Կանանց սխալները հարաբերություններ սկսելիս

Like on FB:

1. Փոխվել հանուն տղամարդու, որը քեզ չի ընդունում

Եթե տղամարդուն դուր չի գալիս ձեր արտաքինը, եւ նա առաջարկում է նիհարել/գիրանալ կամ նրան դուր չի գալիս քո զբաղմունքը, ուրեմն նա քո տղամարդը չէ: Նրա ճաշակով քեզ փոխելը նշանակում է  դեմ գնալ քո բնույթին, ինչը քեզ ոչ մի կերպ երջանիկ չի դարձնի: Իմացիր, որ ՔՈ տղամարդը պաշտելու է քո բոլոր թերություններն ու արժանիքները, նրա համար դու լինելու ես ամենալավը, նա երբեք չի համեմատի  քեզ մեկ ուրիշ աղջկա հետ: Եւ նա կհարգի քո հետաքրքրությունները, եթե անգամ  չի հասկանա դրանք: Բայց նա թույլ կտա քեզ ինքնաարտահայտվել այնպես, ինչպես դու ես անհրաժեշտ համարում: Իսկ այն տղամարդիկ, ովքեր քեզ չեն հասկանում ու չեն ընդունում, պարզապես քոնը չեն, ու մի փոխիր ինքդ քեզ հանուն նրա ճաշակները բավարարելու:

2. Ինտիմ մերձեցում թույլ տալ

Սրա մասին արդեն հարյուրավոր հատորներ են գրվել, բայց միամիտ աղջիկներին դեռ թվում է, թե սեքսի միջոցով հնարավոր է պահել տղամարդուն. «Եթե ես նրան չգոհացնեմ, նա կգնա ուրիշ մոտ»: Դե, թող գնա: Ինչու է քեզ պետք նա, ում քեզնից միայն սեքս է հարկավոր:

Լուրջ տղամարդուն կինը պետք է ամբողջությամբ՝ նրա անձնական որակներով, ներքին աշխարհով, գաղափարներով ու ձգտումներով: Եթե նա հետաքրքրվում է միայն քո մարմնով, իմացիր, որ դա լուրջ չէ: Եւ հենց որ նա ստանա իր ուզածը, վստահ եղիր, որ կհեռանա: Զարգացրու քեզ ինչպես անհատ, որպեսզի կարողանաս տղամարդուն գրավել ոչ միայն մարմնով:

3. Կառչել, փորձել  հարաբերություններ պարզել, երբ տղամարդը հեռանում է

Դա տղամարդու բնույթն է. հենց որ նա մոտենում է աղջկան, զգում է, որ սիրահարվել է՝ անհետանում է: Նա գնում է իր «քարանձավը»՝ իրավիճակին, աղջկան կողքից նայելու եւ իր տղամարդկությունը վերականգնելու համար: Ամենավատը այդ շրջանում նրանից կառչելն է, հաղորդագրությունների տարափ ուղարկելը, թե դու տառապում ես եւ այլն: Դա միայն կսառեցնի նրա՝ վերադառնալու ցանկությունը: Պարզապես պետք է հասկանալ տղամարդու հոգեբանությունը, եւ եթե նա հեռանում է՝ բաց թողնել նրան: Եթե կվերադառնա՝ կշարունակեք ձեր շփումը, եթե ոչ՝ ուրեմն նա ձերը չէր:

4. Ժամանակից շուտ հավատարմություն, հոգատարություն եւ վերաբերմունք՝ ինչպես ամուսնուն

Սա շատ կանանց է բնորոշ: Հորինել ռոմանտիկ գեղեցիկ պատմություններ եւ հավատալ դրանց: Շատերն իրենց միամտության պատճառով յուրաքանչյուր հանդիպած տղամարդու ընդունում են ինչպես ամուսնու: Տղամարդիկ բոլորվին այլ կերպ են մտածում: Նրանք ուժեղ չեն կապվում իրենց զուգընկերուհիների հետ, եւ հարաբերությունները նրանց համար զգալիորեն ավելի հեշտ են: Տառապանքից խուսափելու համար՝ մի կապվեք տղամարդու հետ, ով դեռ քո մատին մատանի չի հագցրել եւ ամուսինդ չի դարձել:  Պահպանիր քո քնքշությունն ու կիրքը նրա համար, ով իսկապես կգնահատի քեզ, ով կցանկանա քեզ հետ ընտանիք կազմել, ով հուսալի եւ պատասխանատու մարդ կլինի:

Ընկերություն արա շատ տղամարդկանց հետ, շրջապատիր քեզ բազմաթիվ երկրպագուներով, դա թույլ չի տա քեզ կապվել մեկի հետ եւ նրան որպես ամուսնու վերաբերվել: Միյան նա, ով արժանապատիվ վարքագծով քեզ կգրավի՝ կստանա իր արժեքավոր մրցանակը՝ քո սերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մեր օրգանիզմում կա մի օրգան, որի մասին ոչ բոլորը գիտեն…
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
9 գաղտնիք, որ կանայք երբեք չեն ասում տղամարդկանց
Տղան ծնվում է այն ժամանակ, երբ կինն ավելի ուժեղ է ամուսնուց
Արդյունավետորեն նիհարելու 3 մատչելի եղանակ. էնդոկրինոլոգի խորհուրդները
Կնոջ 6 թերություն, որոնք վանում են տղամարդկանց
ԹԵՍՏ․ Այս նկարում կա մեկ ԿՈՊԻՏ սխալ, որքա՞ն արագ կգտնեք այն
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն