Հնարավոր է արդյոք ամուսնություն առանց ինտիմ հարաբերությունների

Like on FB:

Աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտակցաբար հրաժարվել են ինտիմ հարաբերություններից:

Նրանց կոչվում են ասեքսուալներ:

Դրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ հին կարծրացած զգացմունքային տրավմաներ, բնավորության առանձնահատկություն, օրինակ, ցանկություն հասնել ոգու և հոգեկանի որոշակի մակարդակի:

Սակայն նման մարդիկ երբեմն ցանկանում են ունենալ ընտանիք:

Ինչպես են դառնում ասեքսուալներ

Սեռական հարաբերություննեից հրաժարվելու պատճառները կարող են լինել մի քանիսը: Ամենածանրը’ ֆիզիկական հիվանդությունն է: Մարմնի ստորին հատվածի կաթվածը, անկարողությունը, միզասեռական համակարգի հիվանդությունները կարող են սեռական գրգռվածություն չզգալու պատճառ հանդիսանալ: Դա պարտադրված հրաժարում է, սակայն մարդիկ աստիճանաբար սկսում են հասկանալ, որ դա կարելի է փոխարինել այլ բաներով: Կան նաև մարդիկ, որոնց սեռական հարաբերությունները չեն հետաքրքրում: Այն կարող է հաճույք չպատճառել և անգամ տհաճ ու «կեղտոտ» թվալ: Հաճախ նման մարդիկ ամուսնացած են, ունեն երեխաներ, սակայն սեռական հարաբերություններ ունեցել են միայն երեխաներ ունենալու համար և հետո դրանից հրաժարվել են:

Նման հարաբերություններ հաճախ ծագում են այն զույգեր մեջև, ովքեր մեծահասակ տարիքում են ամուսնանում և առաջնահերթ ու կարևոր են համարում հոգևոր կապը: Սեռական հարաբերություններից հրաժարման պատճառ կարող են հանդիսանալ տհաճ զգացողությունները: Ցավը, դիսկամորտը, ամոթը, խղճի խայթը և այլ ֆիզիկական ու հոգեկան խնդիրները մի շարք մարդկանց համար սեռական հարաբերությունները դարձնում են ոչ ցանկալի: Նրանք չեն ցանկանում վերապրել նման զգացողություններ, և փոխարենը կարևորում են այլ հարարաբերությունները:

Պատահում են նաև դեպքեր, երբ մարդ սեռական հաճույք ստանում է ինքնուրույն, մենակության մեջ, իսկ զուգընկերոջ հետ չի ստանում: Այդ դեպքերում մարդ բավարարվում է ինքնաբավարարմամբ: Հոգևոր կյանքը երբեմն նույնպես պահանջում է սեռական կյանքից հրաժարում:

Ասեքսուալների հարաբերությունները

Ասեքսուալությունը դա միայն սեռական հարաբերություններց հրաժարումն է, սակայն այն չի ենթադրում հակառակ սեռի ներկայացուցչի հետ շփման բացառում: Շատ ասեքսուալներ սիրահարվում են, ամուսնանում են, սակայն կառուցում են յուրահատուկ հարաբերություններ: Առանց սեռական հարաբերությունների հոգևոր կողմը մղվում է առաջին պլան:

Հոգեպես մտերիմ, իդեալական զուգընկերներ, սիրող մարդիկ՝ այդպես կարելի է նկարագրել սեռական հարաբերություններ չունեող զույգերի հարաբերությունը: Եթե երկու կողմերին էլ դա ձեռնտու է՝ հաճախ դրանք երկարատև և կայուն հարաբերություններ են լինում՝ հիմնված փոխադարձ վստահության, փոխըմբռնման և հավատարմության վրա: Իհարկե այդպիսի հարաբերությունները նման են եղբոր և քրոջ հարաբերություններին:

Կան նաև զույգեր, որոնցից միայն մեկն է ասեքսուալ: Այդ դեպքում մարդիկ ցանկանում են լինել միասին, ապրում են միասին, դաստիարակում են երեխաների, ունեն համատեղ ծրագրեր: Բայց ոչ ասեքսուալ անդամը հնարավորություն է գտնում սեռական բավարարվածություն փնտրել դրսում: Եվ դա չի համարվում դավաճանություն:

Հաճախ ասեքսուալը գիտի իր զույգի սեռական կյանքի մասին և հաճախ աջակցում է նրան: Ասեքսուալությունը պետք չէ շփոթել հակասեքսուալության հետ: Վերջիններս բացառում են սեռական հարաբերությունները և իրենց այդ գաղափարը ակտիվորեն քարոզում են ամենուր: Իսկ ասեքսուալները դեմ չեն սեռական հարաբերություններին, պարզապես իրենք դրանով զբաղվել չեն ցանկանում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում