Ինչու է բոլորին հետաքրքրում, թե մենք երբ կամուսնանանք. 5 անկեղծ պատասխան

«Տարիներդ անցնում են» արտահայտությունը հաճախ է նյարդայնացնում չամուսնացած կամ երեխա չունեցող մարդկանց։

Այս հարցը երբեք չի կորցնում իր ակտուալությունը շրջապատողների մտքերում։

Ընդ որում, հոգեբանների խոսքերով՝ բացասական ռեակցիա են առաջացնում ոչ միայն երեխա չունեցող կանայք, այլև տղամարդիկ։

zNews-ը որոշել է մի քիչ երևակայություն ավելացնել այս թեմային, և հասկանալ, թե ինչն է մարդկանց ստիպում հետաքրքրվել ուրիշի անձնական կյանքով։

1. Անհանգստություն

Նման հարցերը կարող են չափազանց տափակ, սակայն անկեղծ անհանգստություն թաքցնել իրենց մեջ։ Սովորաբար դա հատուկ է տատիկներին, պապիկներին, ծնողներին և այլ մոտ հարազատների։

Հատկապես ծանր դեպքերում ընտանիքի անդամները փեսատես/հարսնատես են կազմակերպում, ծանոթացնելով ձեզ ծանոթների տղաների հետ։ Նման իրավիճակում հայտնվում են թե աղջիկները, թե տղաները։

• Ինչպե՞ս արձագանքել

Կախված է բարեկամների հետ ձեր մտերմության աստիճանից։ Եթե ձեր հարաբերությունները մտերիմ են, կարող եք հստակ բացատրել ձեր դիրքորոշումը։ Մի մոռացեք ասել, որ դուք երջանիկ եք և ինքնաբավ և, որ կարիք չկա անհանգստանալու ձեզ համար։ Եթե այնքան էլ մտերիմ չեն հարաբերությունները, ապա շատ կարճ արտահայտեք ձեր կարծիքը՝ առանց մանրամասնությունների։

2. Աննպատակ հետաքրքրասիրություն

Այս պատճառով ատելի հարցը սովորաբար տալիս են տաքսու վարորդները, գնացքում կամ ինքնաթիռում ձեր կողքին նստած ուղևորները, ծանոթի ծանոթը, որին մեկ անգամ երեկույթի ժամանակ եք հանդիպել։ Այս ամենն իհարկե նրանց գործը չէ, բայց լինել ձեզ հետ ճանապարհին և լուռ մնալ, նրանք պարզապես չեն կարող։

• Ինչպե՞ս արձագանքել

Կարող է անհարմար թվալ, բայց դուք պարտավոր չեք զրուցել, եթե այն ձեզ չի ձգում։ Կարող եք այդ մասին քաղաքավարի ձևով ասել, կարող եք կատակի տալ։

3. Ձանձրույթ

Մարդիկ տարբեր կերպ են պայքարում ձանձրույթի դեմ։ Ոմանք ցավոք իրենց պարապ ժամանակը լցնում են իրենց մտերիմների և ծանոթների կյանքն ուսումնասիրելով։

• Ինչպես արձագանքել

Ժամանակն է սեփական սահմանները ցույց տալու։ Կարող եք օրինակ ասել, որ միայնակ մարդիկ երբեմն շատ ավելի երջանիկ են և ավելի լիարժեք կյանքով են ապրում, քան ամուսնացածները։ Ասեք, որ դա գիտությամբ էլ է հաստատված։ Միգուցե այս զրույցը շփոթեցնի ձեր դիմացինին, բայց կարևորը, որ նա կդադարի նյարդայնացնել ձեզ իր հարցերով։

4. Շփվելու ցանկություն

Որքան մենք մեծանում ենք, այնքան մեր շուրջը շատանում են ամուսնացած ընկերն ու ընկերուհիները։ Ջերմ հարաբերությունները նույնն են, բայց շփման թեմաները գնալով նվազում են։ Այդ ժամանակ առաջին պլան է մղվում ընկերությունը պահպանելու ցանկությունը, գտնել քննարկման նոր թեմաներ։ Այս տրամաբանությանը հետևելով՝ ընկերը կամ ընկերուհին նույնիսկ չեն էլ կռահում, որ ամուսնության կամ երեխա ունենալու թեմաները կարող են ցավոտ լինել ձեզ համար կամ անհետաքրքիր։

• Ինչպե՞ս արձագանքել

Թեման փոխեք, խնդրեք պատմել ընտանեկան կյանքի կամ երեխայի մասին նրանց զգացողություններից։ Դա կազատի ձեզ բացատրություններ տալու անհրաժեշտությունից, իսկ դիմացինին հաճելի կլինի ձեզ հետ կիսվելը։

5. Կարծրատիպեր

Կան մարդիկ, որոնք համոզված են, որ միայն մեկ ուղի կա, որին պետք է հետևեն բոլորը։ Անպայման բարձրագույն կրթություն ստանալ, ամուսնանալ մինչև 30 տարեկանը, առնվազն երկու երեխա ունենալ և այսպես շարունակ… Հենց որ նրանք տեսնում են, որ մեկն ուրիշ ճանապարհով է շարժվում, անհանգստանում են և սկսում են հարցեր տալ։

• Ինչպե՞ս արձագանքել

Թերևս վերը նկարագրվածներից ամենաբարդ դեպքն է։ Նման մարդկանց հետ շփվելու ունիվերսալ միջոց չկա։ Գործեք՝ կախված իրավիճակից և զրուցակցի առանձնահատկություններից։ Մեկի հետ ավելի լավ է կատակի տալը, մյուսի հետ՝ զրույցից խուսափելը։ Կարևորը հասկացնեք, որ դա ձեր ընտրությունն է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․