Ուշադիր եղեք, թե ում հետ եք կիսում ձեր ինտիմ էներգիան

Like on FB:

Ուշադիր եղեք զուգընկեր ընտրելիս, որին թույլ եք տալիս օգտվել ձեր սեռական էներգիայից։

Ինտիմ մերձեցման ժամանակ ձեր աուրան միահյուսվում է զուգընկերոջ աուրայի հետ։

Որքան մոտ են ձեր հարաբերությունները, այնքան ավելի խորը կապ է հաստատվում ձեր աուրաների միջև։

Ինչպե՞ս պաշտպանենք ինքներս մեզ․ փորձենք պարզել zNews-ի հետ միասին։

Մենք բոլորս ոչ միայն ֆիզիկական, այլև էներգետիկ արարածներ ենք։

Երբ մենք ինտիմ կոնտակտի մեջ ենք մտնում ինչ-որ մեկի հետ, մեր էներգիաները միահյուսվում են։ Դուք կլանում եք նրա էներգիան, նա՝ ձերը։

Լավ, ուրախ մարդկանց հետ մտերմությունը ձեզ նրանց դրական էներգիան է փոխանցում և մոտիվացնում է։

Իսկ չար, վատատես, անհավասարակշիռ ու դեպրեսված մարդկանց հետ կապը հանգեցնում է նրան, որ նրանց էներգիան քայքայում է ձեզ՝ զրկելով կյանքի հանդեպ հետաքրքրությունից։

Աուրայի մաքրում

Ամեն օր մենք կամա թե ակամա անցանկալի էներգիա ենք կլանում, և առողջությունն ու հաջողությունը պահպանել կարող ենք միայն աուրան պարբերաբար մաքրելով։

Հոգևոր էներգիան «կեղտոտվում» է նաև աուրայի մաքրության մասին հոգածության բացակայությունից։

Ինչպե՞ս օգնենք ինքներս մեզ

Արևային վաննաներ

Արևի լույսը խթանում է մարդու ներքին էներգիայի հոսքը։ Արևի վառ ճառագայթների տակ որոշ բացասական թրթիռներ պարզապես անհետանում են։

Անգլիական աղով վաննա

Ջուրը մաքրում է ցանկացած կեղտ, այդ թվում և էներգետիկ կեղտերը։ Անգլիական աղը ձեր լոգարանում վերականգնում է դրական էներգիայի հոսքը և մաքրում է աուրան մանր ախտոտվածությունից։

Քամի

Քամին նույնպես օգնում է ազատվել նեգատիվ արտաքին էներգիայից։ Հայտնի է, որ ծովի քամին լցված է խոնավությամբ,աղերով և հանքանյութերոբվ, այդ պատճառով էլ այն հատկապես կարևոր դեր ունի աուրայի մաքրման գործում։

Այգում աշխատելն ու բնության գրկում ժամանակ անցկացնելը

Բնությունն օգնում է ուղիղ կապ հաստատել հողի հետ։ Դա ձեզ թույլ է տալիս զգալ հողը ոտքերի տակ և ազատվել ուրիշի էներգիայից։

Ստեղծագործելը

Ստեղծելով այն, ինչը ձեզ դուր է գալիս, դուք հաճույք եք ստանում։ Կրեատիվ էներգիայի հոսքերը օգնում են ձեր էներգիայի ճիշտ ուղղությամբ հոսելուն և ազատում են անցանկալի էներգիայից։

Մաքրման 3 ամենաարդյունավետ մեթոդները

1. Ձեր հույզերը զգալը

Հուզական էներգիայի արգելափակումը բերում է ներքին էներգետիկ հոսանքների արգելափակման և ծանրաբեռնման։ Իսկ դա բերում է նրան, որ ուրիշի էներգիան ձեզ կաթվածահար է անում; Երբ մարդը թույլ է տալիս իրեն զգալ սեփական հույզերը, դա բերում է էներգետիկ ազատագրման, ինչն էլ իր հերթին բերում է մաքրման։

2. Էներգիան կարդալը

Հաճախ մենք ուրիշի էներգիան շփոթում ենք մեր սեփականի հետ։ Այդ դեպքում մենք չենք ուզում դրանից ազատվել, քանի որ մերն ենք համարում։ Երբ դուք կարողանում եք գծել ձեր և ուրիշի էներգիայի միջև սահման, ուրիշինը բաց թողնելն ավելի հեշտ է դառնում։

3. Մեդիտացիա

Անգամ ամենահասարակ մեդիտացիան օգնում է մարդուն թուլանալ և հանգստանալ։ Աուրան մաքրելու համար մեդիտացիան ուղղված է բացասական էներգիայից ազատվելուն՝ էներգետիկ ուղիները մաքրելու օգնությամբ։ Նման մեդիտացիան ձեր աուրայի մաքրության մասին հոգածության ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է համարվում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Պատասխանեք մի քանի հարցի, ու ես առանց սխալվելու կգուշակեմ ձեր տարիքը
Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»
Արևելյան իմաստունների կյանքի դասերը կամ՝ խրատանի
«Չի կարելի ամբողջ կյանքը երեխային նվիրել». Ֆրանսիացի մայրիկների 10 կանոն, որոնք կարող են զարմանալիորեն օգտակար լինել
Ինչի մասին չի կարելի պատմել ընկերներին. 2 խորհուրդ Օշոյից
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Առաջադրանք ամենաուշադիրների համար. կկարողանա՞ք այստեղ գտնել բոլոր սխալները
Ինչպես ճիշտ սիրահարվել
«Մի փաթաթեք ձեր անցյալը շրջապատի վզին, եթե նրանք ձեզ դա չեն խնդրում». Շփման 8 ոսկե կանոն

Latest

Առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ միջոցները
Որքան է ձմերուկի օրական չափաբաժինը երեխաների և չափահասների համար
Թաղման ժամանակ «հանգուցյալը» կենդանացել է (տեսանյութ)
Ինչպես որոշել, թե որ վիտամիններն են ձեզ պակասում
Քաղցկեղի 10 նախանշան, որոնք հարկավոր չէ անտեսել
Ինչպես ուտել հաց և չգիրանալ․ պարզ միջոց
Շուշաննա Թովմասյանի 8 ամսական որդու նոր լուսանկարները
Պաբլո Պիկասոն ապրել է 91 տարի և ահա թե ինչպիսի եզրակացության է հանգել կյանքի և մարդկանց մասին
«Ահա թե ինչեր ենք մենք ուտում ամեն օր»