Հատուկ կանանց համար. 7 բան, որոնց մասին ոչ մեկին պետք չէ պատմել

Like on FB:

Կարծիք կա, որ երջանկության մասին պետք չէ շատ խոսել։

Այն պետք է խնայել և փայփայել միայն ամենամտերիմների շրջապատում։

Բանը նրանում չէ, որ դուք անպայման աչքով կտաք ձեր ընտանիքը, եթե ինչ-որ մեկին պատմեք ձեր հաջողությունների մասին, այլ նրանում, որ հարաբերություններում յուրաքանչյուր իրավիճակ համարվում է ինտիմ։

Ու ինչի՞ համար դրա մասին տարածվել։

Եթե չեք ուզում դառնալ ձեր ընկերների, կոլեգաների կամ պարզապես ծանոթների քննարկման առարկան, ապա երկու անգամ ավելի շատ մտածեք, նոր պատմեք ծանոթներին թե ինչ է տեղի ունենում ձեր և ձեր սիրելիի միջև։

Եվ այսպես ներկայացնում ենք 7 իրավիճակներ, որ պետք չէ պատմել ոչ մեկին.

1. Զուգընկերոջ թերությունները

Իհարկե, դուք կարող եք գովել ձեր սիրելիին և նույնիսկ քննարկել ձեր հարաբերությունների որոշ կողմեր, բայց պետք չէ մարդկանց պատմել թերությունների մասին, որ նկատել եք նրա մեջ։ Ձեզ դուր կգա՞ր որ ձեր սիրելին այդ նույն բանը քննարկեր իր ընկերների հետ։

2. Նրա ֆինանսական պրոբլեմները

Տղամարդուն անհրաժեշտ է զգալ, որ ինքը ընտանիքի գլխավորն է։ Երբեմն նրանց մոտ ֆինանսական անհաջողություններ են լինում, և, հավատացեք, որ դա արդեն բավական ուժգին հարվածում է նրանց ինքնասիրությանը։ Պետք չէ բարդացնել և պատմել այդ մասին այլ մարդկանց։ Չէ՞ որ դուք բանբասող չեք։

3. Ընտանեկան գաղտնիքներ

Դուք ինքներդ պետք է հասկանաք, որ այդ թեմաները այլ մարդկանց հետ քննարկելու համար տաբու են։ Ամենաանձնականը միշտ պետք է մնա ձեր մեջ։ Գնահատեք այն, ինչ ձեզ վստահել է սիրելին։

4. Պրոբլեմներ սկեսուրի հետ

Այդ մասին դուք պետք է խոսեք ձեր ամուսնու հետ և նոր դրա մասին պատմեք ընկերուհուն։ Բայց պետք է հիշել, որ ընկերուհու խորհուրդները դժվար թե օգնեն տվյալ իրավիճակում։ Փորձեք հանգստանալ և ավելի գիտակից վերլուծել։

5. Սեքսուալ պրոբլեմներ

Հնարավոր է, որ կթեթևանաք, եթե այդ մասին պատմեք ընկերուհուն, բայց փաստ չէ, որ նա կկարողանա տալ ձեզ այնպիսի խորհուրդ, որը կօգնի լուծել պրոբլեմը։ Տվյալ դեպքում դուք կրկին պետք է խոսեք սիրելիի հետ։ Եթե գնահատում եք ձեր հարաբերությունները, ապա անպայման կգտնեք պրոբլեմի լուծումը։

6. Նրա սեքսուալ ֆանտազիաները

Ինչ-որ մեկին պատմելով դուք խիզախում եք այն դարձնել հասարակության քննարկման առարկա։ Պետք չէ տարածվել այդպիսի ինտիմ թեմաներով։ Խիղճ ունեցեք։

7. Ձեզանից մեկի դավաճանությունը

Դա շատ ցավոտ թեմա է։ Եթե դուք կատեգորիկ կերպով որոշել եք բաժանվել զուգընկերոջից, ապա դուք իրավունք ունեք այդ թեմայով կիսվել ում հետ կուզենաք, բայց եթե որոշել եք մնալ և ներել, ապա ոչ մի դեպքում պատահածի մասին մի պատմեք մտերիմներին։ Նրանք միգուցե խոսքով սատարեն ձեզ, սակայն մտքում հնարավոր է դատապարտեն։

Եթե դուք դադարեք ընթրիքին այս թեմաներով կիսվել ընկերուհիների հետ, ապա կզարմանաք, երբ հանկարծ նկատեք, որ թեթևություն եք զգում։ Գիտե՞ք ինչ է դա։ Դա ձեր խիղճն է քնել, որովհետև նա հպարտանում է ձեզնով, որ դուք բանբասելու վարպետ չեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Latest

Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. Գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի
Դրեք ջրով, աղով և քացախով լի բաժակը ձեր տան ցանկացած վայրում և տեսեք, թե ինչ տեղի կունենա հաջորդ օրը․ փորձված մեթոդ
Ամենահաջողակ երեխաների ծնողներն այս 8 դերերն են ստանձնում. այսպես են կարծում Հարվարդում
Մոռացեք երակների վարիկոզ լայնացման մասին․ 100%-անոց արդյունք
9 չափից դուրս տպավորիչ ու խելացի գաջետներ, որոնց գոյության մասին անգամ չգիտեք էլ
Ծայրահեղ իրավիճակ. երեխան օգնություն է խնդրում․ ինչպե՞ս կվարվեիք դուք
10+ հանճարեղ հայտնագործություն, որոնց մասին երազում են աշխարհի ծնողները. և դրանք արդեն գոյություն ունեն
Կենդանակերպի 5 նշան, ովքեր ոչնչից չեն կոտրվում
«Զիտան և Գիտան». ինչպիսի տեսք ունի հիմա գլխավոր դերակատարը՝ անկրկնելի Հեմա Մալինին