Տղամարդը կնոջից մեծ է. 7 բարդություն հարաբերություններում

Like on FB:

Հաճախ պատահում է այնպես, որ կինը հանդիպում է իրենից բավականին մեծ տղամարդու հետ: Դա ունի մի քանի պատճառ:

Նախ, հասուն երկրպագուն, գիտի, թե ինչպես գրավել երիտասարդ կնոջը շնորհիվ իր փորձի: Երկրորդը, հասուն տղամարդիկ ավելի հոգատար են և կյանքին ավելի լուրջ են մոտենում:

Երրորդը, կանայք հոգեպես ավելի շուտ են հասունանում և հասակակից տղաները նրանց անհետաքրքիր են: Թվում է այսպիսի զույգերի մոտ ամեն ինչ կատարյալ է, սակայն երբեմն բարդություններ են առաջ գալիս:

Տարբեր սերունդներ

Հարաբերությունները կարող են դասավորվել «ծնող-երեխա» սցենարով: Ոմանց դուր է գալիս լինել այնպիսի մեկի կողքին, ով ամբողջությամբ իր վրա է վերցնում պատասխանատվությունը և հոգսերը: Սակայն մի պահ կինն իրեն կզգա դեռահասի նման, ով պետք է պայքարի իր ինքնուրույնության և իրավունքների համար: Տարիքային տարբերության պատճառով տղամարդը նրան այդքան էլ լուրջ չի ընկալի: Նրանց հայացքները կարող են ընդհանրապես չհամընկնել, ինչը կբերի տարբեր կոնֆլիկտների և տեսանկյունների՝ նույն իրավիճակների համար:

Ոչ մի փոխզիջում

Երիտասարդներն ավելի հեշտ են գնում զիջումների, քան տարիքով տղամարդիկ: Նրանց մոտ արդեն ձևավորվել է անձը և կարծիքը տարբեր հարցերի շուրջ ու նրանք, որպես կանոն, պատրսատ չեն շեղվելու դրանցից: Կինը կամ պետք է պայքարի իր կարծիքի համար կամ զիջի:

Չափազանց ուժեղ խանդ

Երիտասարդ կնոջ հետ սիրավեպը տղամարդուն ինքնավստահություն է հաղորդում և, բնականաբար, նա ամեն կերպ պահելու է կնոջը` վախենալով, որ նա իրեն չլքի: Վախերը և կասկածները, որ նա կարող է հետաքրքրվել իր հասակակցիներով կարող են բերել ուժեղ խանդի:

Երեխաներ և նախկին կին

Կա հավանականություն, որ տղամարդն արդեն եղել է ամուսնացած և ունի երեխաներ: Կինը երբեք չի կարողանա ջնջել նրանց տղամարդու կյանքից և պետք է հաստատի նորմալ հարաբերություններ հասուն դստրերի և որդիների հետ, ինչը ոչ միշտ է հաջողվում:

Տարբեր խառնվածքներ

Որքան էլ զարգացած լինի ներկայիս բժշկությունը, այն անզոր է հաղթել բնությանը: Տղամարդն ավելի շուտ է ծերանալու, քան նրա ընտրյալը, չնայած ճիշտ ապրելակերպին և խնամքին: Դա նաև ազդեցություն է ունենալու խառնվածքի, ինտիմ հարաբերությունների վրա:

Ընդհանուր ընկերների բացակայություն

Տարիքը խոչընդոտ չէ ընկերության համար, սակայն դժվար թե երիտասարդ կինը և տարիքով տղամարդն իրենց լավ կզգան միմյանց ընկերական շրջապատում: Տարիքային տարբերությունից ելնելով նրանց մոտ տարբեր պահանջմունքներ, հետաքրքրություն են: Եվ, եթե երիտասարդ շրջապատը ցանկանա ուրախ ժամանակ անցկացնել կարաոկեում կամ համատեղ ճանապարհորդության գնալ, ապա մեծերը կնախընտրեն հանգիստ ժամանց գրքերի հետ կամ թատրոնում:

Հարազատները չեն հասկանա

Արդեն վաղուց ոչ մեկը չի զարմանում երկու սիրող մարդկանց տարիքային տարբերությունների վրա: Եվ, եթե շրջապատող մարդիկ ըմբռնումով մոտենան ու աջակցեն նույնիսկ ձևի համար, ապա հարազատները դժվար թե գովան այդ ընտրությունը: Հավանականությունը մեծ է, որ նրանք կարտահայտեն իրենց բացասական կարծիքը, ինչը կարող է մի շարք կոնֆլիկտների պատճառ դառնալ:

Տարիքային մեծ տարբերությունը կարող է և բացասական կողմ ունենալ, և դրական: Արժե դիմել ռիսկի թե ոչ դա յուրաքանչյուրն ինքն է որոշում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչի մասին չի կարելի պատմել ընկերներին. 2 խորհուրդ Օշոյից
Պատասխանեք մի քանի հարցի, ու ես առանց սխալվելու կգուշակեմ ձեր տարիքը
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք այստեղ գտնել բոլոր սխալները
Ինչպես ճիշտ սիրահարվել
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»