5 նշան, որ ձեր կյանքը շուտով կփոխվի

Մենք միշտ չէ, որ փոփոխությունների համար ուրախ ենք, սակայն դրանք անխուսափելի են:

Եվ երբ կարծում ենք, թե կյանքում քաոս է սկսվել, դա այն պատճառով է, որ մեր շրջապատում բոլորը վերակառուցվում են, որ մեզ օգնեն հասնել մեր իրական նպատակներին եւ նվիրական ցանկություններին…

1. Պատրաստ լինել փոփոխություններին

Արդյոք պատրա՞ստ եք փոփոխությունների: Եթե թեկուզ մեկ վայրկյան կասկածում եք, ապա դա նշանակում է, որ համաձայն չեք այն կարծիքին, որ բոլոր փոփոխությունները լավ բանի են հանգեցնում: Օդանավի՞ց եք ուշացել: Ընկերոջի՞ց եք բաժանվել: Առաջին հայացքից դա խնդիր է: Բայց ով գիտե, երբեմն չվերթից ուշանալը կարող է նշանակել, որ ճակատագիրը ձեզ փրկել է ինչ-որ անախորժությունից, իսկ մարդու հեռանալը, որը ինչ-որ մեկի տեղն էր զբաղեցրել, ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի: Գլխավորը չվախենալն է եւ հավատալ, որ ամեն ինչ կլինի միայն այնպես, ինչպես պետք է լինի:

2. Սովորել եք բաց թողնել

Անցյալում տարիներով հիշե՞լ եք ընկերուհու դավաճանությունը, ղեկավարի անարդարացիությունը եւ կյանքի ուղեկցի հետ իսկական մտերմության բացակայությունը, հաճախե՞լ եք հոգեբանի, վրեժխնդրության ծրագրեր կազմե՞լ եք եւ զուգահեռ նկատել, որ տեղում դոփում եք: Իհարկե, չէ՞ որ ձեր էներգիան ծախսվում էր չարության վրա, ասես սեւ խոռոչ մտներ: Խղճացեք ձեզ, բաց թողեք ձեզ ցավ պատճառած մարդուն կամ իրավիճակը: Պարզապես ապրեք՝ առանց հետ նայելու: Հավատացեք, հենց ձեր ուժերն ազատագրեք, կպատահի ինչ-որ ճիշտ եւ կառուցողական բան, որը կպահանջի ձեր էներգետիկ պաշարները:

3. Ազատվել եք զոհի բարդույթից

Դադարե՞լ եք ձեզ խղճալ: Այլեւս չե՞ք փորձում շրջապատողների գութը շարժել ցածր աշխատավարձի եւ ծանր մանկության մասին պատմություններով: Ճիշտ է, դուք աշխարհին եք ուղարկել այն, ինչը հետո ձեր դեմքին որպես դիմակ է կպել: Ձեր իմիջի լավագույն պատյանը հպարտությունն է, արժանապատվությունը, ինքնավստահությունը: Հավասարակշռության վերաբերյալ բոլոր ուսմունքների պարզագույն ճշմարտությունը հետեւյալն է՝ ստանում ես այն, ինչ տալիս ես աշխարհին:

4. Աշխարհին վստահող եք դարձել

Վստահությունը միամտություն եւ հիմարությո՞ւն է: Ամենեւին: Միայն անկեղծ մարդն է հանգիստ եւ խարդավանքի չի սպասում, ի վիճակի է կյանքից իրապես հաճույք ստանալ: Եթե ամբողջ ժամանակ սպասեք, որ կվառվեք հերթական տղամարդու պատճառով, ապա այդպես էլ կլինի, իսկ պոտենցիալ փեսացուն այդպես էլ հաճույք չի ստանա ձեզ հետ շփվելուց, չէ՞ որ դուք տեղեկություն եք ուղարկում տիեզերք, որ վախենում եք: Փորձեք դադարել բացասական բան ակնկալելուց, եւ կյանքն ակնթարթորեն այլ գույներ կստանա:

5. Վախերը հաղթահարել եք

Վախն իռացիոնալ զգացում է: Դրա դրսեւորումներից մեկը մտասեւեռումն է՝ պաթոլոգիական վիճակ, որն ընդհանուր ոչինչ չունի իրական իրավիճակի հետ: Վախենո՞ւմ եք օդանավով թռչել, չնայած գիտեք, որ ավիաղետի հետեւանքով զոհվելու հավանականությունը չնչին է: Խուճապի՞ եք մատնվում հրապարակային ելույթների մտքից: Տագնապի վիճակո՞ւմ եք ապրում՝ մշտապես վախենալով, որ ձեզ կհեռացնեն: Մինչդեռ վախերի մեծամասնության համար հիմք պարզապես չկա: Փորձեք վատագույնը պատկերացնել՝ ի՞նչ տեղի կունենա ամենավատ ելքի դեպքում: Մի՞թե դա այդքան սարսափելի է: Իսկ այժմ փորձեք գիտակցել, որ անհանգստության պատճառներն այնքան էլ շատ չեն, բայց կյանքը մշտական տագնապով փչացնելը ամենաանիմաստ զբաղմունքն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․