Կանանց և աղջիկների 10 տեսակ, որոնցից տղամարդիկ մազապուրծ փախչում են

Like on FB:

Սիրելու և սիրվելու, իսկ հետագայում էլ ընտանիք կազմելու ցանկություն ունի ցանկացած աղջիկ:

Սակայն ոմանք հասնում են իրենց ցանկալիին, իսկ մյուսներն այդպես էլ չեն լսում այդքան բաղձալի «արի ամուսնանանք»-ը:

zNews-ը Ձեզ է ներկայացնում կանանց և աղջիկների 10 տեսակ, որոնցից տղամարդիկ շնչակտուր փախչում են:

1. Դերասանուհի

Ինչպես բացահայտել։ Այս աղջիկը չափազանց հետաքրքիր և առեղծվածային է: Նա միշտ ցանկացել է առանձնանալ և տարբերվել մյուսներից և հնարել է իր համար մի կերպար, որը և հիանալի կերպով մարմնավորում է առօրյայում:

Ինչու է նա փախչում։ Ամեն բանում պետք է չափը ճանաչել: Տղամարդիկ ունակ չեն մեծ քանակությամբ տարօրինակություններ և յուրօրինակություններ ընկալելու, ուստի ձեր չափազանց յուրահատուկ լինելը նրան կսկսի լարել և վանել: Վաղ թե ուշ նա կզգա, որ դուք ինչ-որ խաղ եք խաղում, որը հենց դուք էլ հնարել եք, և կանոններն էլ միայն ձեզ են հայտնի:

2. Ստեղծագործ անձնավորություն

Ինչպես բացահայտել։ Նրա ստեղծագործ հոգին արտահայտվում է ոչ թե արվեստի գործեր ստեղծելով, այլ չափազանց փոփոխական և անկայուն բնավորություն ունենալով: Այս վայրկյանին նա ուսում է սա, մյուսին՝ նա, հաջորդին էլ՝ մեկ այլ բան, և այդպես էլ չի կարողանում կողմնորոշվել, սակայն սիրելիից պահանջում է ըմբռնողական մոտեցում:

Ինչու է նա փախչում։ Նման կնոջ կողքին երբեք չես կարող իմանալ, թե հաջորդ վայրկյանին ինչ է լինելու: Սա հոգեկան վիճակը շարունակ լարվածության մեջ է պահում, և գալիս է մի պահ, երբ տղամարդն սկսում է կարծել, որ նա է այդ ամենի պատճառը:

3. Ամենագետիկ

Ինչպես բացահայտել։ Ահա նա, ով ամեն բան գիտի այն մասին, թե ինչ են ուզում տղամարդիկ: Նա գնացել է բոլոր հնարավոր սեմինարների՝ տղամարդուն գայթակղելուն և պահելուն նվիրված, իսկ նրա տան գրադարակները լի են ամուր ընտանիք կազմելուն նվիրված գրքերով: Նա առհասարակ ամեն բանից է խիստ տեղեկացված և միշտ ունի իր սեփական կարծիքը:

Ինչու է նա փախչում։ Դասախոսական տոնով ամեն բանի մասին «մասնագիտական» կարծիք հայտնող աղջիկը միանգամից վանում է տղամարդկանց և առաջացնում անպայմանորեն նրան հակաճառելու և սխալ հանելու ցանկություն:

4. Պիերո

Ինչպես բացահայտել։ Նրա մոտ ամեն բան վատ է. կյանքը դժվար է, կազմվածքը՝ իդեալից հեռու, կարիերան՝ չստացված, դե եղանակն էլ մյուս կողմից է նյարդայնացնում: Նա շարունակ վատ, դեպրեսիվ և ապատիկ տրամադրության մեջ է և ունակ չէ որևէ փոփոխություն անելու իր կյանքում:

Ինչու է նա փախչում։ Տղամարդը պաշտպան է, այլ ոչ հոգեթերապևտ: Ամեն անգամ, երբ նա տեսնում է, որ աղջիկը շարունակ տրտնջում է և ամեն բան անում է տառապյալի տեսքով, նրա մոտ առաջանում է վազելու, շատ արագ վազելու ցանկություն, որ հանկարծ ինքն էլ չվարակվի այդ հիրվանդությամբ:

5. Ամուսնության հողի վրա խանգարված

Ինչպես բացահայտել։ Այս աղջկա կյանքի գերագույն նպատակն ամուսնությունն է: Նա շարունակ փնտրտուքների մեջ է, քանի որ նա մանրակրկտորեն ամեն բան արդեն պլանավորել է, և միակ բանը, որ պակասում է, փեսացուն է: Տղամարդու հետ ծանոթության ժամանակ նա իր ողջ տեսքով ցույց է տալիս, որ նրա միակ ուղին դեպի ՔԿԱԳ-ն է (ЗАГС):

Ինչու է նա փախչում։ Ամուսնությունը շատ լուրջ և պատասխանատու քայլ է, իսկ տղամարդիկ նման հարցում շտապել, մեղմ ասած, չեն սիրում: Այնպես որ, ավելորդ ճնշումը նրանց միայն վանում է:

6. Անկախ

Ինչպես բացահայտել։ Միայնությունը նման կանանց չի անհանգստացնում: Կհայտնվի սիրելի մեկը՝ հրաշալի է, չի հայտնվի՝ հոգ չէ, միայնակ կապրի: Հոգու խորքում նա ինքն իրեն խոստովանում է, որ հավանաբար կհոգնի ամեն օր նույն տղամարդուն տեսնելուց: Հարաբերություններ սկսելիս նա սկսում է կասկածել՝ արդյոք հետագայում նա ավելի լավին չի հանդիպի:

Ինչու է նա փախչում։ Տղամարդը հոգնում է շարունակ փորձել համապատասխանել ինչ-որ իդեալի և մրցակցել գոյություն չունեցող և ի սկզբանե իրենից առավել մրցակիցների հետ: Իմաստ չկա լինել մեկի հետ, ով շարունակ ասում է, որ միայնակ էլ վատ չէր լինի:

7. Սառցե թագուհի

Ինչպես բացահայտել։ Սա էլ մեկ այլ ծայրահեղություն է: Սառցե թագուհին չի սիրում ծանոթանալ կամ եթե անգամ ծանոթանում էլ է, ապա նախաձեռնող չէ և կոնտակտի չի գնում: Նա գտնում է, որ տղամարդն ինքը պետք է ամեն բան անի, դուրս գա, իրեն փնտրի, գտնի, անգամ եթե ինքը ողջ օրը տանը նստած թախտին սպասում է բախտին:

Ինչու է նա փախչում։ Ցանկացած ծանոթություն նման աղջկա հետ դառնում է խնդիր, նա սկսում է ինքն իր արտաքինի վրա կասկածել և, առհասարակ, կասկածամտորեն մոտենալ ցանկացած բանի: Իհարկե, հարկավոր չէ ամեն պատահած տղամարդու վզից ընկնել, սակայն լիարժեք անտարբերություն ցուցաբերել նույնպես պետք չէ:

8. Առօրյա ռիթմում խճճված

Ինչպես բացահայտել։ Նրա ողջ կյանքն անցնում է տուն-աշխատանք, աշխատանք-տուն ռեժիմով: Աշխատանքի վայրում կարգին տղամարդիկ չկան, իսկ ակումբներում ոչ ոք լուրջ հարաբերություններ չի փնտրում: Ստացվում է, որ ինչ-որ տեղ տղամարդիկ կան, սակայն իր առօրյա ռիթմում չեն ներառվում:

Ինչու է նա փախչում։ Առօրյայում խճճված, աչքերի փայլը կորցրած և հոգնած դեմքով աղջիկը տղամարդկանց չի գրավում: Թափ տվեք ձեզ, նոր զբաղմունք գտեք կամ էլ գոնե փոփոխեք տնից աշխատանք ձեր սովորական ուղին:

9. Մայրիկ

Ինչպես բացահայտել։ Նա հոգ է տանում իր սիրելիի մասին, որ տաք հագնի, չմրսի, հաց ուտի, օրը 10 անգամ զանգում է, որ տեսնի՝ ինչպես է նա, ինչ է արել: Եթե նա հանկարծ գազավորված ըմպելիք ուզի, նա անպայման կպատմի նրան դրա վնասակար հետևանքների մասին և բնական հյութ կտա:

Ինչու է նա փախչում։ Տղամարդը կարող է միայն մեկ մայր ունենալ, երկրորդը նրան հարկավոր չէ: Նա արդեն եղել է որդու դերում, այժմ նա ցանկանում է լինել տղամարդ:

10. Ոչնչով չհետաքրքրվող

Ինչպես բացահայտել։ Այս աղջիկը չունի հետաքրքրություններ և նպատակներ այս կյանքում: Նա գնում է այնտեղ, ուր տանում են, և սեփական կարծիք չի ունենում:

Ինչու է նա փախչում։ Տղամարդիկ առաջին հայացքից կարծում են, որ նման աղջիկները բարի են, հոգատար և համեստ, ուստի արագ սիրահարվում են: Սակայն հիասթափությունը նույնպես արագ է լինում, երբ նրանք տեսնում են, որ նման աղջիկներն անհետաքրքիր են և ձանձրալի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Latest

Լավ մարդու 5 նշան և 5 նշան այն բանի, որ մարդը վատն է
16 հազվագյուտ էկզոտիկ միրգ, որոնք դուք հնարավոր է առաջին անգամ եք տեսնում
Ինչո՞ւ են Ձկները ամենաբարդ մարդիկ
10 պատճառ, թե ինչու մինչեւ հիմա կողքիդ տղամարդ չկա
5 հետաքրքիր փաստ՝ մարդու վարքագծի մասին
Հայտնի «Անծանոթուհին» դիմանկարի պատմությունը. ո՞վ է այնտեղ պատկերված և ինչո՞ւ չի կարելի այն տանը պահել
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել քաղաքը՝ միայն նկարին նայելով
Կանայք կազմել են տղամարդկային ամենազզվելի սովորությունների ցուցակ
10 հարց, որոնք կմարզեն ձեր ուղեղը