Դաժան ճշմարտություն սիրո մասին

Like on FB:

Մենք կյանքում կատարելացնում ենք սերը եւ կարծում ենք, որ հենց դա է մեր բոլոր խնդիրների ամենաբուժիչ եւ սփոփիչ «դեղը»։

Արդյունքում, մենք գերագնահատում ենք սերը, ինչը բացասաբար է ազդում հարաբերությունների զարգացման վրա։

Կատարելացնելով սերը՝ մեզ մոտ այնպիսի ակնկալիքներ եւ սպասելիքներ են ծնվում, որոնք իրականում չեն իրագործվում, ինչն էլ ազդում է հարաբերությունների հետագա ընթացքի վրա։

zNews-ը ներկայացնում է մի քանի ճշմարտություն սիրո մասին, որոնք անպայման պետք է հաշվի առնել.

1. Սերը միշտ չէ, որ համատեղելի է

Միայն այն, որ սիրահարվել եք մեկին, չի նշանակում, որ դուք համատեղելի եք միմյանց հետ։ Սերը հուզական գործընթաց է եւ զուգընկերները պետք է համապատասխանեն միմյանց։

Միգուցե դուք սիրահարվեք մեկին, ով այնքան էլ լավ չի վերաբերում ձեզ, չի հարգում ձեր կարծիքը, ով խլում է ձեր երջանկությունն ու կենսասիրությունը, սակայն այս տեսակ տղամարդը չի կարող կատարյալ սիրեցյալ եւ կյանքի ուղեկից լինել ձեզ համար։

Կողակից ընտրելիս պետք է առաջնորդվել ոչ միայն սրտով, այլեւ ուղեղով։ Այո, դուք ցանկանում եք գտնել մեկին, ով ստիպում է ձեր սրտին արագ բաբախել, սակայն հարկավոր է նաեւ արժեւորել այլ հատկանիշներ՝ ինչպես է նա վերաբերում ձեզ, շփվում այլ մարդկանց հետ, ինչպիսի սկզբունքներ, պահանջներ եւ աշխարհայացք ունի։

2. Սերը հարաբերություններում առկա խնդիրները չի լուծում

Ի վերջո սերը հաղթում է. ոչ, ճիշտ չէ։

Եթե սերը ձեզ հաճելի զգացողություններ է պատճառում, չի նշանակում, որ այն կարող է լուծել հարաբերություններում առկա խնդիրները։

3. Միշտ չէ, որ սերն այդքան մեծ արժեք ունի, որ դուք ինքնազոհողության դիմեք։

Երբեմն սերը բացատրում են այսպես. մի զգացմունք որի ազդեցությամբ դու մոռանում ես սեփական «ես»-ը եւ մտածում կողակցի մասին։ Սակայն ինքնազոհողությամբ զբաղվելուց առաջ մտածեք. «Արդո՞ք դիմացինը արժանի է, որ հանուն նրա դու դիմես այդ քայլին»։

Սիրային հարաբերություններում բավականին ընդունելի է, որ զույգերը որոշակի զոհաբերություններ անեն հանուն մեկը մյուսի։ Սակայն երբ դու հանուն նրա ոտնատակ ես տալիս քո անձը, սեփական ցանկությունները եւ սկզբունքները , սերն արդեն խնդրահարույց է դառնում եւ նման հարաբերություններն անառողջ են դառնում։

Հիշիր, սիրուց առավել հաճույք ստանալու համար, պետք է գտնել մի բան, որն ավելի կարեւոր է սիրուց։ Դու կարող ես սիրել միշտ՝ եւ երիտասարդ, եւ հասուն տարիքում։ Սերը հազվադեպ հանդիպող երեւույթ չէ, այն յուրահատուկ եւ չկրկնվող մի բան չէ՝ ի տարբերություն սեփական անձի հանդեպ ունեցած ձեր հարգանքի եւ արժանապատվության զգացման։ Սերը հրաշալի կենսափորձ է, եւ ամեն մեկը պետք է զգա ու վայելի այդ հաճույքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Պատասխանեք մի քանի հարցի, ու ես առանց սխալվելու կգուշակեմ ձեր տարիքը
Ինչի մասին չի կարելի պատմել ընկերներին. 2 խորհուրդ Օշոյից
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն
Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք այստեղ գտնել բոլոր սխալները
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»