Առանց մերձեցման սիրով զբաղվելու 5 միջոց

1. Ընկերական ուժեղ հարաբերություններ

Լավ հարաբերությունները միայն գիշերը չէ. դրանք պահանջում են փոխադարձ սեր, վստահություն եւ հարգանք: Որպես ընկերներ՝ ձեր հարաբերությունների ավելի ուշ փուլում ամուր հիմք ստեղծելը կուժեղացնի սեքսուալ բավականության զգացողությունը:

Թույլատրվող եւ ընդունվող գործողություններն ամենահրաշալի կապն են մարդկային սեքսուալության համար: Երբ դուք գիտեք ձեր զուգընկերոջը, ով ձեր թիկունքին է եւ լավագույն հարաբերություններն ունի ձեր հետ, դուք երջանիկ եք:

Դա հանգեցնում է սիրո հորմոնի՝ օքսիտոցինի արտադրության:

Այս հորմոնը կապված է նաեւ վստահության հետ:

Ընկերները սեքս չեն պահանջում, նրանք պահանջում են փոխադարձ ընկալում եւ հիացմունք:

Դուք սերն աճեցնում եք ամուր ընկերության հիմքի վրա:

2. Մտերմություն՝ սննդի միջոցով

Համաձայնեք, դրանում գայթակղիչ բան կա, երբ ինչ-որ մեկը սիրում է պատրաստել ձեզ համար: Հայտնի է, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով: Եթե անգամ դուք պատրաստել չեք սիրում, բավական է միայն ռեստորանում ընտրել ուտելիքն ու միասին վայելել այն:

3. Ընդհանուր զբաղմունք գտեք

Կիսվեք ցանկությունների ցուցակով, որոնք կցանկանայիք կատարել իրար հետ: Անկողնուց դուրս փոխգործակցելու ձեւերի որոնումը շատ ռոմանտիկ է: Դուք կարող եք զբոսնել, դիտել մայրամուտը կամ զբաղվել արվեստով: Միմյանց ինչ-որ նոր բան սովորեցրեք: Կարդացեք միմյանց համար: Ժամանակ գտեք պիկնիկի համար:

Իրականում անգնահատելի է միասին ծիծաղելն ու հիմարություններ անելը: Պարզ փոխգործակցությունն ամրապնդում է ձեր էմոցիոնալ կապը: Ընդհանուր զբաղմունքը կարող է սեքսուալ լինել, քանի որ դուք գործակցում եք ֆիզիկական մակարդակում, ինչը նույնպես սեքսուալ առումով գրավիչ է դարձնում: Ձեր միությունն ավելի ուժեղ կլինի, քանի որ դուք կիսվում եք ձեր զգացմունքներով:

4. Մի վախեցեք խոցելի լինելուց՝ պատմելով սեփական երազանքների ու վախերի մասին

Հյուսթոնի համլսարանի պրոֆեսոր Բրեն Բրաունը երկար տարիներ ուսումնասիրել է խոցելության, քաջության եւ ամոթի զգացողությունները: Նա եկել է եզրահանգման, որ «մեր խոցելիության թուլացումն ուղեկցվում է ռիսկով, բայց դա այնքան վտանգավոր չէ, որքան սիրուց հրաժարումը»: Մտովի միավորվելու ունակությունը մեր զգացմուքների ու ֆիզիկականի համար հսկայական ազատություն է: Հարցեր տվեք անցյալի եւ ներկայի մասին:

Ճանաչեք միմյանց՝ կոտրելով տարակուսանքի եւ ամոթի պատնեշները: Որպեսզի ամբողջությամբ տրվես ուրիշին, պետք է մեծացնես սեփական խոցելիության զգացողությունը: Այն ստիպում է ձեզ ամբողջությամբ քանդել սահմանները եւ քեզ լիարժեք հանձնել ուրիշին:

5. Պարզապես սիրեք

Գրկախառնվել, համբուրվել, հպվել իրար. սրանք ֆիզիկական հարաբերությունների ձեւեր են, որոնք անհրաժեշտ են: Կան ֆիզիկական փոխգործակցության միջոցներ, բացառությամբ՝ սեքսը: Դա կարող է լինել մեջքի մերսումը կամ անգամ ձեռքի պարզ շոյանքը ֆիլմ դիտելու ժամանակ: Մենք մեզ սիրված ենք զգում, երբ մեզ դիպչում են:

Տարբերություն կա սեքսի եւ սիրով զբաղվելու միջեւ: Մենք սեքսով զբաղվում ենք՝ ֆիզիկական պահանջմունքները բավարարելու համար, իսկ սիրով զբաղվելը բավարարում է հոգին եւ էմոցիոնալ ցանկությունը: Ձեր զուգընկերոջ նկատմամբ հոգատարությունն ավելի խորը հարաբերություններ է պահանջում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»
«Ի՜նչ շքեղություն է՝ նորաձև չլինելը»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
9 բան, որոնք կնոջը ցանկալի են դարձնում անկողնում
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ, որը շատ նոր բաներ կպատմի քո անձի մասին․ ասա՝ ինչ ես առաջինը տեսնում այս նկարում
Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Ռոնալդուին սիրելիի հետ նկատել են հայկական «Լավաշ» ռեստորանում (Photo)
Ջենիֆեր Լոպեսը մերկ տեսանյութ է հրապարակել լոգարանից (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Հզոր առակ աշխարհի ամենաստեղծարար ուժի՝ ներման մասին
«Որտե՞ղ է գնդիկը» խաղը՝ կատվի հետ (Video)
«Փնտրեք ձեր մարդկանց»