8 ծանրակշիռ պատճառ` տունը հաճախակի մաքրելուց հրաժարվելու համար` այդ թվում փոշեկուլով

Վեևջին հետազոտությունները ցույց են տվել, որ կենցաղային քիմիայի կանոնավոր օգտագործումը բացասական ազդեցություն է գործում մարդու թոքերի վրա, որը հավասարազոր է ամեն օր մեկ տուփ ծխախոտ ծխելուն։

zNews-ի հետ միասին պարզենք, թե ինչով են վտանգավոր մաքրող միջոցները և ինչով կարելի է դրանք փոխարինել։

1. Սպասքի լվացող միջոցներ

Հետազոտությունների համաձայն՝ մենք օրական 1 մգ սպասք լվացող միջոց ենք ուտում, ինչը, բնականաբար, վտանգավոր է առողջության համար։

• Դրանք կարելի է փոխարինել սովորական սննդային սոդայով։ 1ճ.գ. սոդան ավելացրեք 1 լիտր ջրին և եռացրեք։ Այս լուծույթով լվացեք սպասքը։

2. Պատուհանները լվացող միջոցներ

Ապակիների մաքրման միջոցների մեծ մասի մեջ անուշադրի սպիրտ կա, որը գրգռում է մաշկը, աչքերը, կոկորդը և թոքերը։ Այստեղ առկա մեկ այլ քիմիական նյութ է ֆտալատը, որը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա։

• Ապակիները կարելի է լվանալ սովորական սպիրտով կամ քացախով։

3. Խողովակները մաքրելու միջոցներ

Խողովակները մաքրող միջոցներում հիմնականում առկա է նատրիումի հիդրոքսիդը։ Սակայն այն բավական վտանգավոր է թոքերի համար։ Բացի այդ, մաշկի հետ շփվելու դեպքում այն այրվածք կարող է առաջացնել։

• Խորհուրդ է տրվում այս միջոցներն օգտագործել միայն ռետինե ձեռնոցներ հագնելուց հետո։

4. Լվացքի փոշիներ

Հետազոտությունների համաձայն՝ լվացքի փոշիների զանգվածային գովազդային արշավները բերել են այդ միջոցների չարդարացված հաճախակի օգտագործման։ Դա պատճառ է դառնում հագուստի ժամանակից շուտ մաշվածության և բացասաբար է անդրադառնում նաև առողջության վրա։

• Անկողնային սպիտակեղենը խորհուրդ է տրվում լվանալ ոչ ավելի հաճախ, քան երկու շաբաթը մեկ անգամ։ Սվիտերներն ու վերնաշապիկներն առանց լվանալու կարելի է կրել մի քանի օր։

5. Օդի դեզոդորանտներ

Ամերիկյան բժիշկների տվյալներով՝ օդի դեզոդորանտները բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա։ Հատկապես վտանգավոր է դա ասթմատիկների ներկայության դեպքում։ Նույնիսկ առողջ մարդկանց մոտ այն միգրեն է առաջացնում, շնչառական խնդիրներ, դերմատիտ։

• Տարածքում հաճելի բույր ստանալու համար կարելի է պարզապես մեխակներ մտցնել նարինջների մեջ և դրանցով զարդարել սենյակը։

6. Քլոր պարունակող միջոցներ

Քլորը ամենատարածված բաղադրիչներից է կենցաղային քիմիայում։ Երբ այն օրգանիզմի մեջ է ընկնում, այն ջրի հետ ռեակցիայի մեջ է մտնում և թթու է առաջացնում, իսկ վերջինս իր հերթին վնասում է բջիջները։

• Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորության սահմաններում հրաժարվել քլոր պարունակող նյութերից։

7. Կահույք փայլեցնելու միջոցներ

Նույնիսկ պոլիրոլի գոլորշիները բացասական ռեակցիա են առաջացնում օրգանիզմում։

• Ի դեպ, սա կարող եք փոխարինել 1 բաժակ ձիթայուղը խառնելով ¼ բաժակ լիմոնի հյութով։

8. Փոշեկուլ

Ավստրալիական հետազոտությունը ցույց է տալի, որ փոշեկուլների մեծ մասը փոշին ու բակտերիաները հետ է մղում դեպի օդ։ Դա բերում է վարակների տարածման և ալերգիա է առաջացնում։

Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ նուրբ մաքրման ֆիլտրերով մոդելներ ընտրել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․