Ի՞նչ կարող է ձեռքի ձևը պատմել Ձեր սեքսուալության մասին

Like on FB:

Մատների երկարությունը եւ ձեռքի ձեւը կարող են շատ բան պատմել տղամարդու սեքսուալության եւ հասարակության մեջ նրա վարքի մասին:

Այս մասին հայտնել են Լիվերպուլի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ ձեռքի մատների երկարությունը կապված է հորմոնների ազդեցության հետ, ուստի մարդու ձեռքի ձեւի եւ նրա սեքսուալության միջեւ կապն ամենեւին էլ առասպել չէ:

Գիտնականներն ուսումնասիրել են կապիկների սեքսուալությունն ու սոցիալական ակտիվությունը, ապա չափել են ցուցամատի եւ մատնեմատի երկարությունը:

Նրանք հայտնաբերել են, որ ձեռքի մատների երկարության հարաբերակցությունը պտղի զարգացման ընթացքում ազդեցություն է ունենում մոր հորմոնալ ֆոնի վրա: Եթե պտղի վրա ազդել է մոր օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակը, նրա մոտ զարգացել է խիզախ եւ առավել ագրեսիվ անհատներին հատուկ ցուցամատի եւ մատնեմատի հարաբերակցությունը: Էստրոգենների բարձր մակարդակը հարուցել է հակառակ նշաններ՝ անհատներին դարձնելով առավել հանդարտ, իսկ ցուցամատը եղել է մատնեմատից երկար:

«Շնակապիկների եւ մակակաների մատնեմատը ցուցամատից ավելի երկար է, եւ այս կապիկներն աչքի են ընկնում կռվարարությամբ եւ հակված են բազմակնության: Կապուցիները, հակառակը, փափուկ բնավորություն ունեն, հակված չեն վեճերի մեջ մտնել ցեղակիցների հետ եւ նրանց հատուկ է միակնությունը, ըստ որում՝ նրանց մատնեմատը ցուցամատից կարճ է: Մարդանման կապիկները, շիմպազեները եւ գորիլաները, սեքսուալության եւ ագրեսիվության իմաստով միջին դիրք են զբաղեցնում. այդ մասին է վկայում նաեւ երկրորդ եւ չորրորդ մատների գործնականում հավասար երկարությունը»,- ասել են գիտնականները:

Նրանց կարծիքով՝ նույն պատկերն է նաեւ մարդկանց մոտ: Այն տղամարդիկ, որոնք ավելի երկար մատնեմատ ունեն, սովորաբար ագրեսիվ են ու հակված սեռական անկանոն կապերի, իսկ ավելի երկար ցուցամատ ունեցող տղամարդիկ սովորաբար ավելի հանդարտ են եւ ոչ կոնֆլիկտային, նրանք հարաբերություններում միասեր են:

Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք, ում ցուցամատն ու մատնեմատը հավասար երկարություն ունեն, հակված են միասերության եւ մայրության: Ավելի երկար ցուցամատ ունեցող կանայք, ինչպես ասում են գիտնականները, հաճախ են հետաքրքրություն ցուցաբերում հոմոսեքսուալ կապերին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Մարդկանց 97 %-ը չի կարողանում այս նկարում գտնել ձիուն
Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
«Կկարոտեմ քեզ, իմ հրեշտակ»․ Ողբերգություն Մարինկա Խաչատրյանի ընտանիքում (Photo)
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
7 վնասակար սովորություններ, որոնց պատճառով կուրծքը կախվում է
ԹԵՍՏ. քանի՞ երեխա կունենաս
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ի՞նչ նախանշաններ են հայտնվում մարդկանց մոտ սրտի կաթվածից մեկ ամիս առաջ
3 ամենավատ աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի

Latest

Իննա Խոջամիրյանը ծնողների հետ լուսանկար է հրապարակել (Photo)
«Կկարոտեմ քեզ, իմ հրեշտակ»․ Ողբերգություն Մարինկա Խաչատրյանի ընտանիքում (Photo)
Հղիության վերջին ամիսներում գտնվող Քրիստինա Եղոյանը նոր հոլովակ է հրապարակել (Video)
Պրեմիերա․ Ռազմիկ Ամյան՝ «Սիրտդ սրտիս մեջ»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում