Կանանց այս հատկությունը գայթակղում և գրավում է խելացի տղամարդկանց

Like on FB:

Միանգամից նշենք, որ խոսքն արտաքինի մասին չէ:

Եվ այդ հատկությունը իր մեջ կարող է զարգացնել ցանկացած կին:

Դա այդքան էլ դժվար չէ, բայց, չգիտես ինչու, կանանց մոտ հազվադեպ է հանդիպում:

Այն գրավում է գրեթե բոլոր տղամարդկանց և ձգում նրանց:

Ավելի հաճախ այն գրավում է հավասարակշռված և խելացի տղամարդկանց:

Տարօրինակ է, բայց, իրոք, դա հազվադեպ է հանդիպում, սակայն եթե այն առկա է, ապա գրեթե յուրաքանչյուր խելացի տղամարդ կառչած է մնում այդպիսի կնոջից: Միգուցե որոշ ընթերցողներ արդեն հասկացել են, որ խոսքը հաղորդակցվելու ունակության մասին է:

Հաղորդակցումն այն է, երբ մարդը կարողանում է ունկնդրել և լսել: Եթե երկու այդպիսի մարդիկ են հարաբերվում, ապա թյուրըմբռնում, վեճեր և համանման բաներ չեն լինում: Ինչու՞ բղավել, հարաբերություններ պարզել, եթե կարելի է հարցնել, լսել պատասխանը և հասկանալ:

Եթե կինը գիտի ինչպես շփվել, ապա տղամարդը միշտ տեղյակ է, թե ինչու է նա վատ կամ լավ տրամադրություն ունենում: Գիտի՝ ինչ է նա ուզում, ինչը՝ ոչ: Պարզ մի օրինակ․ կինը տղամարդու մեջ անընդհատ ինչ-որ բան է հանդուրժում, իսկ հետո, երբ ուժերը հատնում են, սկսում է գոռալ, ինչ-որ բան ասել և այդպես շարունակ:

Իսկ ի՞նչ է անում կինը, եթե նա գիտի, թե ինչպես շփվել: Նա անմիջապես ասում է այն, ինչն իրեն դուր չի գալիս և ինչու: Այո, եթե դա մանրուք է, ապա կարող եք լռել, բայց եթե ինչ-որ բան նյարդայնացնում է, ապա պետք է խոսել: Պարզապես կանայք, մեծ մասամբ, հուզական են: Նրանք հազվադեպ են նման ուղղակի զրույց վարում:

Բայց դա շատ գնահատում են խելացի և, ընդհանրապես, տղամարդիկ: Ո՞վ է ցանկանում անընդհատ գուշակություններ անել: Մտածել՝ «նա նեղացա՞վ, թե՞ ոչ», «իսկ եթե ես այսպես անեմ, դա նրան կվիրավորի՞, թե՞ ոչ» և այլն։ Շատ առավելի հարմարավետ է պարզապես շփվելը: Հարցնել կնոջը և ստանալ ապառիչ պատասխան: Դա շատ պարզ է:

Բայց կանանց մեծ մասը, ցավոք, նախընտրում է ակնարկներ անել, ինչ-որ բան թաքցնել, դիմանալ և վիրավորվել: Չնայած սովորական շփումը զրոյի է հասցնում այդ ամենը, և այդ ժամանակ առողջ հարաբերություններ են հաստատվում: Դա իսկապես ավելի հեշտ է, քան թվում է շատերին, ու տղամարդիկ այն իսկապես գնահատվում են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Կանացի սեքսուալության 5 տեսակ
Ինչու տղամարդը բաց չի թողնում ձեզ, անգամ եթե չի սիրում
Ինչի՞ մենք կհասնեինք, եթե մեր ուղեղն օգտագործեինք 100%-ով
Երբեք ու երբեք տանը խոլորձ (օրխիդեա) Չաճեցնեք․․․
Ինչպես ճիշտ սիրահարվել

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»