
1. Նախ շուրթերով թեթեւակի դիպեք նրա պարանոցին, ականջի բլթակին: Մի շտապեք: Սեղմվեք նրա կրծքին: Նրա սրտի բաբախյունն անմիջապես կարագանա եւ… համբույր շուրթերին:
2. Նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցրեք: Փոխեք լեզվի շարժման ինտենսիվությունը:
3. Խաղացեք. թեթեւակիորեն հպվեք նրա շուրթերին եւ հեռացեք, իսկ հետո նորից մոտեցեք՝ նոր կրքով:
4. Ձեր շուրթերով սեղմեք նրա ներքեւի շուրթն ու թեթեւակի ձգեք:
5. Եթե համբույրի ժամանակ տղամարդու աչքերը բաց են, նրա հետ տեսողական կապ պահեք, շոյեք նրա ձեռքը կամ խառնեք մազերը: Փորձեք նրան կրքոտ համբուրել եւ վազել խոհանոց՝ թեյ պատրաստելու: Միայն թե չափը մի անցեք, որպեսզի նա չկարծի, որ իր հաշվին զվարճանում եք:
6. Մի մոռացեք, որ տղամարդը սիրում է ոչ միայն աչքերով, այլեւ ականջներով: Եվ երբ կինը համբույրի ժամանակ հաճույքից տնքում է, տղամարդն ավելի է գրգռվում:
7. Որպեսզի համբույրը խենթացնի տղամարդուն, կինը պետք է գայթակղիչ լինի: Ընդ որում՝ պետք չէ պարտադիր վամպ-լեդիի կերպար ընտրել: Կարեւորը, որպեսզի ձեզանից սեքսուալություն հորդի, եւ տղամարդը զգա ձեր անկեղծ ցանկությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ