Կանանց հիմնական սեքսուալ խնդիրները

Like on FB:

Կանանց սեքսուալ խնդիրներն ամենից հաճախ հոգեբանական բնույթի են լինում:

Անգամ ֆիզիկական կամ կենսաբանական խնդիրներն ավելի հեշտ լուծելի են, քան նրանք, որոնք ծնվում են կնոջ գլխում և մնում այնտեղ շատ երկար:

Այդ խնդիրներով բժշկի չես դիմի, քանի որ հիվանդություն որպես այդպիսին չկա:

Ընկերուհիների հետ քննարկելն անհարմար է, շատ դեպքերում՝ անօգուտ:

Որո՞նք են կանանց անհանգստացնող ամենից տարածված սեքսուալ խնդիրները:

1. «Ես ամաչում եմ իմ մարմնից»:

Եվ հենց այդ պատճառով էլ կանայք իրենց էներգիայի մի մասը, որ կարող էին առավել օգտակար գաղափարների ուղղել, ծախսում են փորի ծալքերը, նարնջի կեղևի նմանվող մաշկը, փոքրիկ կամ շատ մեծ կուրծքը տղամարդու աչքից թաքցնելու վրա:

Այստեղ շատ անհասկանալի մի կետ կա. եթե տղամարդն ընտրել է հենց Ձեզ, դժվար թե նկատած չլինի Ձեր կառուցվածքը եւ արտաքին մյուս հատկանիշները: Նշանակում է՝ նրա համար կարևոր չէ Ձեր կրծքերի ու իդեալական համարվող տարբերակի չափսերի տարբերությունը: Այնպես որ շարունակեք հմայել նրան այն ամենով, ինչը նրան դուր է եկել ի սկզբանե: Մի կենտրոնացեք Ձեր թերությունների վրա, առավել ևս՝ սեքսի ժամանակ:

2. Թվացյալ ֆրիգիդություն:

Սա հատկապես տարածված է երիտասարդ աղջիկների շրջանում, ովքեր դեռ նոր են սկսում ուսումնասիրել սեքսի լեզուն: Նայելով ամենատարբեր ֆիլմերն ու կարդալով հազարավոր տեքստեր «այդ մասին»՝ Դուք սեքսից սպասում եք ցնցող անակնկալներ: Իսկ դրանք կարող են չհայտնվել ոչ միայն առաջին անգամից, այլև շատ երկար ժամանակ: Սեքսոլոգները հավատացնում են, որ ամբողջական սեքսուալ ներդաշնակության զույգը հաճախ չի կարողանում գալ անգամ մեկ տարի համատեղ կյանքից հետո: Այնպես որ մի կարծեք, թե այլևս հույս չկա:

3. Դանդաղ տեմպերով գրգռվածության հասնելը:

Շատ հազվադեպ է պատահում, որ դա ֆիզիոլոգիական խնդիր լինի: Փորձեք պահել սիրախաղի կանոնների նրբությունները ձեր հարաբերությունների բոլոր փուլերում: Սեքսը պետք է նախասկիզբ ունենա: Մի սկսեք անմիջապես անկողնուց: Թող նա Ձեզ սիրալիր բառեր ասի, քնքշանքով համբուրի կամ ուղղակի մինչև սկսելը Ձեր ականջին շշնջա, որ սիրում է:

4. Հիշողություններ անցյալից:

Եթե ունեք սովորություն անկողնում հիշել նախկիններին, ապա պետք է աշխատել հրաժարվել դրանից: Այն փչացնում է սեքսն առաջին հերթին հենց Ձեզ համար: Յուրաքանչյուր տղամարդ ուզում է լինել միակն ու անկրկնելին: Եթե անգամ այդպես չէ Ձեզ համար, գոնե ցույց մի տվեք: Պետք է ամբողջովին թուլանալ և վայելել նոր, գուցե և ավելի լավ կողակցի հետ հարաբերությունները:

5. Անկարողությունը զոհել տնային գործերն ու աշխատանքը հանուն երջանիկ սեռական կյանքի:

Ինչ- որ տեղ սեքսը, այո, «աղանդեր» է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ այն կարելի է թողնել հետոյի: Երբ աշխատանքի վայրից արդեն հոգնած գալիս եք տուն, հերոսական արագությամբ սկսում կարգի բերել տունը, լվանալ ամաններն ու այդ ամենից հետո էլ ընթրիք պատրաստել, անկողնում դուք ուղղակի ուժասպառ կպառկեք: Ոչ տրամադրություն և ոչ էլ առավել ևս ցանկություն բուռն սեքսի այլևս չեք ունենա: Իսկ տղամարդուն, հավատացեք, որ շատ ավելի կերջանկացնի բուռն սեքսը, քան խոհանոցի մաքրությունն ու Ձեր պատրաստած ընթրիքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ստուգիր գիտելիքներդ. դեռ ոչ ոք իդեալական 10 չի հավաքել այս թեստից առանց արտագրելու
8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Ախտանշաններ, որոնք վկայում են յոդի անբավարար մակարդակի մասին
Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Ամենաանհամապատասխան զույգերն ըստ Կենդանակերպի նշանների
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Ցավի 8 տեսակներ, որոնք տղամարդը երբեք չպետք է անտեսի
Ինչպես ճիշտ սիրահարվել
Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»