Ամենահաջողակ երեխաների ծնողներն այս 8 դերերն են ստանձնում. այսպես են կարծում Հարվարդում

Հարվարդի պրոֆեսոր Ռոնալդ Ֆերգյուսոնը հետազոտություն է անցկացրել, որպեսզի պարզի, թե ինչ պետք է անեն ծնողները հաջողակ երեխա դաստիարակելու համար:

Նա ուսումնասիրել է հայրերի և մայրերի դաստիարակության տարբեր ոճերը, ինչի շնորհիվ նրան հաջողվել է դուրս բերել այն որակների բանաձևը, որոնք հանդիսանում են հաջողության հիմքը:

zNews-ը այսօր ներկայացնում է այդ 8 դերերը, որոնք ստանձնում են հաջողակ երեխաների ծնողները:

1. Վաղ ուսուցման դաստիարակ

Ամենահաջողակը այն երեխաներն են դառնում, ում ծնողները օգնում են նրանց զարգանալ դեռ շատ վաղ տարիքից: Դպրոցի ուսուցումը իհարկե հրաշալի է: Սակայն պետք է գիտելիքի հիմքը դրվի դեռ նախքան ստանդարտ ուսուցումը:

2. «Բորտ-ինժեներ»

Սա այն ծնողն է, որը վերահսկում է միջավայրը, որտեղ մեծանում է երեխան: Նա ընտրում է այն՝ կախված երեխայի կարիքներից: Նա կարող է նաև միջամտել, եթե ինչ-որ բան այնպես չգնա: Պետք չէ շփոթել այս ծնողին նրանց հետ, ովքեր երեխային անձնական տարածք չեն տալիս:

3. «Համակարգող»

Այս դերում ծնողն ամեն բան անում է, որպեսզի երեխան զարգանա: Նույնիսկ ռեսուրսների անբավարարությունը նրան չի կանգնեցնի: Օրինակ եթե ծնողները ֆինանսական բավարար միջոցներ չունեն, նրանք սարեր շուռ կտան, որպեսզի կարողանան օգտվել ինչ-որ հնարավորությունից, որը, ըստ իրենց, մեծ նշանակություն ունի իրենց երեխայի հաջողության համար:

4. «Բացահայտող»

Այս ծնողներն օգնում են երեխային ճանաչել աշխարհը: Նրանք նրան թանգարաններ են տանում, գրադարաններ ու ցուցահանդեսներ: Սա նույնպես տեղի է ունենում անգամ սուղ միջոցների դեպքում:

5. «Փիլիսոփա»

Դաստիարակության այս մոդելը նույնպես շատ կարևոր է: Այն օգնում է երեխային կյանքում գտնել իր նպատակը: Փիլիսոփա-ծնողները կյանքի հետ կապված խորը հարցեր են տալիս և պատասխանում դրանց: Ընդ որում, նրանք չեն թերագնահատում իրենց երեխային, նրանք համոզված են, որ վաղ տարիքում էլ նա շատ բան կարող է անել ու յուրացնել:

6. Նմանակման օրինակ

Այս ծնողները հասկանում են, թե ինչ արժեքներ են կարևոր իրենց համար, և ամեն ջանք գործադրում են, որպեսզի փոխանցեն դրանք իրենց երեխաներին: Իհարկե իրենք կատարյալ չեն, բայց անում են ամեն բան, որպեսզի իրենց երեխաներն իրենցից լավ օրինակ վերցնեն:

7. «Բանակցող»

Դաստիարակության այս մոդելում երեխան սովորում է հարգել ուրիշներին, ինչպես նաև պաշտպանել ինքն իրեն ու իր կարծիքը: Նա հասկանում է այն բաների կարևորությունը, որոնց ինքն է հավաըում և կարող է պաշտպանել իր համոզմունքները:

8. «GPS-նավիգատոր»

Երբ երեխան տնից դուրս է գալիս, նրա գլխում ծնողի ձայնն է: Նա հիշում է ծնողի բոլոր դասերն ու խրատները, որոնք կօգնեն իրեն կյանքի այս կամ այն իրավիճակներում:

Չնայած դաստիարակության այս մոդելների հաջողակ լինելուն, պրոֆեսորը կարծում է, որ ամենից կարևորը ցանկությունն է: Մայրերն ու հայրերը պետք է ուզենան լավ ծնող լինել: Նույնիսկ, եթե նրանց մանկությունը երջանիկ չի եղել, նրանք ամեն բան կանեն, որ իրենց երեխաների մոտ այն լավագույնը լինի: Սա է հաջող դաստիարակության գրավականը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․