Ինչու են ասիացի երեխաները համարվում ամենաառողջն աշխարհում. մենք սովորելու շատ բան ունենք

Գոյություն ունեն մի շարք հետազոտություներ, որոնք հաստատում են, որ ճապոնացի և չինացի երեխաներն ամենաառողջն են աշխարհում, հետևաբար մենք պետք է հասկանանք, թե ինչպես է դա նրանց հաջողվում:

Իրականում մշակութային մի շարք նորմեր, որոնք ընդունված են ասիական երկրներում, նպաստում են երեխաների առողջության պահպանմանը:

Ահա թե որոնք են այդ գաղտնիքները:

Ընթերցանության ընթացքում ճիշտ հեռավորություն

Չինական շատ դպրոցներում տեղադրված են հատուկ հարմարանքներ, որոնք կառուցված են այնպես, որ երեխաները չփչացնեն տեսողությունն ընթերցանության ժամանակ: Գիրքը աչքերին շատ մոտ պահելիս տեսողությունը վնասվում է, իսկ այս հարմարանքները օգնում են ճիշտ հեռավորություն պահպանել աչքերի և գրքի միջև: Բացի դրանից, դրանք օգնում են նաև մարմինը ճիշտ դիրքում պահել:

Աչքերի համար նախատեսված վարժություններ

Չինաստանի տարրական ու միջին դպրոցների աշակերտներին հանձնարարվում է հատուկ աչքերի համար նախատեսված վարժություններ կատարել, որոնք նաև լավացնում են արյան շրջանառությունը և թուլացնում են աչքերի մկանները:

Վարժությունները բաղկացած են 6 մասից և կատարվում են օրական 2 անգամ:

Թեստերի անցկացում մաքուր օդին

Այս պրակտիկան ողջ Չինաստանում մեծ տարածում է գտել վերջին տարիներին: Առաջին հերթին սա անհրաժեշտ է, որպեսզի երեխաները չարտագրեն, քանի որ այս դեպքում նրանք ավելի մեծ հեռավորության վրա են նստում միմյանցից, քան փակ տարածքում: Միաժամանակ այս եղանակը թույլ է տալիս երեխաներին մաքուր օդ շնչել, վայելել արևի լույսը, ինչպես նաև ազատվել ամենօրյա սթրեսից:

Վիրահատական դիմակների կրում

Ձմռանը մարդիկ հաճախ հիվանդանում են: Եվ եթե ճապոնացիները զգում են, որ օրգանիզմում վիրուս կա, կրում են վիրահատական դիմակներ, որպեսզի չվարակեն մյուսներին:

Դասերի ուղիղ հեռարձակում

Երբեմն եղանակային պայմանների պատճառով երեխաներն ի վիճակի չեն լինում դպրոց հաճախել: Նման դեպքերում ուսուցիչները ստեղծարարություն են ցուցաբերում և ուղիղ հեռարձակում են իրականացնում դատարկ դասասենյակներից: Երեխաները դասին մասնակցում են տնից, ինչը հատկապես գնահատելի է այն ժամանակ, երբ դպրոցները չեն դադարում աշխատել՝ անկախ եղանակային վատ պայմաններից: Սա օգնում է նաև հեռավոր շրջաններում ապրող երեխաներին:

Տարատեսակ կերակուրների փոքր չափաբաժիններ

Ճապոնիայում դպրոցական լանչերի ծրագիրը սկսեց աշխատել այն ժամանակ, երբ Երկրորդ աշխարհամարտից հետո կարիք կար քաղցած երեխաներին օգնելու: Վերջին տարիներին այս երևույթը կրկին զարգացում է ապրել: Սովորաբար դպրոցական լանչերում հատուկ ուտելիքներ չեն լինում, դրանց փոխարեն երեխաներն ուտում են փոքր չափաբաժիններով բրինձ, բանջարեղեն, միս կամ ձուկ:

Ոտքով քայլք

Ասիական շատ երկրներում մարդիկ նախընտրում են ոտքով քայլել՝ ավտոմեքենա կամ հասարակական տրանսպորտ օգտագործելու փոխարեն: Հարավային Կորեայում մեծ հայտնիություն են վայելում պեդոմետրերը: Ասիայի մյուս պետություններում քաղաքի երեխաները դպրոց են գնում ոտքով, այլ ոչ ավտոբուսներով:

Պայքարը համացանցային կախվածության դեմ

Հարավային Կորեայում այս չարաբաստիկ երևույթի դեմ միջոցներ են ձեռնարկվում: Տարատեսակ ճամբարները, վերականգնողական և բուժական կենտրոնները ստեղծվում են այն բանի համար, որպեսզի օգնեն երիտասարդներին պայքարել այդ կախվածության դեմ: Կառավարությունն անգամ օրենք է ընդունել, որով 16 տարեկանից ցածր երեխաներին արգելվում է համացանցից օգտվել կեսգիշերից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք թեստի բոլոր հարցերին, կնշանակի, որ ձեր ուղեղն աշխատում է ինչպես շվեյցարական ժամացույցը
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Հետաքրքրաշարժ թեստ․ Գտի՛ր ավելորդը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
ԹԵՍՏ. Միայն միջինից բարձր IQ ունեցողներն են կարողանում անցնել այս թեստը
Թեստ. Արդյոք իսկական հայ եք դուք, ստուգեք ձեր գիտելիքները այս թեստի միջոցով
ԹԵՍՏ. Հիշու՞մ եք արդյոք սիրված հայկական ֆիլմերը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»