«Ես սկսեցի նկատել, որ ամուսինս հեռախոսն ամենուր հետն է տանում, և մի անգամ այլ կնոջ անկեղծ լուսանկարը տեսա». հուսահատ կինը խորհուրդ է խնդրում

Like on FB:

Ամուսնական դավաճանությունը բաժանությունների ամենատարածված պատճառներից մեկն է համարվում։

Ներել դավաճանությունը ոչ բոլոր կանայք են կարողանում։

Որոշ տվյալների համաձայն ամեն չորրորդ տղամարդը և ամեն 8-րդ կինը դավաճանում են կողակցին։

zNews-ի այսօրվա հերոսուհին ամուսնացած էր արդեն մի քանի տարի, դաստիարակում էր մեկ տարեկան երեխային, նորմալ էր համարում ամուսնու հետ ունեցած պարբերական վեճերը և այն, որ ռոմանտիկան մնացել է անցյալում։

Շատ դասական իրավիճակ էր. նա տանն էր, իսկ ամուսինը սիրում էր աշխատանքից հետո հանդիպել ընկերներին։

Երբեմն այդ հանդիպումները մինչև առավոտ էին ձգվում, իսկ ամուսնու շորերից էլ երբեմն կանացի օծանելիքի հոտ էր գալիս։

Ամեն բան իր տեղը գցեց ամուսնու հեռախոսը։ Կինը տեսավ սիրային նամակագրությունը և այդ կնոջ անկեղծ լուսանկարը։

Ամուսինն այլևս պատմություններ չէր հորինում։ Նա ամեն բան խոստովանեց, սակայն չէր ուզում քանդել ընտանիքը։ Մի որոշ ժամանակ անց ընտանիքը բաժանվեց «ուրիշ կնոջ» պատճառով, սակայն շուտով կրկին միավորվեց։

Արդյունքն այնքան էլ ուրախալի չէ. տղամարդը կորցրեց կնոջ վստահությունը, կինն էլ տանջվում էր կասկածներից և հիմար մտքերից, սիրուհին ակնարկում էր, որ պատրաստ էր ամեն բան նորից սկսել։ Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում։

1. Ձեզ համար հարմար պայմաններ ստեղծեք։

Դավաճանի հետ մի տան մեջ գտնվելը ծանր փորձություն է։ Համոզվեք, որ գնալու տեղ ունեք անհրաժեշտության դեպքում՝ թեկուզ ժամանակավոր։

2. Փորձեք անկեղծ զրուցել։

Մի վախեցեք հարցեր տալուց։ Քննարկման ընթացքում պետք է կարողանաք անվերջ մեղադրանքներ չհնչեցնել, չընդհատել, չգոռալ։ Այլ պետք է խնդրեք ասել միայն ճշմարտությունը։ Հիշեք, որ կարևոր են փաստերը, այլ ոչ թե ուրիշների ենթադրությունները կամ ուրիշ զույգերի կյանքից օրինակները։

3. Մեղավորներ մի փնտրեք։

Պետք չէ ողջ մեղքը տղամարդու վրա բարդել, կամ նրա սիրուհու կամ պատճառները ձեր մեջ փնտրել։ Բղավոցներն ու վիրավորանքները միմյանց հասկանալուն չեն նպաստում։ Ոչ ոք չի կարող պատասխանատու լինել ուրիշ մարդու ընտրության համար։

4. Աջակցություն գտեք

Պետք չէ ամեն բան ձեր մեջ պահել։ Հույզերը պետք է դուրս հանել. դիմեք ձեր շրջապատից ինչ–որ մեկին, ով կարող է լսել ձեզ և ավելի չլարել իրավիճակը՝ սեփական մեկնաբանություններով։

5. Խուսափեք վրեժից

Մի փորձեք ավելի մեծ ցավ պատճառել՝ վրեժ լուծելու համար։

6. Մի փորձեք ինքնարտահայտվել սոցցանցերում։

Մտերիմների հետ խոսելը մի բան է, կարգավիճակը փոխելը, տխուր գրառումներ անելը կամ նկարներ տեղադրելը սոցցանցերում՝ լրիվ այլ բան։

7. Մտածեք ապագայի մասին։

Վերականգնել կորսված վստահությունն իհարկե շատ դժվար է։ Բայց եթե երկու կողմն էլ պատրաստ են նույն ուղղությամբ շարժվել և չկրկնել անցյալի սխալները, ապա պետք է մտածել դրա շուրջ։ Ոչ միայն շարունակել ապրել, այլև ներել և ուժ գտնել ձեր մեջ չկշտամբել տղամարդուն և մանիպուլյացիայի չենթարկել։

Դավաճանությունից հետո վերականգնվելու համար միջինում 6-12 ամիս է անհրաժեշտ, երբեմն կարող է հոգեբանի օգնության կարիք լինի նաև։ Եվ համատեղ կյանքը դրանից հետո հնարավոր է միայն այն դեպքում, երբ զուգընկերների զգացմունքներն ու ձգտումները համընկնում են։ Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտայիք մեր հերոսուհուն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Ախտանշաններ, որոնք վկայում են յոդի անբավարար մակարդակի մասին
Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Ամենաանհամապատասխան զույգերն ըստ Կենդանակերպի նշանների
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Ցավի 8 տեսակներ, որոնք տղամարդը երբեք չպետք է անտեսի
Ինչպես ճիշտ սիրահարվել
Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»