
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կանանց և տղամարդկանց հայացքն աշխարհի նկատմամբ տրամագծորեն տարբեր է:
Սակայն հայտնի է դարձել, որ անգամ հարցին, թե ինչպես պետք է լինի կինը, նրանք տարբեր կերպ են նայում:
Այն, ինչ թույլ սեռի ներկայացուցիչներն իրենց համար բացասական են համարում, իրականում դուր է գալիս տղամարդկանց:
Այսպիսով, փարատում ենք մոլորությունները:
«Ես պետք է լինեմ նիհար և սլացիկ…»
Արթնացե’ք, կանայք: Իրականում տղամարդկանց շատ փոքրաթիվ մասն է համակրում նիհարիկներին:
Մեծ մասին դուր են գալիս նարնք, ովքեր արտահայտված կլորություններ ունեն:
Այդպիսի կազմվածքը կոչվում է «ավազե ժամացույց», որևէ ընդհանրություն չունի անորեքսիական գեղեցկության հետ և դարեր շարունակ համարվում է ամենականացին:
«Իմ կուրծքը չափազանց փոքր է…»
Բացենք գաղտնիքը: Տղամարդկանց դուր է գալիս կուրծքը, ընդ որում` անկախ չափերից:
Եվ փոքր կուրծքն ունի իր առավելությունը, որի մասին չեն էլ կարող երազնել փարթամ կուրծք ունեցողները:
Հնարավոր է կրծկալ չկրել, և հագուստի տակից գծագրվող կուրծքը կարող է ավելի շատ խելքահան անել տղամարդկանց, քան չորրորդ չափը:
«Ես չեմ կարող նրա մոտ ուտել այնպես, ինչպես գերմանամուկը…»
Շատ հաճախ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները քաշվում են նորմալ ուտել տղամարդկանց ներկայությամբ:
Նրա ընկերակցությամբ աղցաններ են փորձում, բայց տուն հասնելուն պես` տենչում դեպի սառնարանը:
Հոգեբանները պնդում են, որ տղամարդիկ լարվում են, երբ կանայք երես են շրջում ուտելիքից: Դա նրանց նյարդայնացնում է:
Այնպես որ պետք չէ ամաչել տապականերից, դա միայն կշարժի նրա հիացմունքը:
«Ես այնքան հեռու եմ գործ անելուց, ով ինձ հետ կամուսնանա…»
Սխալ կլինի ասել, թե տղամարդիկ չեն ուզում, որ իրենց հագուստը լինի արդուկված և որ իրենց համեղ կերակրեն:
Սակայն գործ անելու մոլուցքով տառապող կանայք նրանց առանձնապես չեն գրավում:
Եթե կինը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձնում տնային գործերին, և ավելի քիչ` ամուսնուն, ապա վերջինս սիրուհի կգտնի:
«Իմ զգեստապարահարանը հնաոճ է, ում եմ պետք ես այդպես…»
Դուք չեք հավատա, բայց տղամարդիկ իրականում թքած ուենն նորաձևության վրա: Նրանց չեն հետաքրքրում թրենդներն ու դիզայներների անունները: Նրանք ցանկանում են, որ կինը կանացի լինի: Որ ամեն ինչ լինի կոկիկ, սազի` ընդգծելով գեղեցկությունը: Ի դեպ, դա է պատճառներից մեկը, որ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում պատռած ջինսերին և ժատե կտորներին:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին