Սեքսուալության դասեր հայտնի կանանցից

Like on FB:

Նրա մասին ավանդված պատմությունների որ մասն է համապատասխանում ճշմարտությանը դժվար է ասել, բայց որ Կլեոպատրան մինչեւ օրս համարվում է սեքսուալության եւ կանացի հմայքի բացառիկ ներկայացուցիչ, հաստատ է:

Հին աշխարհի թագուհու այդքան հաջողությունների գաղտիքը, ասում են, իրավիճակը բոլոր մանրամասներով պատկերացնելու եւ պլանավորելու կարողությունն էր:

 

Այդպիսինն էր նա նաեւ տղամարդկանց հետ հարաբերություններում. Հուլիոս Կեսարին նա խելքահան է արել իր համարձակությամբ եւ նախաձեռնողականությամբ:

Կլեոպատրան նաեւ բացառիկ կերպով տիրապետել է խոսքի արվեստին. այնքան դիպուկ, որքան նա էր, դժվար է պատկերացնել…

Էլիզաբեթ Թեյլոր

Անհավանականության աստիճան հղկված ժեստեր, բարակ մեջք, հազվագյուտ մանուշակագույն աչքեր…

Էլիզաբեթ Թեյլորին այսքանից բացի մեծ հմայք էին հաղորդում իր կյանքի ամեն վայրկյանը տոնի վերածելու ու վայելելու կարողությունը եւ շատ նուրբ ճաշակը հագնվելիս:

Բոլորը միաձայն պնդում էին, որ Էլիզաբեթը անհայտ մի տեղից գիտի, թե հատկապես ինչ են ուզում իր հագին տեսնել տղամարդիկ:

Նրա արտահայտիչ հայացքի գաղտնիքներից մեկն էլ գենետիկական մուտացիան էր. դերասանուհին կրկնակի շարքով թարթիչներ ուներ….

Մերիլին Մոնրո

Հոգոցներով ընդհատվող նրա նուրբ ձայնը տղամարդիկ ամենից շատ էին հիշում Մերիլին Մոնրոյի մահից հետո…

Մերիլինն ինքը մի առիթով ասել է, որ «խոսելիս պետք է ինչ-որ շատ հետաքրքիր բան պատկերացնել, լինել անդադար հիացմունքի մեջ, եւ ձայնը կհնչի սեքսուալ…»:

Իսկ ով չգիտի Մոնրոյի ճոճուն քայլվածքի մասին: Էլ չխոսենք երազկոտ հայացքից ու կանչող աչքերից…

Լիլյա Բրիկ

Ռուս աշխարհահռչակ գրող Մայակովսկու սիրելին եւ իր ժամանակների բազմաթիվ տղամարդկանց մուսան:

Խելացի, բազմակողմանիորեն զարգացած կին, ով երբեք կասկածի չէր ենթարկում իր կանացի հմայքները. «Պետք է ներշնչել տղամարդուն, որ ինքը հիասքանչ է, անգամ՝ հանճարեղ, բայց ուրիշները դա չեն հասկանում… Նաեւ թույլ տվեք նրան այն ամենը, ինչը նրան թույլ չեն տալիս տանը: Մնացածը կանեն լավ կոշիկներն ու մետաքսե ներքնաշորը»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
9 գաղտնիք, որ կանայք երբեք չեն ասում տղամարդկանց
Տղան ծնվում է այն ժամանակ, երբ կինն ավելի ուժեղ է ամուսնուց
Արդյունավետորեն նիհարելու 3 մատչելի եղանակ. էնդոկրինոլոգի խորհուրդները
Ֆոտոշոփի վարպետը վերադարձել է էլ ավելի զվարճալի խմբագրումներով (20 Photo)
Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն…
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Կնոջ 6 թերություն, որոնք վանում են տղամարդկանց
ԹԵՍՏ․ Այս նկարում կա մեկ ԿՈՊԻՏ սխալ, որքա՞ն արագ կգտնեք այն

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն