Ինչպե՞ս պետք է հագնվի կինը` իր սեքսուալությունն ընդգծելու համար

Like on FB:

Եթե տղամարդիկ կանանց ուշադրություն չեն դարձնում, ապա իմացեք, աշխարհի վերջն է:

Կանանց տղամարդու ուշադրությունը, եւ առհասարակ ուշադրությունն օդի պես պետք է, ինչպես տղամարդկանց՝ ֆուտբոլը:

«Ինձ վրա ուշադրություն դարձրու» պահանջի մեջ կնոջ սեքսուալությունն առաջին տեղում է:

Բնականաբար, սեքսուալություն պետք է լինի ինքնազգացողության, հայացքի, շարժումների մեջ: Սակայն հագուստը նույնպես կարող է օգնել այդ արտահայտելու համար: Ինչպե՞ս պետք է հագնվի կինը` իր սեքսուալությունն ընդգծելու համար:

Դժվար է առանձնացնել հատուկ զգեստներ, որոնք ցանկացած դեպքում կինն անզուգական կլինի: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ում վրա եք ուզում տպավորություն գործել: Ոմանց գերում են ճակատագրական կանայք, ոմանց էլ` քնքուշ եւ անպաշտպան արարածները: Սակայն գայթակղելու գիտության մեջ, ամեն դեպքում, համընդհանուր հեղինակություններ կան: Դրանցից մեկը կարմիր գույնն է: Այն կրքի գույն է համարվում, սիրո, սեքսուալ ակտիվության: Այդ պատճառով, կարմիր զգեստն այն է, ինչը հարկավոր է շարունակություն ունեցող հանդիպման համար:

Սեւ գույնը նույնպես կարելի է գայթակղիչ գույն համարել: Հատկապես ներքնազգեստի պարագայում: Այդ պատճառով, ռոմանտիկ ընթրիքի համար հիանալի տարբերակ կարող է լինել սեւ ժանեկազարդ զգեստը: Այն նման է գիշերազգեստի, այդ պատճառով էլ չի կարող աննկատ մնալ: Եվ հետո, այն հարմար է ձեր սեքսուալությունը ցուցադրելու համար:

Այդ նպատակի համար հարմար են նաեւ ատլասն ու մետաքսը: Նախ, դրանք շատ գրավիչ տեսք ունեն, անընդհատ ուզում ես դիպչել, եւ հետո, մետաքսե զգեստը կարող է գիշերաշապիկի զգացողություն ստեղծել, իսկ այդ ակնհայտորեն աշխուժացնում է երեւակայությունը:

Եթե սեքսուալությունը ցուցադրելու անհրաժեշտություն կա, պետք չէ չարաշահել հագուստի տարբեր բացվածքները: Բնականաբար, առանց դեկոլտեի հնարավոր չէ: Հնարավորություն դեպքում ներքնազգեստ մի հագեք կամ այնպիսի կրծքալ ընտրեք, որը լավ բարձրացնում ու պահում է կուրծքը:

Շատ սեքսուալ տեսք ունեն բաց մեջքով զգեստները: Սակայն դրանք հարմար են միայն անթերի կազմվածք ունեցող աղջիկներին: Մի մոռացեք նաեւ գեղեցիկ կեցվածքի մասին, այլապես ամբողջ տեսարանը կփչացնեք:

Ինչ վերաբերում է զգեստի ներքեւի հատվածին. այստեղ ձեր սեքսուալությունն ընդգծելու հարցում կօգնի ոտքի վրա արված մեծ բացվածքը:

Բացի այդ, սովորական նեղ ջինսը նույնպես կանացի սեքսուալությունը ցուցադրող վերջին միջոցը չեն: Անհրաժեշտ է ընտրել պարզ մոդելներ, առանց ավելորդ զարդարանքի: Ավելի լավ է այն հագնել պարզ վերնաշապիկով: Հնարավորության դեպքում կարելի է ցուցադրել գեղեցիկ փորը:

Հագուստը, որն ընդգծում է սեքսուալությունը, չպետք է չափից դուրս երեկոյան լինի: Պարզ ձեւվածք, սակայն անթերի ուրվագիծ: Ազատ զգեստներ այստեղ պետք չեն: Որքան հնարավոր է՝ քիչ նախշեր, զարդեր, նկարներ: Դրանք շեղում են ուշադրությունը:

Հագուստի միջոցով սեքսուալությունն ընդգծելը բավական դյուրին է: Սակայն այդ հագուստի մեջ դուք պետք է ձեզ հարմարավետ զգաք, այլապես բոլոր ջանքերն իզուր կլինեն: Ի դեպ, մի մոռացեք բարձրակրունկ կոշիկի մասին: Այն քայլվածքը կանացի ու գայթակղիչ է դարձնում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

5 ազերի 6 հայի գերի են տանում. Hraparak.am (Video)
Ով է Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հեղինակը (Photo)
-25 կգ. Օլյա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ մինչև նիհարելը (Photo)
Ո՞վ է Սոնա Ռուբենյանի սկեսուրը և ինչու էր հարսանիքին բոթասով (Video)
Գիտնականները պարզել են կնոջ ամենագրավիչ տարիքը
Խեցգետինները շատ հզոր մարդիկ են․ 9 պատճառ, թե ինչու է այս կենդանակերպի նշանն ամենալավը․ նրանց չսիրելն ուղղակի անհնար է
Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
Միայն շատ ուշադիր մարդիկ են կարողանում տեսնել այս 9 նկարներում առկա տարբերությունները
Ութ նշան, որ կինը տղամարդու հետ լինելու կարիք ունի

Latest

Ինչպե՞ս վառել սովորական լուցկին առանց նրա տուփի. սա իսկական հրաշք է (Video)
Եթե ձեր մեքենայի անիվի մոտ տեսնեք նման պլաստիկե շիշ, ապա զգույշ եղեք. ահա, թե ինչու
Նկատե՞լ եք արդյոք ձվի մեջ այս սպիտակ հանգույցները․ ահա, թե ինչ է դա նշանակում
Թեստ․ ի՞նչ եք տեսնում կարմիր սլաքի ներքևում
Ուշագրավ. Ինչո՞ւ է Կարվալոլի և Վալոկարդինի վաճառքը արգելված Եվրոպայում
ԹԵՍՏ. Ո՞ր խողովակից ջուրն ավելի արագ կդատարկվի․ թեստը կբացահայտի, թե որքան խելացի եք դուք
«Չկա ավելի վատ բան, քան անձնական խնդիրներ ունեցող մարդուն իշխանության գլուխ հանձնելը». Պաբլո Էսկոբարի լավագույն մտքերը
Կենդանակերպի 5 նշան, ովքեր 2022 թվականին հարստանալու մեծ շանսեր ունեն
«Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ…». Մարջան Ավետիսյան