Կյանքի 5 դաս, որոնք չափազանց ուշ ենք յուրացնում

Like on FB:

1. Առանց ջանքերի հաջողության հասնել հնարավոր չէ

«Ընտրեք ձեզ դուր եկող աշխատանք ու ստիպված չեք լինի աշխատել կյանքում ոչ մի օր»։

Կոնֆուցիոսի հանրահայտ արտահայտությունը գեղեցիկ է հնչում, բայց ամենեւին էլ հարմար չէ ժամանակակից կյանքի համար։

Ապրել՝ զբաղվելով միայն նրանով ինչ սիրում ես, այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է։ Բավական է շուրջը նայենք ու կհասկանանք, որ մարդիկ, ովքեր իրենց հոբբին աշխատանքի վերածելու հնարավորություն ունեն, չափից քիչ են։

Ոչ թե որովհետեւ նրանք ցանկություն կամ բավականաչափ խելք չունեն, այլ որովհետեւ  ավելի դժվար է ապրուստ վաստակել՝ լինելով ազատ նկարիչ, երաժիշտ կամ մարզիկ, քան եթե մենեջեր կամ հաշվապահ ես։ Նրանք, ովքեր կարողացել են իրականացնել իրենց երազանքը, երջանիկ մարդիկ են։ Բայց դրա համար տաղանդավոր մարզիկները գործարարները կամ դերասանները չարչարվում են վաղ մանկությունից։

Եթե ուզում եք ձեր հոբբին կյանքի վերածել, ժամանակ մի վատնեք որեւէ այլ բանի վրա, մշտապես մարզեք ձեր հմտությունները, դարձեք լավագույնը։

2. Բարկության հետեւում միշտ քողարկվում է վախը

Ինչպես ասում էր իմաստուն Յոդան՝ «Վախը ճանապարհ է բացում դեպի մութ կողմը։ Վախը ծնում է բարկություն, բարկությունը ծնում է ատելություն, ատելությունն էլ տառապանքների երաշխիքն է…»։

Երբ մենք տառապում ենք, մեզ թվում է, թե այդ տառապանքի պատճառը ինչ-որ մի բան է, ինչ-որ մեկը, բայց ոչ մենք։ Եվ միայն հաղթահարելով այդ զգացողությունը, մենք գիտակցում ենք, որ հենց մեր մեջ է բարկության պատճառը։ Աղբյուրը միշտ վախն է՝ կորցնել այն, ինչ մենք սիրում ենք, խոցելիության, անհայտի վախը։ Եթե ձեզ հաջողվում է գիտակցել դա, դուք կկարողանաք հաղթահարել ձեր բացասական զգացմունքները։

3. Մեր սովորությունները մեր ապագան են

Այն, ինչ դուք այսօր եք անում, վաղն էլ կանեք։ Մեր ապագա «Ես»-ը այսօրվա փոքր սովորությունների ու ամենօրյա գործողությունների արդյունքն է։ Եթե ամեն օր մեկ շաբաթվա ընթացքում կրկնեք նույնը, դուք կտեսնեք չնչին տարբերություն։ Եթե մեկ ամիս շարունակեք՝ թեթեւ փոփոխություն կտեսնեք։ Բայց եթե գործողությունները սովորություն դարձնեք ու կրկնեք մեկ, երկու, հինգ տարի՝ դուք ինքներդ ձեզ չեք ճանաչի։ Դուք բարձունքների կհասնեք տվյալ ոլորտում։ Դրա համար էլ երբեք մի թերագնահատեք փոքր քայլերի ուժը, նույնիսկ եթե վայրկենական արդյունք չեք տեսնում։

4. Զգացմունքները նույնպես մարզել է պետք

Մենք պարապում ենք ֆուտբոլ, սերտում գամմաները, երբեմն էլ մարզում ենք ճմռթված թուղթը ուղիղ աղբամանը նետելու հմտությունը։ Բայց մեր զգացմունքներն էլ մարզման կարիք ունեն։ Մենք կարող ենք մարզել համբերությունը, կարեկցանքը, բարությունը, նաեւ հումորի ու ինքնահեգնանքի զգացմունքը, սերը, քնքշությունը ու շատ այլ զգացմունքներ։ Մենք իդեալական չենք ծնվում, նաեւ չենք ծնվում մարդկային բոլոր թերություններով։ Մեր բնավորությունը իներտ չէ, այն ձեւավորվում է կյանքի ընթացքում, մենք կկարողանանք օրեցօր ավելի լավը դառնալ, եթե, իհարկե, դրա համար ջանքեր գործադրենք։

5. Աստծու վրա հույսդ դիր, բայց ինքդ էլ մի ծուլացիր

Կյանքում ոչ ոք մեզ ոչինչ պարտական չէ, նույնիսկ ծնողներն ու զուգընկերները չպետք է ապրեն հանուն մեզ։ Ոչ ոք մեր մասին հոգ չի տանի, բացի մեզնից, ու դա նորմալ է։ Հոյակապ է, եթե կա մարդ, որին կարելի է ապավինել բարդ իրավիճակներում։ Բայց պետք չէ հույսը դնել պատահականության կամ ընկերների օգնության վրա։ Չի կարելի ուրիշների վրա բարդել ձեր սեփական խնդիրների համար պատասխանատվությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

7 նշան, որ դա սեր չէ, այլ կիրք
14 կանոն հագուստում, որոնք պետք է մեկընդմիշտ սովորել
Ձիգ հետույք` ընդամենը մեկ շաբաթում․ 5 արդյունավետ վարժություն
9 հնացած և վնասակար գաղափար, որոնք մենք մինչ օրս մեր երեխաների «գլուխն ենք մտցնում»
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում
Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը
Ինչ սպասումներ ունեն տարբեր կենդանակերպի նշանները սեռական հարաբերություններից

Latest

Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. Գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի
Դրեք ջրով, աղով և քացախով լի բաժակը ձեր տան ցանկացած վայրում և տեսեք, թե ինչ տեղի կունենա հաջորդ օրը․ փորձված մեթոդ
Ամենահաջողակ երեխաների ծնողներն այս 8 դերերն են ստանձնում. այսպես են կարծում Հարվարդում
Մոռացեք երակների վարիկոզ լայնացման մասին․ 100%-անոց արդյունք
9 չափից դուրս տպավորիչ ու խելացի գաջետներ, որոնց գոյության մասին անգամ չգիտեք էլ
Ծայրահեղ իրավիճակ. երեխան օգնություն է խնդրում․ ինչպե՞ս կվարվեիք դուք
10+ հանճարեղ հայտնագործություն, որոնց մասին երազում են աշխարհի ծնողները. և դրանք արդեն գոյություն ունեն
Կենդանակերպի 5 նշան, ովքեր ոչնչից չեն կոտրվում
«Զիտան և Գիտան». ինչպիսի տեսք ունի հիմա գլխավոր դերակատարը՝ անկրկնելի Հեմա Մալինին