Կյանքի 3 փուլ՝ 50 տարեկանից հետո

Like on FB:

Նոր ազատություն

Այն հիմնականում սկսվում է, երբ երեխաներն արդեն մեծացել են ու «ոտքի կանգնել», իսկ նրանց ծնողները անսպասելիորեն շատ ազատ ժամանակ են ձեռք բերել, հաճախ էլ՝ ազատ տեղ տանը, ազատ գումարներ ու հնարավորություններ։

Այդ նույն ազատությունը կարող են ստանալ նաեւ նրանք, ովքեր կայացել են մասնագիտական ասպարեզում ու հանկարծ հայտնաբերել, որ իրենց վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ փոխվել է։ Այն արդեն անմնացորդ նվիրում չի պահանջում։

Մարդն ամբողջ կյանքում անդադար ջրում էր իր պարտեզը ու մեկ էլ հանկարծ շուրջը հայտնաբերում է մի ամբողջ աշխարհ, որը մինչ այդ չէր նկատել։ Հնարավոր է նաեւ հակառակը՝ նրանց համար, ովքեր տասնամյակներով իրենց նվիրել են տանն ու ընտանիքին, նոր ազատությունը կարող է տնից դուրս մի շարք հնարավորություններ բացել։ Հաճախ մարդիկ այդ փուլում ժամանակավորապես ապակողմնորոշված են լինում։ Առաջնահերթությունները հանկարծ փոխվում են։ Իսկ դրան սովորել է պետք։

Նոր հորիզոններ

Երկրորդ փուլը՝ «նոր հորիզոնները» սկսվում է, երբ մենք սկսում ենք որոշել, թե ինչ անենք մեր ձեռք բերած ազատության, մեր կյանքի ազատ տարածության հետ։ Այս փուլում պետք է կենտրոնանալ ու հասկանալ, թե ինչ եք ուզում։ Ինչի վրա եք պատրաստ ծախսել ձեր էներգիան ու ժամանակը։

Նոր տարածք

Այս փուլում մարդիկ հանկարծ իրենց կյանքում հայտնաբերում են բազմաթիվ բաներ, որոնք միայն խանգարում են նրանց։ Չափից մեծ տուն կամ բնակարան, չափից շատ հարաբերություններ մարդկանց հետ, որոնք ձեզ հոգնեցնում են, ավելորդ պարտավորություններ, որոնք դադարել են օգուտ ու հաճույք պատճառել, փոշոտ իրեր, որոնցով լցված են տան անկյունները, ծրագրեր ու մտադրություններ, որոնք հանկարծ կորցրել են իրենց իմաստն ու գրավչությունը։

50 տարեկանն, ասես, նոր երկիր լինի։ Կղզի, որի վրա դուք ոտք եք դնում նավից իջնելուց հետո։ Դուք չեք ճանաչում այդ տարածքը։ Ձեզ ծանոթ չեն այստեղի մշակույթն ու կանոնները։ Ձեր նախորդ փորձն ու գիտելիքներն այստեղ կարող են առհասարակ պիտանի չլինել։ Ինչպե՞ս վարվել։ Փորձել, գործել ու անցնել բոլոր փփոփոխությունների միջով։ 50-ից հետո մեզնից յուրաքանչյուրը ասես Կոլումբոս լինի, որը նոր երկիր է հայտնաբերում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Սեռական կյանքը դարձել է սովորական. զույգերից ո՞վ է ավելի շուտ սառում և ինչո՞ւ
ԹԵՍՏ․ Այս վագրերից մեկը տարբերվում է մնացածից, կարո՞ղ եք նկատել նրան
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Ոտքերի ցավը կարող է լինել վտանգավոր հիվանդության ախտանշան
Չինական այս հնագույն մեթոդը 99% ճշգրտությամբ թույլ է տալիս կանխատեսել երեխայի սեռը․ պարզեք ինքներդ
Մինուս 5 կգ՝ 7 օրվա ընթացքում․ Կատարյալ սննդակարգ, որը կօգնի ձեզ բարելավել կազմվածքը
Եվա Բաղդասարյանի մերկ ֆոտոշարքը (Photo)

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում