Կանացի 5 գործողություն, որոնք զայրացնում են տղամարդուն

Like on FB:

ՇՈՓԻՆԳ 

Ցանկացած տղամարդ ենթարկվել է այս կտտանքներին 5, երբեմն էլ` 10 ժամ, երբ դու, մինչեւ հաշմանդամության աստիճան փաթեթների տակ կքած, նստած ես փափուկ աթոռին եւ մտածում ես, որ Մոսկվայի խցանումները շատ էլ մարդասիրական են, որ ֆուտբոլը հասցրել է սկսվել եւ ավարտվել, որ սա քո միակ հանգստյան օրն է, իսկ դու սիրում էիր այդ կնոջը:  Դու տետրիս ես խաղացել, այֆոնի յուրաքանչյուր թրեքն արդեն 100 անգամ լսել ես, ընկերների եւ հնարավոր սիրուհիների հետ մի քանի տարվա նամակագրություն ես արել, ուզածիդ չափ նայել ես հայելուն  (եթե այն կախված է փափուկ աթոռների դիմաց) եւ արդեն հասցրել ես ծանոթանալ դժբախտության ընկերներիդ հետ, իսկ նա դեռ փորձում է ու փորձում, եւ դեռ ուզում է, որ դու էլ մասնակցես, խորհուրդ տաս, չնայած արդյունքում չի օգտվի դրանից:

ԿԻՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏՆԻՑ

Չի կարելի հենց այնպես մարզակոշիկները հագնել եւ թափել աղբը: Ուր էլ գնա, առնվազն 2 ժամ պետք է ծախսի անհասկանալի զգեստափոխության վրա, դժբախտ մոխրոտի հոգոցներով, որն ընդհանրապես հագնելու բան չունի: Իհարկե, չէ որ   ամեն տեսակ կոշիկների, զգեստների, շարֆերի, բլուզների, շապիկների, տաբատների, ուլունքների, թեւնոցների եւ այլնի 1000 միավորը, որ սատանան է ստեղծել, հնացել եւ ձանձրացրել է դեռեւս երեկ:  Վաղուց շոփինգի չի գնացել: Նման պահերին ուզում ես վերցնել այդ ամբողջ փալաս-փուլուսը, վրան արագ բենզին լցնել եւ այրել, իսկ հետո խնամքով հավաքելով մոխիրը` մինչեւ վերջին մոլեկուլը, լցնել զուգարանակոնքը:  Որ էլ չտեսնես: Կարեւորը, որ հագուստից բացի, նաեւ երիցս նզովյալ լաք եւ դիմահարդարում է պետք: Իմ կանայք սովորաբար դիմահարդարում չեն օգտագործում, փոխարենը սպասում են, որ մազերը բնական եղանակով չորանան: Որքան շատ եմ ապրում, այնքան ինձ այցելում է այն միտքը, որ պետք է  օրենսդրական մակարդակում արգելել հագուստ գնելը (որոշակի քանակից ավելի):

ԿԻՆԸ ՂԵԿԻՆ

Քաղաքակրթական մի ամբողջ շերտ գոյություն ունի, որոնց անհրաժեշտ է արգելել ղեկի առաջ նստել: Նրանց պետք է ուղիղ ճանապարհային ոստիկանություն տանել եւ տատու անել. «Անիծյալ լինես, եթե էս կնոջը ղեկի առաջ նստեցնես»: Որոշում կայացնելու անկարողությունը նրանց ընթացքը հիմար է դարձնում: Ինձ ամենից շատ հուսահատեցնում  են այն աղջիկները, որոնք կայանելու տեղ են փնտրում եւ փոխանակ լույսի միջոցով ցույց տան իրենց մտադրությունները, փոխանակ տեղավորվեն աջ կողմի ծայրի շարքում, փոխանակ  մտածեն, թե իրենց ինչ է պետք այս կյանքում, կպչում են հիմնական շարժմանը, պարբերաբար կանգ առնելով եւ կողքերը նայելով: Նրանց համար ուրիշ մարդիկ գոյություն չունեն: Երբեմն ուզում ես խփել հետույքին եւ նրան հրել մինչեւ անտառ, կամ էլ որեւէ խորը գետ:

ԴԻԵՏԱ

Աղջկա համար սննդակարգը նույն բանն է, ինչ ձկնորսությունը տղայի համար, կարեւորը գործընթացն է: Բայց, ի տարբերություն կնոջ, մենք լուռ արթնանում ենք վաղ առավոտյան եւ հանգիստ, ոչ մեկին ձեռք չտալով, գնում ենք լիճ: Իսկ եթե աղջիկը որոշել է սննդակարգի հետեւել, չգիտես ինչու, դա բոլորին է վերաբերում:  Կոնֆետները վերացվում են տնից, շոկոլադները արգելված են, չես հասցնում աչքդ թարթել, տեսնում ես, որ անալի հազար ես ուզում եւ անչափ օգտակար բողկ:   Բայց ուղեղն ամենից ավելի կաշկանդում է ծոմը, որի ընթացքում պեպպերոնի պիցցա չի կարելի ուտել, իսկ Պրահայի տորթն ամբողջությամբ  (բոլոր կողմերից շոկոլադապատ) կարելի է:

ՄԻՇՏ ԻՐԱՎԱՑԻ Է

Կարեւոր չէ՝ նա քեզ է բախվել լուսացույցի մոտ` ինստագրամ նայելիս, թե դու նրան խնդրել ես ինչ-որ բան անել, նա էլ արել է, բայց հակառակը: Կամ էլ ուղղակի հագուստդ փչացրել է լվացքի մեքենայում, մեղավոր է՝ ով ասես, բայց ոչ նա: Որովհետեւ չափազանց կտրուկ արգելակեցիր կարմիր լույսի առաջ, որովհետեւ պետք չէր իրեն խնդրել ինչ-որ բան անել, որովհետեւ սվիտրը վատ բրդից է: Եթե նա խորհուրդ է տալիս, իսկ դու չես լսում ու փորձանքի մեջ ես ընկնում, դու չլսող հիմար ես: Իսկ եթե լսում ես ու մեկ է` փորձանքի մեջ ես ընկնում, «Պետք չէր ինձ լսել, ես ընդամենը կարծիք հայտնեցի»: Նա իրավացի է, իսկ դու մի քիչ մտածիր: Եթե քեզ թվում է, որ ես անամոթ եմ, անպատկառորեն խաբում եմ, այս ցուցակն ուղարկիր քո տղամարդուն: Թող իմանա, որ ինքը մենակ չէ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ամենօրյա սեքսի 15 առավելությունները
Տղամարդկային 6 պահանջարկ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին
8 բան, որ տղամարդիկ անում են ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում սիրում են
Ինչն է գրգռում կանանց և տղամարդկանց
5 բան, որ տղամարդը անում է միայն սիրելի կնոջ համար
Մարմնի տարբեր մասերը համբուրելու իմաստը` ըստ հոգեբանության
Ինչ անհագ պահանջմունքներ ունի տղամարդը սիրային հարաբերություններում՝ ըստ նրա Կենդանակերպի նշանի
Ի՞նչ կարելի է անել, որ տղամարդը կարոտի ձեզ. 8 հիանալի խորհուրդներ
Այլևս նորաձև չէ. գեղեցկության 8 թրենդ, որ արդեն վաղուց դուրս են եկել նորաձևությունից

Latest

Ամուսնալուծված տղամարդու հետ երջանիկ ամուսնության կանոններ. Միխայիլ Լոբկովսկու կարծիքը
Տարիներ առաջ՝ նախքան սիլիկոնն ու Ֆոտոշոփը, կամ 90-ականների շքեղ կանանց 20 լուսանկար
Սիրով ավելի հաճախ զբաղվելու 5 պատճառ
Գիտնականները պատմել են կանացի գեղեցկության 10 թերագնահատված նշանների մասին, որոնք իրականում գրավում են տղամարդկանց
Ինձ միայն սիրեկան չի պետք… Ինձ պետք է նա, ով…
3 տիպի տղամարդ, որոնցից պետք է զգուշանալ. Կոնֆուցիոսի իմաստուն մտքերը կանանց համար
Երբ տղամարդը որոշում է, որ ցանկանում է քեզ հետ լինել
Աշխարհի տների տարօրինակությունները, որոնք ռացիոնալ բացատրություն ունեն
7 նշան, որ ձեր հարաբերությունների ապագան մեծ հարցականի տակ է