
Ինչու՞ որոշ կանայք ունեն երկրպագուների մի մեծ ամբոխ, իսկ մյուսների կողմ գոնե մեկն անգամ չի նայում:
Պարզվում է՝ կան որոշակի կանացի ֆիզիկական հատկանիշներ, որոնք ասես մագնիս լինեն տղամարդկանց համար:
1. Լայն կոնքեր
Լայն կոնքերն ու բարակ իրանը անմիջապես գրավում են տղամարդկանց ուշադրությունը: Սա չափազանց սեքսուալ է: Բացի այդ՝ լայն կոնքերը տղամարդկանց մոտ ասոցացվում են կնոջ՝ առողջ երեխան ունենալու կարողության հետ:
2. Բարակ ձայն
Բարակ ձայնը սեքսուալության նախանշան է: Այն կարելի է անվանել նաև բարձր ձայն: Նման ձայնն ասոցացվում է երիտասարդության, կանացիության և փխրունության հետ:
3. Երկար վարսեր
Երկար, խնամված, լուսի տակ փայլող մազերը գեղեցկացնում են կնոջը: Տղամարդիկ ենթագիտակցորեն փնտրում են իրենց ժառանգ պարգևելու ունակ կնոջ, իսկ երկար մազերը կնոջ առողջության նախանշան են:
4. Ժպիտ
ժպիտը գեղեցկացնում է մարդուն և իր հանդեպ դրական տրամադրում մարդկանց: Տղամարդիկ սիրում են հաճախ ժպտացող կանանց, քանի որ մեկնաբանում են դա որպես բարության նշան:
5. Մինիմալ շպար
Տղամարդիկ նախընտրում են բնական գեղեցկությունը: Որքան քիչ շպար, այնքան լավ:
6. Կարմիր գույնը հագուստի մեջ
Կարմիրը միայն ցլերին չի գրգռում: Պարզվում է, որ այն իսկապես գեղեցկացնում է կնոջը, նրան ավելի գայթակղիչ դարձնում տղամարդու աչքերում:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ