10 մրգեր, որոնց մասին Դուք երբեք չեք լսել

Ի՞նչ խնդիր ունենք մենք այսօր. կարծես թե ոչ մի. մրգերի հսկայածավալ բազմազանությունը մեզ է սպասում յուրաքանչյուր սուպերմարկետում, և մենք կարող ենք ուզածի չափ գնել դրանցից:

Սակայն կան նաև այնպիսի մրգեր, որոնց մասին հաստատ չեք էլ լսել:

zNews-ը Ձեզ է ներկայացնում դրանցից տասը:

 

1. Ակի

Ակին (խնձոր ակի) պատկանում է օճառենիների դասին, իսկ դրա պտուղը ոչ պաշտոնական կերպով անվանում են «բանջարեղենային ուղեղ»: Ուտում են այդ մրգի միայն թաղանթը, որը դեղնավուն է և հյութալի, իսկ տեսքով ուղեղ է հիշեցնում: Ակին «ծնունդով» Արևմտյան Աֆրիկայից է, սակայն հետո՝ 18-րդ դարի վերջում, այն «գաղթել է» Ճամայկա և դարձել տեղի ազգային միրգը: Բացի Ճամայկայից՝ ակին հայտնի է նաև Հայիթիում, Բարբադոսում և Կուբայում:

2. Ֆիզալիս

Ֆիզալիսը պատկանում է մոմազգիների դասին: Դրա պտուղն իր տեսքով, թթվաշ, փափուկ և թարմացնող համով լոլիկ է հիշեցնում: Տարբեր կերակուրների մեջ լոլիկը հենց ֆիզալիսով էլ փոխարինում են: Այս արտասովոր միրգը հայտնի է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, աճում է նաև Հարավային Աֆրիկայում: Այլ կերպ այն անվանում են ինկերի հատապտուղ կամ ոսկե բալ:

3. Ջաբոտիկաբա

Այս միրգն աճում է ծառի հենց կեղևի վրա, դրա համար էլ տպավորություն է ստեղծվում, որ ծառը ծածկված է մանուշակագույն միջատներով: Ջաբոտիկաբան աճում է Բրազիլիայում, Արգենտինայում, Պարագվայում, Պերուում և Բոլիվիայում: Հայտնի է նաև բրազիլական խաղողի ծառ կամ գուապուրու անվանումներով: Պտուղը չափազանց հաստակաշի է, մանուշակագույն կեղևի ներսում սպիտակ կամ վարդագույն երանգ ունեցող, դոնդողանման 2-4 հատիկներ են: Այն խաղողի չափ հայտնի է աշխարհում, այդ իսկ պատճառով էլ ջաբոտիկաբան ոչ միայն հենց այդպես են ուտում, այլև ավելացնում են կարկանդակների, ջեմերի, գինիների և լիկյորների մեջ:

4. Կիվանո (եղջյուրավոր սեխ)

Կիվանոն հեշտ է տարբերելը իր եղջյուրանման փշերից, որտեղից էլ հենց գալիս է դրա երկրորդ անվանումը: Բացի դրանից՝ միրգը տարբեր վայրերում կոչում են նաև աֆրիկական եղջյուրավոր վարունգ կամ սեխ-դոնդող: Պտուղը դեղնանարնջագույն կեղև ունի և կանաչ, դոնդողանման միջուկ: Կիվանոյի համը թթվաշ է, իսկ տեսքը վարունգ է հիշեցնում: Երբ միրգը շատ է հասունանում, այն պայթում է և դուրս նետում միջի սերմերը: «Ծագումով» Կոնտրոնական Աֆրիկայից է, որտեղ ամռան ամիսներին այն համարվում է ջրի հազվագյուտ աղբյուրներից մեկը: Կիվանոն տարածվել է նաև Կալիֆոռնիայում, Միսսիսիպիում, Չիլիում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

5. Լանգսատ

Լանգսատի պտուղը լինում է օվալաձև կամ կլոր, արտաքինից կարտոֆիլ է հիշեցնում և աճում է փշերով: Հանդիպում է Հարավարևելյան Ասիայում, Բութանում և Հնդկաստանում: Փոքրիկ, կիսաթափանցիկ միջուկը շատ քաղցր համ ունի, երբ միրգը բավականաչափ հասած է լինում: Դրանից հաճախ օշարակներ են պատրաստում:

6. Չերիմոյա

Այս միրգն այլ կերպ անվանում են «կրեմային խնձոր»: Այն աճում է Հարավային Ասիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում, Կալիֆոռնիայում, Հավայան կղզիներում, Հարավային Եվրոպայում, Արևելյան և Հյուսիսային Աֆրիկաներում: Չերիմոյայի սիրահարներն ասում են, որ այս մրգի համը կարծես բանանի, արքայախնձորի, դեղձի, պապայայի և ելակի համերի տարօրինակ խառնուրդ լինի: Պտուղը փափուկ է, այդ պատճառով էլ այն ուտում են սառեցված վիճակում գդալով, ինչպես պաղպաղակը:

7. Ագուահե

Արմավենու պտուղ է, որը պատված է կարմրավուն կեղևով: Վերջինս հարկավոր է մաքրել, որպեսզի հասնեք ուտելի, դեղնավուն միջուկին: Ագուահեն օգտագործվում է ջեմերի, հյութերի, պաղպաղակի և գինու արտադրության մեջ: Օգտագործվում է այրվածքների բուժման ժամանակ: Այն աճում է ամազոնյան արևադարձային անտառներում, սակայն հայտնի է նաև Կոլումբիայում, Տրինիդադեում, Վենեսուելայում, Գայանայում, Սուրինամում, Ֆրանսիական Գվինեայում, Բրազիլիայում, Էկվադորում, Պերուում և Բոլիվիայում:

8. Կուպուասու

Այս ծառը հանդիպում է ամազոնյան ավազաններում, իսկ դրա պտուղն անվանում են սուպեր միրգ՝ շնորհիվ դրա օգտակարության: Կուպուասուն ունի արքայախնձորաշոկոլադային համ: Այն ավելացնում են տարբեր տեսակի աղանդերների մեջ: Այս մրգից պատրաստված հյութը հիշեցնում է բանանով և տանձով հյութ: Հաստ, յուղոտ միջուկը օգտագործվում է նաև կոսմետիկ միջոցների պատրաստման մեջ:

9. Պեպինո

Պեպինոն կամ քաղցր վարունգը աճում է Հարավային Ամերիկայում: Դրա հոտը նման է սեխի և վարունգի հոտերի համադրությանը, իսկ համը՝ տանձի և սեխի: Միրգը նուրբ և բուրավետ է, այդ պատճառով դրանից հաճախ պատրաստում են մրգային աղանդերներ և աղցաններ:

10. Հալայի պտուղ

Հալան արտասովոր տեսք ունի. դրա արտաքին կեղևը թեփուկավոր է, իսկ ներսում 40-ից 200 որդանման «երևույթներ» կան: Դրանցից յուրաքանչյուրում երկուական սերմեր կան: Պտուղն ուտում են հում վիճակում կամ պահածոյացված և դրանցից հաճախ զարդեր են պատրաստում: Ծառի տերևներից զամբյուղներ և տանիքներ են պատրաստում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ չեն ասում տեղադրման ժամանակ
Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ընդամենը մեկ միրգ՝ քաղցած վիճակում, և 2 օրում ազատվում ենք 2 կիլոգրամից
2024թ․-ին Կանաչ Վիշապը հարստություն և սեր կբերի կենդանակերպի միայն ԱՅՍ 4 նշաններին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

4 պարզ խորհուրդ, որոնց հետևելը թույլ կտա վերականգնել լյարդը ճարպային հեպատոզից հետո
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս ուղղագրական թեստը
Որ վիրուսներն են բարձրացնում քաղցկեղի զարգացման հավանականությունը
Թեստ․ Ստուգի՛ր հայերենիդ իմացությունը մեզ հետ
500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի (տեսանյութ)
Ինչով կարող են պայմանավորված լինել հաճախակի ի հայտ եկող կապտուկները
Հետաքրքրաշարժ թեստ․ Փորձեք անցնել առանց հուշումների
Ինչպես հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք բոլոր հարցերին, ապա դուք իսկական գերազանցիկ եք