
1. Երբեք հյուր մի գնացեք առանց զանգահարելու։
Եթե ձեզ այցելեն առանց նախազգուշացման, կարող եք ձեզ թույլ տալ լինել խալաթով եւ վարսափաթաթուկներով (բիգուդի)։
Մի բրիտանացի տիկին ասում էր, որ անկոչ հյուրերի դեպքում ինքը միշտ հագել է կոշիկները, գլխարկը եւ վերցրել անձրեւանոցը։
Եթե մարդն իրեն հաճելի է եղել, նա բացականչել է. «Ահ, ինչպիսի հաջողություն, ես հենց նոր եկա»։ Իսկ եթե տհաճ է. «Ահ, ինչ ափսոս, ես պետք է գնամ»։
2. Անձրեւանոցը երբեք չպետք է չորացնել բացված վիճակում:
Ոչ գրասենյակում, ոչ հյուրընկալվելիս։ Այն պետք է ծալել եւ դնել հատուկ բարձրակի վրա կամ կախել։
3. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ աթոռին։
Փոքրիկ պայուսակը կարելի է դնել սեղանին, կախել աթոռի մեջքին կամ հատակին դնել, եթե հատուկ աթոռակ չկա դրա համար (ռեստորաններում հաճախ հատկացնում են նման աթոռներ)։
4. Մոմլաթե փաթեթները թույլատրելի են միայն սուպերմարկետից վերադառնալիս:
Այնպես, ինչպես թղթե ֆիրմային փաթեթները՝ բուտիկներից։ Պետք չէ հետագայում դրանք կրել որպես պայուսակ։
5. Տղամարդը երբեք կնոջ պայուսակը չի բռնում:
Իսկ կանացի վերարկուն վերցնում է միայն հանդերձարան հասցնելու համար։
6. Տան հագուստը՝ տաբատ եւ սվիտեր, հարմար է, բայց նորմալ տեսք պետք է ունենա:
Խալաթն ու գիշերազգեստը նախատեսված են առավոտյան լոգարան հասնելու, իսկ երեկոյան լոգարանից ննջարան մտնելու համար:
7. Այն պահից, երբ երեխան առանձին սենյակ է տեղափոխվում, վարժվեք մտնելուց առաջ թակել դուռը:
Այդ դեպքում նա նույն կերպ կվարվի ձեր ննջարան մտնելիս:
8. Կինը կարող է սենյակ մտնելիս չհանել լայնեզր գլխարկը:
Բայց ոչ երբեք բրդե գլխարկն ու ձեռնոցը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ