Անձնական կյանքը լավացնելու 7 միջոց

Ոմանց հանար կարող է անկնկալ լինել, բայց շատերը, անգամ նշանավոր մարդիկ, հաճախ չեն ունենում այնպիսի բուռն սեքս, ինչպես ցուցադրվում է ֆիլմերում:

Ըստ մասնագետների’ իրական կյանքում գոյություն չունի սեքսուալ ակտիվությունը չափելու կատարյալ եղանակ:

Սակայն այդ հարցում խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ մարդ զգում է, որ գլուխ չի հանում իր անձնական կյանքից:

Նրանց համար, ում անհանգստացնում է իրենց սեքսուալ կյանքի պասիվությունը, կան մի քանի խորհուրդներ, որոնք կարողեն օգնել:

1. Քնել անհրաժեշտ չափով

Խորը քունը և սեքսը կարող են թվալ միմյանց հակասող բաներ, սակայն մասնագետները պնդում են, որ ոչ բավարար քանակությամբ քունը սեռական ակտիվության առաջին թշնամին է: Շատ կարևոր է հանգստացած զգալը, և հանուն դրա արժե փոխել գրաֆիկը և չգնալ որոշ ժամանցային միջոցառումների:

2. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Լավ մարզավիճակը բարձրացնում է դոֆամին հորմոնի քանակությունը արյան մեջ, որն էլ դոմինոյի ազդեցության միջոցով կարող է բարձրացնել լիբիդոյի ակտիվության համար պատասխանատու տեստոստերոնի մակարդակը: Այն կօգնի անձնական հարաբերությունների կրակի բորբոքմանը. ընդհանուր առմամբ ֆիզիկական աշխատանքը օգտակար է օրգանիզմի համար: Սեքսուալ առողջության բնագավառում աշխատող մասնագետները նշում են, որ մարզասրահ հաճախող կինն իրեն ավելի սեքսուլ է զգում և ինքնավստահ:

3. Յոգայով զբաղվելը

Սեքսուալ յոգայով զբաղվելը կօգնի ձեզ բարելավել անձնական կյանքը: Դաոսիսկյան և թանթարական սիրախաղի մեթդներն ուղղված են կենսական ուժի ամրապնդմանը:

4. Կատարել գնումներ

Հոգեբանները կանանց խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ իրենց վրա շատ փող և ժամանակ ծախսել’ պարզելու համար, թե ինչն է գրգռում կնոջը: Հնարավոր է դա մետաքսյա կամ ատլասե գիշերանոցն է, կամ ժանյակազարդ ներքնազգեստը: Բացի այդ’ շատ կանանց համար խանութներով շրջելը օգնում է դուրս գալ սթրեսից: Արտաքին տեսքի նկատմամբ վստահությունը՝ ցանկացած կնոջ անդիմադրելի ցանկությունն է:

5. Դիմել բժիշկի

Բժիշկը կարող է հասկանալ սիրահար զույգի միջև խնդրի ծագման պատճառը և կարգավորել նրանց անձնական կյանքը: Եթե կինը ցավ է զգում սեռական ակտի ժամանակ, ապա դրա պատճառը կարող է լինել էստրոգեն հորմոնի նվազումը, որը սովորաբար պակասում է տարիքի հետ: Բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ հանդիպել ընտանեկան հարաբերությունների մասնագետի կամ սեքսոպաթոլոգի, որոնց հետ կարելի է խոսել խնդիրների մասին:

6.Ստուգել դեղատուփը

Սովորական հակադեպրեսանտները կարող են բարձրացնել տրամադրությունը, սակայն, միաժամանակ, կարող են սպանել կնոջ սեռական ցանկությունը: Որոշ ցավազրկողներ նույնպես կարող են այդ ազդեցությունն ունենալ: Գիտնականները վստահեցնում են, որ հաջորդ տասնամյակի ընթացքում կլինեն մաքուր դեղամիջոցներ, որոնք օգնելով մի հիվանդության կամ ցավի հաղթահարմանը, չեն ազդի մեկ այլ բանի վրա: Մինչ այդ մարդիկ ստիպված են դիմանալ. եթե ստիպված եք խմել նման դեղամիջոցներ, ապա զույգն ավելի մեծ ջանք պետք է թափի գրգռվելու և օրգազմի հասնելու համար:

7. Չշտապել

Բոլորը լսել են այդ մասին, բայց պետք է կրկնել ևս մեկ անգամ. պետք է համբերատար լինել զուգընկերոջ հետ: Ինչպես ասում են սեքսապաթոլոգները՝ սեքսը կերակուր պատրաստելու նման է: Վերջնական արդյունքը համեղ կլինի, եթե համբերությամբ կատարվեն բոլոր քայլերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ