Կինը կարող է հազար անգամ ներել, բայց եթե հեռանում է, ուրեմն ամեն ինչ վերջացած է

Like on FB:

Շատ կանանց դեռ մանկությունից սովորեցնում են, որ միշտ պետք է պահպանել հանգստությունը, դիմացկուն լինել։

Սովորեցնում են լինել հնազանդ ու սպասել, որ փոթորիկն անցնի ինքնին։

Ընտանեկան կյանքում ամենից հաճախ հենց կինն է շատ բան զոհաբերում հանուն հարաբերությունների պահպանման։

Այսօր աշխարհն արդեն շարունակ փոխվում է։ Կանայք նույնպես փոխվել են։ Բարեբախտաբար, նրանք ավելի անկախ ու ուժեղ են դարձել թե էմոցիոնալ մակարդակում, և թե հոգեպես։

Այսօր նրանք չեն վախենում լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Նրանք կյանքից վերցնում են առավելագույնը երջանիկ լինելու համար։

Պատահում է այնպես, որ հարաբերություններն ավարտվում են, և զույգից յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով։ Նախքան եզրակացություններ անելը արժե մտածել ահա թե ինչի մասին։

1. Ճիշտ վարվելն այնքան էլ հեշտ չի լինում։

Եթե հենց դուք եք որոշել վերջ տալ հարաբերություններին ու դրա համար լուրջ պատճառներ եք ունեցել, մի փոխեք ձեր որոշումը։ Ոչ մեկի թույլ մի տվեք ձեր մեջ մեղքի զգացում արթնացնել, որի պատճառով դուք կարող եք հիմար սխալ գործել։

Օրինակ, վերադառնալ տոքսիկ մարդու մոտ, որ կրկին փորձեք։
Եթե բաժանվելու որոշումը ձեզ հեշտ է տրվել, փաստ չէ, որ այն ճիշտ է եղել։

2. Կարևոր է ընդունել այն, ինչ պետք է որ լիներ։

Ով էլ որ որոշած լինի հարաբերություններին վերջ տալ, դրա համար պատճառ է եղել։ Բաժանության որոշումն ով էլ որ կայացրած լինի, նա դրա համար պատճառներ ունի։

Բաժանության մեջ մի մեղադրեք բացառապես ինքներդ ձեզ կամ այն մարդուն, ումից բաժանվել եք։

Ի դեպ… Կանանց մեջ ավելի հեշտ է արթնացնել մեղքի զգացումը, որ նրանց ստիպես վերադառնալ տղամարդու մոտ։ Նրանց մանկությունից սովորեցնում են այն մտքին, որ նրանք պետք է հոգ տանեն սիրելի մարդու մասին, անգամ, եթե այդ հոգատարությունը վնասում է իրենց սեփական բարեկեցությանը։

3. Եթե բաժանության մեջ դուք գլխավոր դերն եք կատարել, դա անհրաժեշտ է ընդունել։

Դուք ձեր զուգընկերոջը ցա՞վ եք պատճառել։ Գիտակցեք ու ընդունեք այդ փաստը։ Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի կյանքի ճանապարհով առաջ շարժվել։ Ո՞վ գիտի, միգուցե ամեն բան ձեր երկուսի համար լավագույնս դասավորվի։ Հնարավոր է, որ դուք կարողանաք մնալ շատ թե քիչ առողջ հարաբերությունների մեջ։

4. Ժամանակի հետ ամեն ինչ փոխվում է։

Ժամանակն ամեն ինչ փոխում է։ Այո, կատարվածն այլևս չես փոխի։ Միևնույն է, մի անգամ հաստատ լավ կլինի։

5. Ցույց տվեք, որ դուք գիտակցել եք ձեր մեղքը։

Միջոց գտեք ցույց տալու, որ դուք գիտակցել եք ձեր մեղքն այն բանի համար, թե ինչպես է ձեր մեջ ամեն բան ավարտվել։

6. Սովորեք սխալների վրա։

Կյանքը ձեզ դաս է տվել. դրանից ճիշտ եզրակացություններ կատարեք։

7. Միշտ կարելի է նորից սկսել։

Դուք կարող եք ամեն ինչ նորից սկսել, բայց դա պետք է լինի ձեր ու ձեր զուգընկերոջ համատեղ լավ մտածված որոշումը։

8. Գլխավորն ինքնավստահությունն է։

Եթե զույգի մեջ զուգընկերներին պակասում է ինքնավստահությունը, նրանց միջև հարաբերությունները հեշտ չեն ընթանա։ Նրանք շարունակ կբախվեն միևնույն խնդիրների ու վախերի հետ ու կփչացնեն միմյանց կյանքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Կյանքի ուժը սեռական էներգիայի մեջ է. Ի՞նչ անել և ինչի՞ց սկսել
ԹԵՍՏ. Գիտե՞ք՝ նշված տարբերակներից որ ձևն է ճիշտ
Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է
Այս նշանները վկայում են, որ օրգանիզմին չի բավականացնում կալցիումի մակարդակը
ԹԵՍՏ. Ստուգեք Ձեր հնարամտությունը

Latest

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Photo)
Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց