
Կինը լոկ ուշադրության եւ հոգատարության կարիք է զգում ու ակնկալում տղամարդուց։
Իսկ ինչ պետք է անի տղամարդն կնոջը սիրաշահելու եւ նրա մասին հոգ տանելու համար։
1. Կատարեք ձեր խոստումները
Եթե ինչ-որ բան եք խոստացել, ուրեմն անպայման պատվով արեք դա։ Պետք է իրականացնել բոլոր խոստումները՝ թեկուզ մանրուքները։ Տղամարդը պետք է ցույց տա կնոջը իր նվիրվածությունն ու հոգատարությունը։
2. Ցույց տվեք, որ գնահատում եք նրան
Ցանկացած կին սիրում է, որ տղամարդը գնահատում է իրեն, նվերներ է տալիս, շնորհակալություն հայտնում, հաճելի խոսքեր ասում եւ այլն։
3. Հաճոյախոսություններ արեք
Յուրաքանչյուր կին չի կարող շոյված չզգալ իրեն, երբ նրան ասում են, թե որքան գեղեցիկ, հմայիչ ու կանացի է նա։ Տղամարդիկ հաճախ պետք է հաճոյախոսություններ անեն իրենց կանանց։
4. Սիրային նամակներ
Երբ տղամարդն առանց պատճառի սիրային նամակներ կամ սիրո խոստովանություն է գրում կնոջը, ուրեմն նա անկասկած սիրաշահում է նրա սիրտն ու հոգին։
5. Ամեն օր փորձեք նվաճել նրան
Թույլ մի տվեք, որ առօրյա խնդիրներն ու դժվարությունները առաջնային տեղ զբաղեցնեն ձեր կյանքում։ Կինը միշտ ցանկանում է, որ տղամարդը փորձի նոր եւ հետաքրքիր մեթոդներով գրավի կնոջ սիրտը։
6. Ռոմանտիկ ընթրիք կազմակերպեք
Զույգի համատեղ կյանքում իրենց ուրույն դերն ունեն ռոմանտիկ ընթրիքները։ Փորձեք նրա հետ կինո գնալ, զբոսնել, ուտեստ պատրաստել նրա համար, ընթրել մոմի լույսի ներքո եւ այլն։
7. Նվերներ ու ծաղիկներ տվեք միմյանց
Նվերներն ու ծաղիկները ապացուցում են, որ տղամարդը հետաքրքրված է կնոջով եւ ուշադիր է նրա նկատմամբ։ Հետեւաբար, հարգելի տղամարդիկ, հաճախ անակնկալներ մատուցեք կանանց եւ ցույց տվեք ձեր մեծ սերը։
8. Լսեք նրան
Կնոջ համար ամենացանկալի բառերը՝ «Ես քեզ սիրում եմ»-ը, կարող է հրաշքներ գործել։ Ցանկացած պարագայում, երբ կինը խնդիրներ կամ դժվարություններ ունի, փորձեք լսել նրան, իսկ վերջում ասել, թե որքան մեծ է ձեր սերը։ Այդ բառերը ուժ կտան նրան։
9. Գործի անցեք
Ծաղիկներ նվիրելու եւ անակնկալներ մատուցելու համար պետք չէ նպաստավոր հանգամանքներ ու ճիշտ փնտրել։ Պարզապես գործի անցեք, նախաձեռնող եղեք, չէ որ կանայք հենց այդպիսի տղամարդկանց են սիրում։
10. Ծանոթացեք նրա ընկերների եւ բարեկամների հետ
Ցանկանու՞մ եք իսկապես հոգ տանել կնոջ մասին եւ սիրաշահել նրան։ Ուրեմն փորձեք ծանոթանալ նրա ընկերական եւ բարեկամական շրջապատին ու լավ վերաբերեք նրանց։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ