Ինչպե՞ս է առաջացել «ալո» արտահայտությունը. այն օգտագործում են աշխարհի բազմաթիվ երկրներում

Այսօր հեռախոսները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը։

Դեռ մի քանի տարի առաջ այն պարզապես հրաշք էր համարվում, որը կարողանում էր միայն հեռավորության վրա լսելի դարձնել մարդկանց ձայնը։

Իսկ այսօր հեռախոսը բազմաֆունկցիոնալ մուլտիմեդիային «կոմբայն» է։

Իհարկե, հիմնական գործառույթը շարունակում է նույնը մնալ, չնայած որ կապը դարձել է թվային և նաև տեսաձայնային :

Մարդկանց մեծ մասը հեռախոսը վերցնելով՝ ասում է «ալո»։ Այս բառն այնքան սովորական է դարձել, որ մենք չենք էլ մտածում՝ որտեղից է այն ի հյատ եկել և ինչ է նշանակում :

Չնայած որ հեռախոսի ստեղծողը համարվում է Ալեքսանդր Բելը, այս տեխնոլոգիայի զարգացմամբ ու տարածմամբ զբաղվել է հայտնի ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը:

Հենց նա էլ հորինել է այն բառը, որն այսօր լայնորեն կիրառվում է:

1877 թ. Էդիսոնը նամակագրության մեջ էր տելեգրաֆային ընկերություններից մեկի նախագահի հետ:

Նրանք խոսում էին նոր սարքավորման՝ ձայնային հաղորդագրություններ ուղարկելու և ընդունելու վերաբերյալ հստակ կանոններ սահմանելու մասին:

Ինքը՝ Էդիսոնը առաջարկեց սկսել խոսակցությունը «hullo» բառով : Իսկ ահա հեռախոսը ստեղծողը՝ Ալեքսանդր Բելը, այլ տեսակետ ուներ:

Նա տեղին էր համարում խոսակցությունը սկսել «ahoy» բառով:

Արդյունքում ապրելու իրավունք ստացավ Էդիսոնի տարբերակը, որը մենք այսօր ևս օգտագործում ենք: «Hullo»-ն ձևափոխվել է «ալլո»-յի :

Էդիսոնի գաղափարը ոչ բոլոր երկրներում է տարածվել : Օրինակ՝ Իսպանիայում հեռախոսազրույցը սկսում են «դիգա» (խոսե՛ք) բառով, Ճապոնիայում՝ «մոսի-մոսի» (խոսում եմ, խոսում եմ), Չինաստանում՝ «վեյ» (հե՜յ), Կորեայում՝ «յոբոսեյո» (նայե՛ք այստեղ), արաբները նախընտրում են «մերհաբա» (բարև) տարբերակը, իսկ իսրայելցիները՝ «շալոմ» (խաղաղություն):

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․