Մենք բոլորս ցանկանում ենք, որ մեր երեխաները երջանիկ և հաջողակ մեծանան։ Դրա համար մենք դաստիարակության մեջ այն գաղափարներն են կիրառում, որոնք հաջության հասնելու բանալին ենք համարում։
Մենք սովորեցնում ենք երեխային լսել մեծերին, կենտրոնանալ ուսման վրա և մտքներովս էլ չի անցնում, որ նման խրատները կարող են հետագայում նրա դեմ աշխատել։
zNews-ը մի քանի հնացած գաղափար է առանձնացրել, որոնք ժամանակն է, որ չփաթաթենք մեր երեխաների վրա և մի քանի կարևոր խորհուրդ է պատրաստել։
1. Իմ երեխան կստանա ամեն լավագույնը
Երես առած երեխա մեծացնելը շատ հեշտ է։ Ձեր սիրելի փոքրիկին ամեն ինչում ընդառաջելով՝ դուք նրան արջի ծառայություն եք մատուցում։ Մեծանալով այսպիսի երեխան ինքն իր թշնամին է դառնում․ կախվածությունը, անպատասխանատվությունը, շփման վատ հմտությունները, եսասիրությունն ու ամեն ինչի նկատմամբ սպառողական վերաբերմունքը այս մարդկանց դժբախտ են դարձնում։
Շատ կարևոր է երեխային սովորեցնել հարգել աշխատանքը և ցույց տալ փողի արժեքը։ Դա կարելի է անել, օրինակ, դեռահասին աշխատանքի ընդունելով։
2. «Միշտ լսիր մեծերին»
Ծնողները հաճախ երազում են, որ երեխաները լսեն իրենց և չեն էլ գիտակցում, որ անվերապահ ենթարկվելու սովորությունը հետագայում շատ վնասելու է երեխային։ Ինչպես ասում են հոգեբանները՝ լսող երեխաները լսող մեծերի են վերածվում։ Եվ նման մեծերը չեն կարողանում պաշտպանել իրենց շահերը և հաճախ են անազնիվ մարդկանց զոհը դառնում։ Նրանք դառնում են հրամաններ կատարողներ, առանց պատասխանատվություն վերցնելու իրենց գործողությունների համար։ Այդ պատճառով շատ կարևոր է երեխային «ոչ» ասել և իր կարծիքը հայտնել սովորեցնելը։
3. «Ինները լավ են, վեցերը՝ վատ»
Երեխայիի մոտ գերազանցիկի բարդույթ զարգացնելով դուք ողջ կյանքում նևրոզներով եք նրան ապահովում։ Լավագույն բանը, որ կարող է անել ծնողը, դա այն է, որ բացատրի, որ անհաջողությունները բացարձակ չեն անդրադառնում ձեր հարաբերությունների վրա և երեխան ցանկացած դեպքում սիրված կլինի և նրա ձայնն էլ՝ լսելի։ Իրականում, ըստ հոգեբանների, անհաջողությունները օգտակար են երեխաների համար․ նրանք սովորում են հաղթահարել բացասական իրավիճակները, կյանքի փորձ են ձեռք բերում, որոնք հետագայում թույլ են տալիս լուծել խնդիրները՝ առանց ձախողումից վախենալու։
4. «Մի կռվիր, ուրիշներին մի նեղացրու»
Մարդը պետք է կարողանա պաշտպանել իր շահերը։ Եթե երեխայի գլուխը մտցնեք, որ ոչ մի դեպքում նա չպետք է նեղացնի դիմացինին, նա կլռի՝ անտրտունջ տանելով բոլոր վիրավորանքները։ Հետագայում նա պարզապես չի դիմանա մրցակցային միջավայրում։ Երեխան պետք է իմանա, որ իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու։ Սովորեցնելով երեխային տեղին պատասխան տալ վիրավորանքին, դուք մեծ նվեր արած կլինեք նրան հետագայի համար։
5. «Դու միայն թե լավ սովորիր, մնացած ամեն բան ես քո փոխարեն կանեմ»
Առանձնացնել մի կարևոր խնդիր, իսկ մյուսները փորձել անել երեխայի փոխարեն, ամենաճիշտ լուծումը չէ։ Մարդը պետք է կարողանա պատասխանատվություն վերցնել իր վրա իր կյանքի բոլոր ոլորտների համար։
6. «Բուհ ընդունվիր դպրոցից անմիջապես հետո»
Եթե երեխան դեռ չգիտի, թե ինչ մասնագետ է ուզում դառնալ, ընտրում է ծնողների առաջարկած տարբերակը։ Նման ընտրությունը կարող է մեծ սխալ դառնալ ողջ կյանքի համար։ Դրանից խուսափելու համար պետք չէ ճնշել երեխային և պետք է նրան հնարավորություն տալ, որ ինքը որոշի իր հետագա կյանքի ծրագրերը։
7. «Գնահատվում է միայն բարձրագույն կրթությունը»
Իհարկե, բարձրագույն կրթությունը պարտադիր է, երբ խոսքը գնում է այնպիսի մասնագիտությունների մասին, ինչպիսին են օրինակ ավիակոնստրուկտորը կամ շինարար ինժեները։ Բայց ինչ վերաբերում է բարձրագույն կրթություն ունեցողների և չունեցողների աշխատավարձերին, ապա դրանք հաճախ չեն տարբերվում։ Նաև հիմա միտում է նկատվում, երբ բարձր վարձատրվող արդյունաբերություններում ( օրինակ՝ կինոարտադրություն, գեղեցկություն, բարձր տեխնոլոգիաներ) դիպլոմն այնքան էլ կարևոր չէ, որքան ունակություններն ու փորձը։ Այդ պատճառով էլ գնալով շատանում են գործարարներն ու հաջողակ մասնագետները, որոնք այդպես էլ բուհ չեն ավարտել։
8. «Կողքից աշխատանքը կշեղի դպրոցից/համալսարանից։ Թող կենտրոնանա ուսման վրա»
Կարմիր դիպլոմ ստանալն այնքան էլ կարևոր չէ, իսկ աշխատանքը կարող է կարևոր փորձ ու կապեր բերի և հնարավոր է նաև կանխորոշի երեխայի ապագան։ Փոքր տարիքից աշխատելով՝ երիտասարդները սովորում են ճիշտ տնօրինել իրենք ժամանակը, հասկանալ փողի արժեքը, ճիշտ դրսևորել իրենց աշխատանքային հարաբերություններում, ինքնուրույն դառնալ, որոշումներ կայացնել կրիտիկական իրավիճակներում և այլն։
9. «Առանց մեզ էլ ամեն բան կլուծեն»
Ոմանք մինչև հիմա սպասում են, որ այնտեղ վերևում իրենց փոխարեն ամեն բան կլուծեն։ Եվ երեխաներին սովորեցնում են մեջ չընկնել, ավելորդ բան չխոսել, ուրիշի գործը չանել։ Ինչի՞ է դա հանգեցնում։ Ամենայն հավանականությամբ նման երեխաները անտարբեր են մեծանում և չեն կարողանում կամ չեն էլ ցանկանում արտահայտել և պաշտպանել իրենց կարծիքը։
Երեխային պետք է բացատրել աշխարհի կառուցվածքի, քաղաքական և սոցիալական համակարգերի նրբությունները, պատմել շրջակա միջավայրի և բնության բազմազանության մասին։
Որքան շատ լինեն ոգեշնչված, ջերմեռանց, ոչ անտարբեր մարդիկ, այնքան ավելի շատ կլինեն գիտական առաջընթացները, սոցիալական նախագծերն ու բնապահպանական նախաձեռնությունները։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհն ավելի լավը կդառնա։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին