՝ ցան, խոնավացող էկզեմա, դերմատիտ, ուգրի, խոցեր, ինչպես նաև բերանի, հետանցքի ու քթի հատվածի քոր և այրոց։

12. Աչքերի հիվանդություն։

13. Փորկապություն։

14. Մարսողական խնդիրներ։

Կարող են դրսևորվել որովայնի փքվածության, մետեորիզմի, փորկապության կամ փորլուծության, սպազմների կամ ցավերի տեսքով։

15. Սննդային ալերգիա։

16. Աղիների անանցանելիություն։

17. Բարակ աղու և հաստ աղու բորբոքային պրոցեսներ։

Ճիճուները նվազեցնում են աղիների լորձաթաղանթի տեղային իմունիտետը, ինչը պաթոլոգիկ պրոցեսների գլխավոր պատճառն է հանդիսանում։

18. Սրտխառնուք և փսխոց։

19. Արագ հոգնածություն և քրոնիկական հոգնածություն։

20. Գրգռված և նյարդային վիճակ։

Ինչպես տեսնում եք, սիմպտոմները շատ են։ Բացի դրանից, դրանք բնորոշ են նաև այլ հիվանդությունների համար։ Մարդու խնդիրն անձնական հիգիենա պահպանելն է և թույլ չտալը, որ ճիճուներն ընկնեն օրգանիզմ։

Էլ չենք խոսում դրա բազմացման մասին։ Տարրական կանոններից պետք է հիշել զուգարան գնալուց, կենդանիների հետ շփվելուց հետո և ուտելուց առաջ ձեռքերը լվանալը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․