Կանանց հիմնական տեսակները միջսեռային հարաբերություններում

Like on FB:

Լեդիներին մտատանջող հարցերից է, թե վերջիվերջո տղամարդկանց ինչպիսի կանայք են դուր գալիս:

Իհարկե, միանշանակ պատասխան լինել չի կարող, բայց, օրինակ, Ռուսաստանի հոգեբանների ասոցիացիան, փորձել է ստանալ կանանց հիմնական տեսակների ցանկը եւ հասկանալ՝ նրանցից որն ինչպես է դրսեւորվում միջսեռային հարաբերություններում:

Փորձեք ներկայացվող տիպերում գտնել Ձեզ, իսկ եթե ինքներդ Ձեզ չնմանեցնեք ոչ մեկին, ուրախացեք. Դուք եզակի եք:)

Մալվինա

Այս տիպի կանայք վստահ են իրենց ուժերին, իրենց համարում են անզուգական և կարող են ազդել այլ մարդկանց վրա, հատկապես՝ տղամարդկանց : Երբեմն նրանք կարող են հրամայել նաև իրենց ղեկավարին: Արտաքին տեսքը նրանց համար շատ կարևոր է’ ճիշտ դիմահարդարումը, գեղեցիկ սանրվածքը և տեղին ընտրված հագուստը: Առանց դիմահարդարման «Մալվինա» ուղղակի չի լինում: Մալվինան ինքն է որոշում իր և տղամարդու հարաբերությունների սահմանը: Հազվադեպ կարելի է տեսնել այսպիսի կանանց ժպտալիս, նրանց շուրթերը միշտ խիստ ընտրողաբար են բացվում:
Մալվինան շատ պատասխանատու և պահանջկոտ է թե՛ իր նկատմամբ, թե՛ շրջապատի: Նրան գոհացնելը միշտ դժվար է: Նա նախընտրում է ամեն ինչ լուծել ինքնուրույն, նույնիսկ տղամարդու փոխարեն: Կուզի՝ նրանից կհրաժարվի, կուզի՝ կամուսնանա, չի ուզի ‘ ինչպես կուզի:) Նա իրեն լավ է զգում թույլ տղամարդու կողքին: Բայց միշտ գանգատվում է, որ ուզում է գտնել ուժեղ տղամարդ, ում հետ նույնիսկ աշխարհի ծայրը կգնար: Այդպիսի Կարաբաս- Բարաբաս, իհարկե, արդեն եղել է նրա կյանքում, բայց նա առաջին իսկ շփումից հետո թողել ու փախել է:

Մալվինայի տունը միշտ մաքուր ու հավաքված է: Իսկ եթե մեկը կխախտի կարգուկանոնը, խստագույնս կպատժվի: Մալվինայի կյանքում եթե ինչ-որ բան չի գնում իր պլանավորածի պես, ապա նա մեծ շոկ է ապրում, իսկ սերը կտրուկ փոխվում է ատելության:

Մոխրոտիկ

Շատ համեստ ու սիրալիր աղջիկ է: Այսպիսի գորշ մկնիկը պատրաստ է աշխատել անգամ գիշեր-ցերեկ: Նա երբեք չի մերժում: Եվ դրա համար շրջապատը նրա այս թուլությունը իր շահերի համար է օգտագործում: Օրինակ’ օգնել լվանալ հատակը, հերթապահել աշխատանքից հետո, խաղալ հարևանի երեխայի հետ: Բայց ինտիմ կյանքում այս անմերժելիությունը լրիվ հակառակ ազդեցություն է ունենում: Մոխրոտիկներին մեծ դժվարությաբ են նախապատրաստում սեքսի : Նրանք ապրում են միայնության մեջ ու պահում են տարբեր կենդանիներ’ տղամարդկանց փոխարեն, բայց երբ հայտնվում է երազանքների ասպետը, նրանք րոպեական «ծաղկում են»:

Մոխրոտիկները վեճերի պատճառ չեն լինում, իսկ բաժանումներից հետո էլ տառապում են միայնակ:

Մատնաչափիկ

Միշտ կյանքին նայում է բարի ժպիտով: Ողջ կյանքում փնտրում են ամուր հենարան’ ուս, որը կարող է իր վրա վերցնել իր խնդիրները: Ու քանի դեռ այդ մեկին նա չի գտել, չի սահմանափակվում որոնումներով, այլ ունի այլընտրանքային մի քանի տարբերակ, ասենք՝ ձմեռային մորթյա վերարկուն կամ ուրիշ բան: Բացի այդ այս տեսակը ընդհանրապես վատ չի զգում օգնություն խնդրել, ու դա այնպես պրոֆեսիոնալ է անում, որ մերժել հնարավոր չի լինում: Միշտ իրեն պահում է մանկամտորեն: Եթե «մատնաչափիկը» տղամարդուց ինչ-որ շահ չունենա, դժվար թե համաձայնի ընկերություն անել: Իսկ դրա դիմաց տղամարդը նրա համար մի լավ զվարճանքներ է կազմակերպում, գեղեցիկ հագուստներ գնում, նույնիսկ ծովային ճանապարհորդություն կազմակերպում: Բայց գոյություն ունի նրանց հասնելու մեկ այլ՝ կարճ տարբերակ: Բռնել նրա ձեռքից ու տանել ուր ուզում ես: Նրան տղամարդը սովորաբար հեշտությամբ է հասնում:

Միլոսյան Վեներա

Այս տիպը սիրում է գեղեցիկ հագնվել, բայց շատ ավելի գրավիչ է հանվում: Դեմքը կարծես թե ոչինչ չի ասում, իսկ ահա մարմինը… Մանավանդ ոտքերը. այդպիսի ոտքերին նայում են թե դպրոցականները, թե անգամ թոշակառուները: Վեներան բավական տակտիկորեն է աշխատում, սիրալիր է , բայց ունի մեկ թերություն’ անձեռք է: Վախենալ պետք չէ…: Եթե Վեներայի կյանքի տղամարդը ինքնուրույն է, ապա նախանձել կարելի է այս զույգին, իսկ եթե ոչ , ցավակցում ենք. ողջ ծանրությունը մնում է նրանց ուժեղ ուսերին: Այս կանանց գումար վստահել պետք չէ, նրանք միանգամից այն կծախսեն: Իսկ ինտիմ կյանքում նրանք շատ ազատ են, տղամարդկանց կարող են փոխել թաշկինակի պես:

Հարպիա

Սա բարոյականության սահմաններն անվարան խախտող կնոջ տեսակն է: Հարպիան մեծատառով անբարոյական է:

Նոր միջավայրում հայտնվելով՝ նա միանգամից սկսում էի իր կամքը թելադրել: Ինչպես Մալվինան, ամեն ինչ որոշում է միայնակ: Եթե ցանկանա՝ արքա կդարձնի տղամարդուն, եթե ոչ’ կօգտագործի և դեն կնետի: Բայց արի ու տես, որ հոգեբանները խոստովանում են՝ տղամարդկանց հենց այս տիպն էլ ամենաշատն է դուր գալիս: Կհարցնեք՝ ինչո՞ւ. գրողը տանի, ոչ ոք չգիտի …:)

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Լևոն Արոնյանը և կինը բալիկի են սպասում․ Անիտան կլորիկացած փորիկով լուսանկար է հրապարակել
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Այլևս նորաձև չէ. գեղեցկության 8 թրենդ, որ արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից

Latest

7 բան, որոնք մշտապես էժանագին տեսք են հաղորդում
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել էին իմ առողջական վիճակի համար». Աշոտ Ղազարյան
10 անխուսափելի բան, որ պատահում է, երբ դու սիրուհի ես
Ինչպես Լիանա Հակոբյանին հաջողվեց նիհարել 26 կիլոգրամով․ դերասանուհին բացահայտում է գաղտնիքը
Ի՞նչ դաջվածք է ձեզ առավել համապատասխանում՝ ըստ ձեր հորոսկոպի նշանի
Անհավատարիմ կնոջ 15 նշան
Գոհար Ավետիսյանը ընտանիքի հետ Հայաստանում է (ֆոտո)
Ընտրեք ձեր պաղպաղակը և պարզեք, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում
«Ինձ համար մերժելի են մեր ազգին պառակտողները, թուրքի դիմաց ծնկողները․․․». Գոհար Գասպարյան