Ընկերական սեքս. դրական և բացասական կողմերը

Like on FB:

Ոչ բոլոր սիրավեպերն են սկսվում հանդիպումներից, ձեռք ձեռքի զբոսանքներից, ծաղկեփնջերից, երբ ամեն ինչ վարդագույն ու քաղցր է, հուզիչ եւ հաճելի:

Ներկայիս առաջադեմ երիտասարդությունն ընկերությունը սկսում է սեքսից:

Նման կապը կարող է սահմանափակվել միայն սեքսով եւ ժամանակի ընթացքում ինչ-որ ավելի լուրջ բանի վերածվել. այստեղ դժվար է կանխատեսել:

Ոչ մի վատ բան այդպիսի հարաբերություններում չկա, կարեւորը մի քանի պարզ կանոնի պահպանումն է:

1. Լողալ հոսանքին համընթաց

Մի փորձեք վերահսկել հոսանքի ուղղությունը, եւ հետեւեք, որ դա չանի նաեւ ձեր զուգընկերը: Եթե նա փորձում է սահմանել կանոններ կամ սահմանափակումներ դնել՝ դադարեցրեք այդ հարաբերությունները կամ ակնարկեք, որ նա անցնում է շեմը:

2. Սահմանափակումներ մի դիր

Նրա հետ եղիր քնքուշ, հոգատար, թույլ մի տուր, որ սառնություն մտնի հարաբերություններում: Քեզ պահիր այնպես, ինչպես հարազատ մարդու հետ հարաբերություններում: Եթե դու չես ստանում նույնը, խոսիր նրա հետ եւ հիշեցրու, որ դուք սեքս մեքենաներ չեք, այլ մարդիկ՝ զգացմունքներով եւ դրանց դրսեւորումներով, որոնք մարդու համար նորմալ են:

Ընկերական սեքսը փոխգործակցության ձեւ է, որը քիչ է տարբերվում հարաբերությունների դասական ձեւից: Այդպիսի միությունները նույնպես բավարարվածություն, հաճելի զգացողություններ եւ ուրախություն են բերում:

3. Թույլ մի տուր, որ քո կյանքը պտտվի նրա շուրջ

Եթե ընկերը քո տղամարդը չէ, դուք զույգ չեք եւ չեք էլ ծրագրում լինել, ապա շարունակեք սովորական կյանքով ապրել: Դուք կարող եք սիրախաղ անել ուրիշների հետ, շփվել ընկերների հետ: Դուք միմյանց խոստումներ չեք տվել, այդ իսկ պատճառով հաշվետու էլ չեք միմյանց:

Թույլ մի տվեք, որ ընկերական սեքսի համար հարաբերությունները դառնան ձեզ համար միակ ուրախությունը: Եթե դուք պայմանավորվել եք, որ ձեր միջեւ միայն սեքս է, ապա այդպես էլ պետք է լինի. ոչ մի արցունք, ոչ մի ապրումներ, խանդ, ոչ պիտանի զգացմունքներ:

4. Հանդիպումներ ծրագրիր

Եթե ձեզ մոտ միայն ընկերական սեքս է, դա չի նշանակում, որ դուք բացառապես միայն սեքսով պետք է զբաղվեք: Որպեսզի հանդիպումները լիեն վառ եւ զուգընկերներին բավականություն պատճառեն, նախապես ծրագրեք, թե ինչ ձեւաչափով դրանք կարող են անցկացվել:

Սկզբում միգուցե կարելի է ֆիլմ դիտել, հետո այցելել սիրելի սրճարան կամ պարզապես զբոսնել:

5. Համոզվեք, որ հանդիպումները բավականություն են պատճառում երկուսիդ

Նման հարաբերություններն ստեղծվում են մեկ նպատակով՝ բավականություն ստանալու: Դրանք կառուցվում են շատ պարզ սկզբունքով, ու եթե ինչ-որ մեկը դադարում է բավականություն ստանալ, ապա պետք է դադարեցնել հարաբերությունները:

6. Շփումները՝ հեշտ, իսկ անկողնում՝ զիլ 

Հենց որ նման հարաբերություններում խանդ, ուշադրության պահանջ, տարըմբռնում է նկատվում, պետք է դադարեցնել դրանք: Նման հարաբերությունների ամբողջ հմայքը բավականություն ստանալն է եւ միաժամանակ շարունակելը սեփական կյանքով ապրել:

Դու ծանրաբեռնված չես, միաժամանակ՝ միայնակ չես՝ լիակատար կին-հանելուկ: Բայց հիշիր, որ ընկերական սեքսի համար համապատասխանում է այն մարդը, ում հետ ձեզ իսկապես հարմար է ու հաճելի, եւ ցանկալի է, որ ընկերական նույն շրջապատը չունենաք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
ԹԵՍՏ․ Ո՞վ է ամենահարուստ կինը, 99% սխալ պատասխան է տալիս
9 գաղտնիք, որ կանայք երբեք չեն ասում տղամարդկանց
Ամենահզոր բանջարեղենը, որն ազատում է շաքարախտից, գաստրիտից, Հելիկոբակտեր մանրէից, ավելորդ քաշից
Ֆոտոշոփի վարպետը վերադարձել է էլ ավելի զվարճալի խմբագրումներով (20 Photo)
Կնոջ 6 թերություն, որոնք վանում են տղամարդկանց
ԹԵՍՏ․ Այս նկարում կա մեկ ԿՈՊԻՏ սխալ, որքա՞ն արագ կգտնեք այն
Հայտնի են հիգիենայի միջոցները, որոնք քաղցկեղ են առաջացնում
Ախտանշաններ, որոնք հուշում են արյան մեջ երկաթի դեֆիցիտի մասին

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Ինչպես գայթակղել և պահել տղամարդուն