
Այսպիսով, դուք արդեն որոշակի ժամանակ հանդիպում եք և ցանկանում եք ինչ-որ նոր բան փորձել: Բայց ի՞նչ:
Ճիշտ ժամանակն է հնարամտություն ցույցաբերել:
Անակնկալները, ինքնաբուխ քայլերը, հայտնի իրերի նորովի կիրառումը ցուցակի ընդամենը մի փոքր մաս են:
Ահա մի քանի փորձված տարբերակներ, թե ինչպես սեռական հարաբերություններում լճացում թույլ չտալ:
1. Դերային խաղեր
Հոգնե՞լ եք ինքներդ ձեզնից: Ինչո՞ւ չփորձեք ուրիշի դերը:
Դերային խաղերը ձեր ինտիմ կյանքը կարող են բարձրացել նոր մակարդակի:
Իհարկե, ձեզ հարկավոր է վստահություն ( և հումորի զգացում), բայց վերջում , անշուշտ, երկուսիդ էլ դուր կգա:
2. Թեժացրեք զգացմունքները
Եթե դուք երկար ժամանակ միասին եք, ապա, անշուշտ, դադարել եք հետևել ձեր արտաքին տեսքին:
Այո, երկուսիդ էլ միասին հարմարավետ է, բայց դա չի նշանակում, որ չպետք է որեւէ ջանք գործադրեք, որպեսզի սեքսուալ տեսք ունենաք:
Հաջորդ անգամ, օրինակ, պիժամա տաբատի փոխարեն, հագեք գեղեցիկ ներքնազգեստ եւ էրոտիկ շորտեր:
3. Կիրք արթնացրեք
Նրան SMS- ով գրեք, որ սպասում եք տանը:
Նույնիսկ կարելի է զանգահարել և այդ ամենը բարձրաձայն ասել՝ թող պատրաստվի:
Անշուշտ, հետո նա այդ ոգով ինչ-որ բան կանի ձեզ համար:
4. «Ոչ» ասեք սարդոստայնին
Եթե սեռական հարաբերություն ունենում եք միշտ նույն դիրքերով, ապա զարմանալի չէ, որ նա ձեզ այնպես չի հետաքրքրում, ինչպես նախկինում:
Ե՞րբ եք վերջին անգամ նոր բան փորձել: Եթե դժվարանում եք հիշել, ապա ժամանակն է դա հենց այսօր անել:
5. Շփվեք
Զուգընկերոջ հետ հաղորդակցումը լավ հարաբերությունների գրավականն է:
Հիշեք, որ նա մտքեր կարդալ չգիտի, եւ, եթե ինչ-որ բան ուզում եք, ուղղակի ասեք:
Համոզված եղեք, որ նա ճիշտ նույն կերպ կվարվի:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ