Կենդանակերպի որ նշանի հետ ձեզ մոտ ոչ մի կերպ հարաբերություններ չեն դասավորվի

Like on FB:

Հորոսկոպի որ նշանի հետ ձեզ մոտ ոչ մի կերպ հարաբերություններ չեն դասավորվի:

Խոյ

Հակացուցված է՝ Այծեղջյուր

Խոյերը սիրում են կանոններ խախտել, իսկ Այծեղջյուրները՝ կանոններ հաստատել: Դուք շարունակ քննադատությունների եք արժանանալու ձեր այդ ապրելակերպի համար, որն անհանգստություն է պատճառելու լավ և «ճիշտ» պահվածք ցուցաբերող Այծեղջյուրին: Սպոնտանությունը ձեր հատկանշական գիծն է, իսկ Այծեղջյուրն անգամ ռեստորան չի կարող գնալ առանց նախապես սեղան ամրագրելու: Դուք երկուսդ էլ նպատակասլաց եք, սակայն Այծեղջյուրն ասես ամուսնացած լինի իր աշխատանքի հետ: Նրա հետ դուք ստիպված եք լինելու ապրել իր կարգած կանոններով: Դա ձեզ պե՞տք է:

Ցուլ

Հակացուցված է՝ Ջրհոս

Ո՛չ, ո՛չ, ո՛չ մի հաշվարկ, ո՛չ մի կանոն, չնայած որ դուք սիրում եք ձեր կանոններն ու ավանդույթները, Ջրհոսը դրանց ենթարկվել չի պատրաստվում: Բացի այդ՝ հարաբերություններում դուք ջերմ եք, սիրում եք շոկոլադ-ծակեփունջային ամեն բան, մինչդեռ Ջրհոսը իրենից ներկայացնում է տրամաբանության և ապստամբ ոգու պարադոքսալ համադրություն: Նրանք չափազանց հավասարակշռված են խենթ ու խելառ գնումներ անելու համար: Ձեզ նրանց հետ չափազանց բարդ կլինի:

Երկվորյակներ

Հակացուցված է՝ Կարիճ

Ձեր միջև ակնհայտ է սեքսուալ ձգողությունը, սակայն լուրջ հարաբերություններում ամեն բան բարդանում է: Ձեզ համար դա ուղղակի ֆլիրտ է, իսկ Կարիճն էքսկլյուզիվություն և հավատարմություն է պահանջում հենց սկզբից, անգամ մինչև առաջին համբույրը: Կարիճին հատուկ մանիպուլյատիվ բնավորության շնորհիվ նա կփորձի ձեզ ենթարկեցնել իրեն:

Խեցգետին

Հակացուցված է՝ Աղեղնավոր

Ազատատենչ Աղեղնավորը տորնադոյի պես ներխուժում է ձեր կյանք և փոթորկում ձեր հոգին: Երբեմն մի փոքրիկ փոթորկումը հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է, սակայն դուք այդպես ապրել չեք կարող: Դուք ձեր բնույթով զգայուն եք, և դա հնարավոր չէ փոխել, իսկ Աղեղնավորը մշտապես կատակներ է անում: Եվ նա պարզապես չի հասկանա, թե ինչու դուք նեղացաք, երբ ինքը կատակեց այն պահին, երբ դուք ձեր հոգին էիք մերկացնում նրա առջև: Դուք պարզապես տարբեր մոտեցումների և մտածելակերպների տեր մարդիկ եք և, ցավոք, ունակ չեք միմյանց հասկանալու:

Առյուծ

Հակացուցված է՝ Ձկներ

Ձկների երազկոտությունն ազդում է ձեր նյարդերի վրա, սակայն որոշ հարցերում ձեր ընդհանուր նախասիրություններն ի վերջո կարող են օգնել նրան արժանանալ ձեր համակրանքին: Նրա հետ գուցե և հետաքրքիր լինի զրուցել կամ ժամանակ անցկացնել, սակայն Ձկների տրամադրության կտրուկ անկումներին դուք դիմանալ չեք կարող: Դուք պարզապես հունից դուրս կգաք, երբ, իր դեպրեսիվ մտքերով պարփակված, նա արհամարհի ձեր նամակները և թույլատրելիից ուշ պատասխանի ձեզ: Սա ուշադրության կենտրոնում լինել սիրող Առյուծի համար պարզապես աններելի է:

Կույս

Հակացուցված է՝ Կշեռք

Վերջապես դուք հանդիպեցիք մեկին, ով ի վիճակի է գնահատելու և հասկանալու ձեր նուրբ և բարձրաշխարհիկ ճաշակը: Սկզբի մի քանի ժամադրությունները պարզապես երանություն կլինեն, սակայն… Դուք սիրում եք կայունություն, իսկ Կշեռքը տատանողական է: Մինչ հարաբերություններ սկսելը դուք ուզում եք վստահ լինել, որ ամեն բան լուրջ է և կանոնակարգված, իսկ Կշեռքն անգամ ընթրիքը չի պլանավորում: Եվ ժամանակի հետ այդ անկայունությունն ու սպոնտանությունը ձեզ կսկսի հունից հանել, մինչև մի օր դուք ուղղակի պայթեք:

Կշեռք

Հակացուցված է՝ Կույս

Կարդացած և կիրթ Կույսն առաջին հայացքից հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է, հատկապես, որ շատ հարցերում ձեր ճաշակը համընկնում է: Սակայն շարունակ կատարելագործվելու մոլուցքով տառապող և վերջնական արդյունքի վրա կենտրոնացած Կույսը կսկսի նյարդայնացնել թեթև և աշխարհին վարդագույն ակնոցներով նայող Կշեռքին: Բացի այդ՝ Կույսերը առատաձեռն և շռայլ են միայն իրենք իրենց հանդեպ, ինչը ձեզ դուր չի գա, իսկ երբ նա սկսի ձեզ էլ քննադատական հայացքով նայել և փորձել վերափոխել, դուք հունից դուրս կգաք և վերջ կտաք այդ ամենին:

Կարիճ

Հակացուցված է՝ Երկվորյակներ

Դուք անշրջելիորեն զմայլվում եք Երկվորյակներով, սակայն նրանց սանձելն ու ենթարկեցնելը անհնար է: Նրա հետ հարաբերություններում դուք կվերածվեք խանդոտ խելագարի, որը շարունակ ստուգելու է ձեր հեռախոսը, զանգերը, նամակները և այլն: Դուք պարզապես չեք դիմանա այդ հոգեկան տվայտանքներին:

Աղեղնավոր

Հակացուցված է՝ Խեցգետին

Կրթված Խեցգետինների հետաքրքիր ընկերներ են, սակայն հարկավոր է նրանց պահել հենց այդ ընկերական գոտում: Հարաբերությունների մեջ նրանք դառնում են քաղցր-մեղցր, կպչուն մարդիկ, իսկ դա ձեզ չի կարող դուր գալ: Նրանց այդ սենտիմենտալությունը և հումորից զուրկ լինելը ձեզ խելագարության կհասցնի:

Այծեղջյուր

Հակացուցված է՝ Խոյ

Խոյը հորոսկոպի մանկիկ է, իսկ դուք՝ ծնողը: Սա կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ սիրային հարաբերություններում ծնողի կերպարում հանդես գալը ձեզ դուր գա, սակայն սա քիչ հավանական է: Դուք սիրում եք կարգ ու կանոն, իսկ Խոյը փոքրիկ երեխայի կամակորությամբ համառորեն խախտում է բոլոր կանոնները: Բացի այդ՝ նա հակված է մի քանի րոպեում վատնելու ձեր քրտնաջան աշխատանքով վաստակված գումարը, իսկ սա դուք արդեն հաստատ չեք հանդուրժի:

Ջրհոս

Հակացուցված է՝ Ցուլ

Գուցե սկզբի մի քանի րոպեների ընթացքում ձեզ դուր գան Ցլի ռոմանտիկ հակումները, սակայն դուք շատ արագ դրանից կհոգնեք: Դուք պարզապես չեք հասկանում, թե ինչու է նրան հարկավոր ամեն անգամ լսել «ես քեզ սիրում եմ» բառերը: Ցուլը պատրաստ է մեծ գումարներ ծախսել ինչ-որ թանկ ուտեստների վրա, իսկ դուք այդ ընթացքում մտածում եք, թե քանի բարեգործական ֆոնդի կարելի կլիներ այդ գումարը հանձնել: Ակնհայտ է արժեհամակարգերի կտրուկ տարբերություն, որի հետ դուք հաստատ հաշտվել չեք կարող:

Ձկներ

Հակացուցված է՝ Առյուծ

Դուք պարզապես ունակ չեք դիմանալու Առյուծի աննկարագրելի խարիզմային և էներգետիկային, դե իսկ ո՞վ կարող է: Դուք պատրաստ եք երկրպագել նրան ասես աստվածային մի էակի: Ձեր բնույթի համաձայն՝ դուք սկսում եք խորանալ ձեր մտքերի մեջ, վերլուծել ձեզ խենթացնող Առյուծին և պարզում, որ նրանք դրամայի արքաներ են: Առյուծը շարունակ խաղում է՝ անկախ նրանից՝ հանդիսատես կա, թե ոչ: Իսկ դուք տանջվում եք, տառապում: Հպարտ ու ինքնավստահ Առյուծն ունակ չէ հանդուրժելու նման խոցելի պահվածք: Դուք պարզապես անհամապատասխան եք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Ինչպես ճիշտ սիրահարվել
Կանացի սեքսուալության 5 տեսակ
Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում
Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք այստեղ գտնել բոլոր սխալները
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»