Սիրո 10 տեսակ. իսկ ձեզ մոտ ո՞ր տարբերակն է

Like on FB:

1. Նոր սեր

Սա շատ ուրախ սեր է: Դու նույնիսկ չես պատկերացնում, որ սիրում ես:

Քեզ նա ավելի շատ «դուր է գալիս»,  իսկ եթե անկեղծ՝  դու չես ուզում խոստովանել, որ դա  սեր է:

Դա խորը սեր չէ, բայց  ունի իր ուրախությունները:

Ափսոս, որ նա կարող է շուտ անհետանալ, բայց դու հույս ես փայփայում, որ այն մի քիչ երկար լինի: Սա ամենազվարճալի սերն է:

2. Առօրյա սեր

Դուք հանդիպում եք  որոշ ժամանակ եւ  սիրում եք իրար: Դա արդեն փաստ է:  Քեզ հարմար է այդ մարդու հետ: Առօրյան սարսափելի է հնչում, բայց դա  իրականում այդպես է: Դա նշանակում է «պարզություն»: Չկա  ոչ  մի հարց: Ոչ մեկը չի թաքցնում իր զգացմունքները: Դուք իրար հետ եք, եւ ձեզ հաճելի է:

3. Գարշելի սեր

Ձեզ համար բնակարան վարձեք, այլասերվածնե՛ր:

4. Սիրահարվածություն

Քեզ դուր է գալիս այդ մարդու կերպարը: Դու նրան ցանկանում ես, բայց իրական կապեր ձեր միջեւ չկան: Այս սերը, սովորաբար, երկարատեւ չէ: Քեզ շատ բան է գրավում այդ մարդու մեջ, բայց իրականում ոչ մի հիմք չկա նորմալ հարաբերությունների համար: Քեզ դուր է  գալիս միտքը, որ ուզում ես նրա հետ լինել, բայց հենց միասին եք մնում, դու հասկանում ես, որ դուք միմյանց համար չեք: Այդ սերը հեշտությամբ է սիրտ կոտրում:

5. Ընկերական սեր

Դու ուզում ես սիրել քո ընկերոջը, բայց չի ստացվում: Դուք կարող էիք իդեալական զույգ լինել, բայց ձեր մեջ միայն պլատոնական հարաբերություններ են:

6. Ոչ իսկական սեր

Դու հուսահատ ցանկանում ես, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվի: Բայց չի ստացվում: Դու բառացի ստիպում ես քեզ հավատալ, որ նա  քո միակն է, որ ձեզ վիճակված է միասին լինել: Հատկապես, եթե դուք հանդիպում էիք բարձր դասարաններում, վաղուց եք միասին, ու ձեր ծնողները վաղուց են հարսանիք ծրագրում: Բայց դուք հասունացել եք ու հասկացել, որ ձեր ճանապարհները տարբեր են:

7. Միակ սեր

Ամեն ինչ պարզ է: Դու կարող ես ոչ միանգամից հասկանալ, դուք կարող եք բաժանվել,  նորից միանալ, նորից բաժանվել, բայց, ի վերջո, հասկանում ես, որ երկրի վրա նրա նման ուրիշը չկա, որ դու պատրաստ ես նրա համար ամեն ինչ տալ: Նա այնքան իդեալական է, որ  անգամ չէիր կարող մտածել, որ կգտնվի մեկը, ով քեզ մոտ այդպիսի զգացմունքներ կառաջացնի:

8. Սեր, որը հաղթում է ձեզ

Հնարավոր է՝ դա «միակ սիրո» հաջորդ փուլն է, երբ մարդիկ միասին են՝ չնայած ամեն ինչի: Երբ նրանք միասին են ապրում ամենամեծ ուրախություններն ու անհաջողությունները եւ նախկինի պես սատարում են միմյանց ու չեն պատկերացնում կյանքն առանց իրար:

9. Ողբերգական սեր

Այն ավարտվել է, բայց այն չպետք է լիներ: Անպատասխան սեր: Այս սերը մեծ հետք է թողնում հոգում, եւ դրա արձագանքները զգում ես ամբողջ կյանքի ընթացքում: Բայց դու գիտես, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե դուք հանդիպեիք նորից: Դու միշտ կհիշես այդ մարդուն:

10. Ծնողական սեր

Երբ ծնողները սիրում են միմյանց եւ քեզ, որքան էլ որ քեզ պահես: Ծնողները կարող են վիճաբանել, հետո՝ գրկախառնվել: Նրանք դա սովորել են անել իրենց 20, 30, 40 տարվա համատեղ կյանքի ընթացքում: Սա սիրո առաջին օրինակն է, որը դու տեսնում ես եւ դրա հիման վրա ձեւավորում ես քո իդեալը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ Կկարողանա՞ք գտնել նրան 5 վայրկյանում
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Իսկ դուք ձեր երեխային կրծքով կերկարե՞լ եք. ահա, թե ինչ հետևանքների է դա բերում
ԹԵՍՏ. Այս 10 հացերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
Եթե խելացի եք, ուրեմն պետք է 10-ից գոնե 8-ը ճիշտ պատասխանեք

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում