Կենդանակերպի նշաններ, ում հարաբերություններն ամենակրքոտն ու ուժեղն են

Like on FB:

Խոյ և Կշեռք: Խոյերը լիդեր են, հատկություն, որն արտահայտվում է ինչպես՝ անձնական կյանքում, այնպես էլ՝ աշխատանքում: Այդ պատճառով Խոյերը չեն ընդունում կենդանակերպի այլ նշանի ներկայացուցչի, այդ թվում՝ Ցուլերին, ովքեր հարաբերություններում փորձում են գերակայել: Ազնվությունն ամենակարևոր հատկությունն է, որը Խոյերը գնահատում են սիրելիի մեջ: Նրանց համար լավ զուգընկեր կարող են դառնալ Կարիճն ու Առյուծները, բայց նրանց իդեալականորեն համապատասխանում են Կշեռքները: Խոյերին գրավում է Կշեռքների ազնվությունն ու պարզությունը, նրանք Կշեռքների հետ ուժեղ և կրքոտ կապ են ստեղծում:

Ցուլ և Կույս: Ցուլերը սիրում են ընտանիքը, ռոմանտիկ են, կարող են ամուր հարաբերություններ կառուցել Կույսերի հետ, ովքեր ևս գերադասում են հանգիստ ընտանեկան կյանք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են ամուր կապ ստեղծել:

Երկվորյակներ և Աղեղնավոր: Ուրախ Երկվորյակները լավ ընկերներ են, բայց դժվարությամբ են սիրային հարաբեություններ կառուցում: Երկվորյակներին վախեցնում է պատասխանատվությունը, քանի որ նրանց ստիպում է իրենց կապված զգալ: Ցանկանում են, որ սիրելին խելացի, սրամիտ լինի, այդ պատճառով էլ նրանց ամենաշատը Աղեղնավորներն են համապատասխանում: Վերջիններս ևս վախենում են կորցնել ազատությունը, լավագույնս հասկանում են Երկվորյակներին: Աղեղնավորները հումորի լավ զգացում ունեն, իսկ Երկվորյակների հետ հանդիպելիս իրենց երջանիկ, պաշտպանված են զգում:

Խեցգետին և Ցուլ: Խեցգետինները կարեկցող են, երկարատև, լուրջ հարաբերությունների կարիք ունեն: Լուրջ և զգացմունքային Խեցգետինները կարող են լավագույն զուգընկերը դառնալ Ցուլերի համար:

Առյուծ և Խոյ: Առյուծները եսասեր են, ինչը հաճախ խանգարում է երկարատև ռոմանտիկ հարաբերություններ ունենալ: Խոյերը կարող են Առյուծների լավագույն զուգընկերը դառնալ, քանի որ կրքոտ են: Նրանք կարողանում են հարթել տարաձայնությունները, միասին լուծել խնդիրները:

Կույս և Կարիճ: Կույսերը կենդանակերպի ամենահանգիստ նշանն են, նրանք պերֆեկցիոնիստ են, ուշադիր սիրելիի նկատմամբ: Կրքոտ Կարիճները կարող են նրանց լավագույն զուգընկերը դառնալ: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիրների միջև ամուր զգացմունքային կապ է ստեղծվում:

Կշեռք և Երկվորյակներ: Կշեռքները լավ դիվանագետ են, ովքեր կարող են լուծել ցանկացած խնդիր: Նախընտրում են չկապվել թույլ ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդկանց հետ: Նրանք հետաքրքրասեր են, պաշտում են նոր ծանոթություններ հաստատել: Երկվորյակները կարծես ստեղծված լինեն Կշեռքների համար: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչներն էլ կարողանում են արտահայտել իրենց զգացմունքները: Բացի այդ՝ Կշեռքները Երկվորյակներին օգնում են չկտրվել իրականությունից:

Կարիճ և Ձկներ: Կարիճները կարող են դաժան, անսիրտ լինել, երազկոտ են, զգացմունքային: Ամեն ինչ մեծ ջանասիրությամբ են անում, ագրեսիվ են, սիրում են գերիշխել: Կարիճները հասկանում են գզացմունքային Ձկներին, վերջիններս էլ Կարիճներին օգնում են դրսևորել իրենց:

Աղեղնավոր և Ջրհոս: Աղեղնավորներին հունից հանում է շարժման բացակայությունը: Աղեղնավորները կամային են, ծնված են ճանապարհորդելու համար, ազատության կարիք ունեն: Անընդհատ նոր զգացողությունների կարիք ունեն: Ջրհոսները լավագույնս կարող են հասկանալ նրանց: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչներն էլ սիրում են ազատություն, իսկ Ջրհոսները հարաբերություններին կայունություն են հաղորդում:

Այծեղջյուր և Կույս: Բոլոր Այծեղջյուրներն ամբիցիոզ են, նվիրված: Նրանք գիտեն՝ ինչ են ուզում կյանքից, կենտրոնացած են նպատակներն իրականացնելու վրա: Սիրային հարաբերություններում  ներդնում են առավելագույն ջանքերը: Կույսերն Այծեղջյուրներին օգնում են կարգապահ լինել: Կենդանակերպի երկու նշանի ներկայացուցիչներն էլ ուշադիր են, կենտրոնացած, կարող են հրաշալի ընտանիք ստեղծել:

Ջրհոս և Կշեռք: Ջրհոսները շարունակում են պայքարել, նույնիսկ, երբ մյուսներն արդեն հանձնվել են: Երբ կարգապահությունը խախտվում է, Ջրհոսները չեն կարողանում հաշտվել դրա հետ: Նրանք արդարության կարիք ունեն, պայքարում են այնքան ժամանակ, քանի դեռ անարդարություն կա: Կշեռքների հավասարակշռության ձգտումը ձգում է Ջրհոսներին, ովքեր կարողանում են հասկանալ խնդրի  կարևորությունն ու պատրաստ են օգնել: Կենդանակերպի այս երկու նշանի ներկայացուցիչներն էլ ցանկանում են արդարության և հավասարակշռության հասնել, հարաբերություններում հարգում են միմյանց:

Ձկներ և Այծեղջյուր: Երազկոտ և ստեղծագործող Ձկները գրավում են Այծեղջյուրներին, ովքեր վերջիններիս օգնում են շատ չհեռանալ իրականությունից: Ձկները լրացնում են Ջրհոսների ստեղծագործական պահանջները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
«Կկարոտեմ քեզ, իմ հրեշտակ»․ Ողբերգություն Մարինկա Խաչատրյանի ընտանիքում (Photo)
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
7 վնասակար սովորություններ, որոնց պատճառով կուրծքը կախվում է
ԹԵՍՏ. քանի՞ երեխա կունենաս
3 ամենավատ աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ի՞նչ նախանշաններ են հայտնվում մարդկանց մոտ սրտի կաթվածից մեկ ամիս առաջ

Latest

Իննա Խոջամիրյանը ծնողների հետ լուսանկար է հրապարակել (Photo)
«Կկարոտեմ քեզ, իմ հրեշտակ»․ Ողբերգություն Մարինկա Խաչատրյանի ընտանիքում (Photo)
Հղիության վերջին ամիսներում գտնվող Քրիստինա Եղոյանը նոր հոլովակ է հրապարակել (Video)
Պրեմիերա․ Ռազմիկ Ամյան՝ «Սիրտդ սրտիս մեջ»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում