Հաճախ մենք որոշում ենք ազատվել ավելորդ քաշից «երկուշաբթի օրվանից» կամ ինչ որ մի կարևոր միջոցառումից առաջ, բայց ամեն անգամ կիսատ ենք թողնում, քանի որ պատրաստ չենք լուրջ ջանքերի։
Սակայն պարզվում է, որ այդ նպատակին կարելի է հասնել նաև շատ փոքր քայլերով։
zNews-ը այսօր փոքրիկ խորամանկություններ է ներկայացնում, որոնք կօգնեն արագ նիհարել՝ առանց շատ մեծ ջանքեր գործադրելու։
1. Աննկատ ակտիվություն
Նիհարելու կանոնը շատ պարզ է. պետք է ավելի շատ կալորիա ծախսել, քան օգտագործում ես։ Դրան օգնում են կանոնավոր մարզումները, որոնք ոչ միշտ ենք կարողանում իրականացնել։ Ակտիվ եղեք օրվա ընթացքում, ընդմիջմանը մի քանի ձգում վարժություն արեք, սերիալ եք նայում, մի քանի կքանստում արեք։ Ընթրիքից հետո մի պառկեք, այլ գոնե 10 րոպե քայլեք։
2. Օգտագործում ենք հինգերորդ համը
Խոհարարները համի հինգ տեսակ են տարբերում. աղի, քաղցր, թթու, դառը և ումամի։
Ումամին համի երանգ է, որը կա սոյայի սոուսում, բրոկոլիում, շամպինյոններում, ընկույզում։ Համարվում է, որ այն առանձնահատուկ է ազդում ռեցեպտորների վրա և թույլ է տալիս ավելի արագ հագեցածություն զգացողություն ունենալ։ Հիշեք միայ, որ սոյայի սոուս ավելացնելու դեպքում, աղը չչարաշահեք, քանի որ սոյան ինքն արդեն աղի է։
3. Համեմունքներ ենք ավելացնում
Որոշ համեմունքներ ազդում են նյութափոխանակության վրա։ Դրանցից են դարչինը, քըրքումը, կարմիր պղպեղը, կոճապղպեղը։ Մի քիչ պակասեցրեք աղն ու համեմունքներ ավելացրեք. դա կարագացնի նյութափոխանակությունը։
4. Սառը ջուր ենք խմում
Ինչպես ասում են՝ ջրի համը կախված է նրա ջերմաստիճանից։ Եթե չկան հակացուցումներ, սառը ջուր խմեք։ Այն կօգնի օրգանիզմին ավելի շատ կալորիաներ ծախսել որպեսզի տաքացնի այն յուրացնելու համար։
5. Կարճ զբոսանքներ
Օրվա ընթացքում աշխատեք շատ քայլել։ Օրինակ մեքենան մի քիչ հեռու կանգնեցրեք և քայլեք։ Ընդմիջմանը դուրս եկեք զբոսնելով ինչ որ մի տեղ ուտելու և կրկին ոտքով վերադարձեք։ Աշխատեք հնարավորության սահմաններում շատ քայլել։
6. Խաբում ենք աչքերին
Նիհարելու էֆեկտիվ մեթոդներից մեկն էլ չափաբաժինները փոքրացնելն է։ Աչքերին և ստամոքսին կարելի է խաբել։ Մեծ կտորները ավելի մանր կտորների բաժանեք և ավելի փոքր ափսեի մեջ տեղավորեք։ Իրականում տպավորություն է ստեղծվում, թե ուտելիքը շատ է, բայց իրականում այն քիչ է։
7. Կալորիականությունը նվազեցնում ենք խնձորներով
Թթու խնձորը ստամոքսահյութի արտադրման վրա է ազդում և գրգռում է ախորժակը։ Սակայն այն նաև հակառակ էֆեկտն ունի. եթե ուտելուց 15 րոպե առաջ մեկ հատ խնձոր ուտեք, օրական ընդհանուր կալորիականությունը կնվազի 150-200 կալորիայով։
8. Օրաբաժնից հանում ենք այն, ինչից հեշտ է հրաժարվելը
Շատ սահամանափակումներ պահանջող դիետաները հաճախ ավարտվում են պոռթկումով։ Այդ պատճառով պետք չէ շատ կտրուկ քայլերի դիմել։ Սննդակարգից բացառեք այն, առանց ինչի հանգիստ կարող եք դիմանալ։ Չեք կարողանում հրաժարվել շոկոլադից, բայց հանգիստ կարող եք թխվածք չուտել, ուրեմն հանեք թխվածքը։
9. Օգտագործում ենք գույնի ուժը
Պարզվում է գույնը նույնպես ազդում է ախորժակի վրա և ամենաոչախորժելին համարվում է կապույտը։ Կապույտ ափսեով մատուցված ուտելիքը այնքան էլ գրավիչ չէ և բացի այդ ազդում է ենթագիտակցության վրա և մենք քիչ ենք ուտում։ Վարդագույնը ամենաբուրավետն է համարվում, այն ընդգծում է աղանդերի նուրբ բույրը, սպիտակ ափսեները չեզոք են համարվում, իսկ նարնջագույնը և դեղինը գրգռում են ախորժակը։
10. Վիտամիններ ենք ավելացնում, որոնք արագացնում են նյութափոխանակությունը
Եթե ամառն արդեն անցել է, իսկ դուք ցանկանում եք նիհարել, վիտամին D ավելացրեք ձեր օրվա սննդակարգին՝ ձուկ, ձու, սերուցքային կարագ։ Շատ կարևոր է նաև քրոմը, որը մեծ քանակությամբ կա հազարի, ծովամթերքի, ոսպի և ընդեղենի մեջ նվազեցնում է արյան մեջ ինսուլինի մակարդակը և ճնշում է ախորժակի վրա։
11. Բույրեր, որոնք օգնում են նիհարել
Որոշ բույրեր ազդում են ախորժակի վրա։ Փորձերը ցույց են տվել, որ մարդիկ, որոնք անանուխի, խնձորի, բանանի, թուրինջի բույրն են շնչել, ավելի քիչ են ցանկացել ուտել և համապատասխանաբար քիչ են կերել։
Բացի այդ, ախորժակի վրա որոշ ծաղկային բույրեր են ազդում. լավանդան,վարդը, հասմիկը։ Համարվում է, որ դրանք ազդում են ենթագիտակցության վրա, թույլ են տալիս կառավարել ախորժակը և ուրախության ու հանգստության զգացողություն են առաջացնում։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին