Կանայք, ուշադիր եղեք․ տղամարդու դավաճանության առաջին նշանները

Like on FB:

Ինչպես ասում են՝ հավատարիմ տղամարդիկ չեն լինում։

Իսկ այն կանայք, ովքեր հավատում են իրենց տղամարդկանց հավատարմությանը, կա՛մ ինքնախաբեության մեջ են, կա՛մ իրենց ամուսինները ստելու մեծ վարպետ են։

Բոլոր տղամարդիկ դավաճանում են եւ այդ ստիպում է կանանց նայել իր կյանքի ուղեկցին եւ մտածել․ նա նույնպես սիրուհի ունի…

Հարկ է անմիջապես ասել, որ տղամարդու դավաճանությունը դժվար չէ բացահայտել, պետք է պարզապես ավելի շրջահայաց լինել։

Սակայն, որպես կանոն, այն ցայտուն երեւում է միայն այն ժամանակ, երբ տղամարդն այլ կնոջ հետ նոր սիրավեպ է ունենում, նոր հարաբերություններ։

Ինչպե՞ս «բռնացնել» տղամարդուն

Բջջային հեռախոս

Մեր օրերում առանց բջջային հեռախոսի պարզապես հնարավոր չէ, այդ պատճառով նույնիսկ ամենալավ քողարկված կապը ժամանակի ընթացքում ի հայտ է գալիս. երբեմն «Վասիլի ցեմենտ»-ը խոսում է կնոջ ձայնով, երբեմն աշխատավայրից են սկսում զանգահարել, երբեմն էլ բջջային կապի օպերատորներից սկսում են ավելի հաճախ հաղորդագրություն գալ։

Մի խոսքով, յուրաքանչյուր կին կհասկանա, որ տղամարդն ինչ-որ բան թաքցնում է. նա սկսել է բջջային հեռախոսը միշտ իր մոտ պահել, թույլ չի տալիս դիպչել դրան, հեռախոսով լոգարանում է խոսում եւ այլն։ Սակայն անմիջապես վատը մի մտածեք։ Հնարավոր է՝ նա ընտանեկան համատեղ կյանքի 20-ամյակի առիթով ձեզ համար անակնկալ է պատրաստում։

Փոփոխություն արտաքինում եւ վարքագծում

Շատ կանայք նկատել են, որ երբ տղամարդը դավաճանում է կամ մոտ է դրան, սկսում է փայլել մաքրված մետաղադրամի նման։ Եթե զանգերը, օծանելիքի բույրը եւ աշխատավայրում ուշացումները դեռեւս հնարավոր է թաքցնել, ապա հանկարծակի ի հայտ եկած սիրահարվածությունը պարզապես անհնար է։

Տղամարդիկ սովորաբար սկսում են հետեւել իրենց. նախքան տանից դուրս գալը օծանելիք են օգտագործում, նոր հագուստ են գնում, հաճախ են սափրվում, ավելի շատ են ուշադրություն դարձնում կոշիկների մաքրությանը եւ այլն։

Եթե վարքագծի այս բոլոր դափնիները ձեզ չեն հասնում, այդ առիթ է մտածելու, թե ինչու հանկարծ տղամարդը փոխեց իր վարքագիծը եւ ում է ցանկանում դուր գալ։

Տրամադրության փոփոխությունը նույնպես պետք է նկատելի լինի․ սիրահարվածությունը նրան, ով աշխատանքից հետո միշտ հոգնած է լինում, թեւեր ու բարձր տրամադրություն է պարգում, լիարժեք աշխատանքային օրն ու մշտական խորհրդակցությունները նրան ուժասպառ չեն անում։ Մի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ տանից դուրս ինչ-որ տեղ նրա համար եւս մեկ «լիցքավորող կայան է» հայտնվել։

Տանն ավելի քիչ ազատ ժամանակ է ունենում

Եթե տղամարդու համար դավաճանությունը մեկանգամյա չէ եւ կապված է այլ հարաբերությունների հետ, ապա, բնականաբար, նրանից ավելի շատ ժամանակ է պահանջվելու։ Այդ պատճառով նրա մոտ ավելի հաճախ են լինելու «աշխատանքային ժողովները», «արտաժամյաները», «միայն ընկերներով շոգեբաղնիքները», «գործուղումները» եւ այլն։

Սուտ եւ արդարացումներ

Յուրաքանչյուր կնոջ ներսում տղամարդու խոսքի ցուցիչ կա, որն անսխալ որոշում է, թե որտեղ է ճիշտը, որտեղ՝ սուտը։ Երեկոյան մշտական խորհրդակցությունները, գործուղումները, անհեթեթ արդարացումները, արդարացումներում անճշտությունները, կակազելն ու անհեթեթ բացատրությունները հստակ ցույց են տալիս, որ տղամարդը թաքցնելու բան ունի։

Եթե ուզում եք հստակ պարզել, թե որտեղից է այս անհասկանալի իրավիճակը, հիստերիայի մեջ մի ընկեք, այլ հանգիստ հարցեր տվեք եւ ցույց տվեք նրա չհամապատասխանող պատասխանները։ Յուրաքանչյուր տղամարդ կա՛մ խոստովանում է, կա՛մ ամեն բան այնքան ակնհայտ է դառնում, որ նույնիսկ նրա խոստովանությունների կարիքը չի լինում։ Նմանատիպ ցանկացած խոսակցության ընթացքում գլխավորը շարժումների լեզուն հասկանալն է, քանի որ միայն դրանք են այդպիսի դեպքերում ճիշտ ասում։ Այդ մասին ավելին կարող եք իմանալ տեսանյութից:

Ձեր հանդեպ վերաբերմունքի փոփոխություն

Իր կնոջ նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը (առանց հիմնավոր պատճառի) դավաճանության վառ ապացույց է, բայց այն կարող է դրսեւորվել կտրականապես տարբեր միջոցներով։ Դավաճանելով՝ յուրաքանչյուր տղամարդ զգում է իր մեղքը (եթե միայն դուք ձեր վերաբերմունքով չեք արձակել նրա ձեռքերը), այդ պատճառով տղամարդը երբեմն կարող է արտասովոր ուշադիր լինել ձեր նկատմամբ, թանկարժեք նվերներ նվիրել, հաճոյախոսել։ Սեռական կյանքում ձեզ նոր զգացողությունների տարափ է սպասվում։ Սովորաբար այդպես լինում է, եթե դավաճանությունը մեկ անգամ է եղել եւ տղամարդը ձեր հնարավոր բաժանումը կամ ձեր հարաբերություններում էական փոփոխություններ չի ցանկանում։

Եթե դավաճանությունը մեկանգամյա միջոցառում չէ, այլ ձեր տղամարդը սիրահարվել է մեկ այլ կնոջ, ապա այդպիսի ուշադրությունը եւ լավ բան անելու ցանկությունը կարող է սիրահարվածության սովորական նշան լինել։

Ուրիշ կնոջ հետ հարաբերությունների մեջ լինելով՝ տղամարդը կարող է սկսել ձեզ մեղադրել որոշակի հարցերում՝ նրա հետ համեմատելով։ Դուք այնպիսի տեսք չունեք, նրան այնպես չեք վերաբերվում։ Սիրային հարաբերությունների սկիզբը միշտ միանման է. թվում է՝ այդպես երբեք չի եղել, որ միայն այդ մարդն է քեզ հասկանում, սիրում, գնահատում։ Տղամարդը կարող է տրվել հարաբերությունների այդ նոր շնչին։

Եթե դեռեւս հստակ ապացույցներ չունեք, խաղացեք նրա հետ։ Նա դժգոհ է ձեր կազմվածքից՝ սկսեք ֆիթնեսով զբաղվել։ Նա ի՞նքն է մարզասրահի այցեգիր գնել, գնացեք նրա հետ։ Նա կարծում է, որ դուք իրեն չե՞ք գնահատում, փորձեք ձեզ այլ կերպ դրսեւորել։ Ձեզ հետ խոսելու ոչինչ չկա՞, համատեղ դիտելու հնարավորություն ստեղծեք։

Այդպիսի խաղն առաջին հերթին ձեզանից կվանի տխուր մտքերը, երկրորդ՝ լավ կանդրադառնա ձեր զարգացման վրա եւ երրորդ՝ ոչ ոք հստակ չգիտի, թե ինչով այդ կավարտվի։ Ամեն դեպքում՝ դուք հաղթող դուրս կգաք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ. Պարզեք, թե որքան փչացած եք դուք
Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ

Latest

VIDEO. Սիրելին ամուսնության անակնկալ առաջարկ է արել Սոնա Ռուբենյանին. երգչուհու հուզմունքն ու երեկույթի տեսանյութը
«Փորձեք երջանկեցնել թեկուզ մեկ հոգու և երկրագնդի վրա բոլորը երջանիկ կլինեն». Յուրի Նիկուլինի 14 լավագույն մտքերը
Ինչպես ազատվել կոնքերի հատվածում ավելորդ ճարպերից. 3 քայլ
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
Նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդն իր մեջ արդեն որոշել է հարաբերություններին վերջ տալ
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
«Երեխաներն ու սմարթֆոնները. ամեն ինչ ավելի վատ է, քան թվում է». բժիշկ Նիկոլաս Կարդարաս
Նախանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Այս համեմունքն օգնում է 3 անգամ ավելի արագ կորցնել ավելորդ քաշը