Ինչպես պարզել, որ ձեզ դավաճանում են

Եթե զգում եք, որ ձեր զուգընկերն ավելի ու ավելի հաճախակի է ձեզանից դժգոհում եւ չի վարանում այդ մասին ձեզ ասել, բացառված չէ, որ հարցը ոչ թե կոնկրետ իրավիճակն է, այլ ինչ-որ ավելի լուրջ բան, եւ հենց այդպես է նա փորձում ձեզ մեղադրել, թե ինչու է դավաճանում:

Ընկերներ

Խոսեք ընկերների հետ: Եթե ձեզ դավաճանում են, ձեր շրջապատում դուք, որպես կանոն, վերջին մարդը կլինեք, ով այդ մասին չգիտի: Մյուսները աչք կփակեն, կլռեն եւ կքչփչան ձեր թիկունքում՝ սպասելով մինչ դուք ինքներդ կռահեք, որ ձեր զուգընկերը հավատարիմ չէ:

Եթե կասկածներ ունեք, փորձեք խոսել ընկերների հետ, կիսվեք ձեր մտահոգությունների մասին: Գուցե եւ նրանք ձեզ ճշմարտությունը չասեն, բայց նրանց պահվածքը ձեզ շատ բան հասկանալու տեղիք կտա:

Ի դեպ, հնարավոր է նաեւ հակառակ տարբերակը, երբ նրանք այնքան վստահ են արձագանքում, որ դուք կզգաք՝ ձեր բոլոր մտահոգությունները հիմնավորված չէին:

Կարեւորն այն է, որ չներփակվեք: Եթե ձեր կասկածներն արդարացի են, ավելի լավ է այդ մասին որքան հնարավոր է շուտ իմանալ: Եթե արդարացի չեն, չարժե ժամանակ վատնել հիմար սեւեռումների վրա:

Ժամանակ

Եթե թվում է, որ ձեզ անհավատարիմ են, ջանացեք ձեզ զսպել եւ զուգընկերոջ մոտ ձեր կասկածներով այն պահին չվազել, երբ դրանք ձեր մեջ ծնվել են:

Այսպես՝ հոգեբան Ռեյնհարդը իր կատարած հետազոտությամբ պարզել է, որ եթե մարդը ձայնագրություն լսի, որտեղ ինչ-որ մեկն արտահայտություն է անում, իսկ հետո հարցնեն՝ իրեն խաբել են, թե ոչ, փորձարկվողն ամենայն հավանականությամբ ճիշտ կպատասխանի, եթե նրան մտորելու ժամանակ տան եւ անհապաղ պատասխան չպահանջեն:

Այսինքն՝ որքան ձեզ շատ ժամանակ տաք իրավիճակը հասկանալու համար, այնքան մեծ է հավանականությունը, որ դուք ճիշտ կգնահատեք՝ դավաճանում են ձեզ, թե ոչ: Եթե փորձեք դա անմիջապես պարզել, ապա սխալվելու հավանականությունը մեծ է:

Բառեր

Հոգեբան Ջեյմ Փենեբեքերը պարզել է, որ եթե մարդը փորձում է որեւէ մեկից ճշմարտությունը թաքցնել, նա ենթագիտացաբար փոխում է բառապաշարը, որից օգտվում է: Ստախոսը կրճատում է այնպիսի բառերի օգտագործումը, ինչպիսին են՝ «ես», «իմ», «ես կարծում եմ», «ես հասկացա», «բայց», «բացի»:

Այսպիսով, ձեզ խաբող մարդն ասես փորձում է ապաանհատականացնել իր հաղորդածը: Նա կարծես ոչ մի կապ չունի: Նա փորձում է ասածի համար պատասխանատվությունից ազատվել:

Դրանից բացի, նա փորձում է իր պնդումները միանշանակ դարձնել՝ այլ տեսակետը մերժող:

Այս բառերի փոխարեն ստախոսն օգտագործում է «թշնամիներ», «ատում եմ», «չարություն»: Սա նույնպես ենթագիտակցական փորձ է ուժով հասնելու նրան, որ ստախոսին հավատան: Այնպես որ, եթե ձեր զուգընկերոջը կասկածում եք անհավատարմության մեջ, հետեւեք՝ արդյոք չի փոխվել նրա լեզուն, որով ձեզ հետ շփվում է:

Ձայն

Ի դեպ, անգամ տեմբրի փոփոխությունը կարող է մատնել զուգընկերոջ դավաճանությունը։ Պարզվում է, որ դավաճանողի օրգանիզմում շատ է բարձրանում տեստոստերոնի մակարդակը, ինչն էլ ազդում է ձայնի վրա։

Մարդը, զգալով, որ իր ձայնն անբնական է հնչում, փորձում է դա ուղղել, ինչն էլ բերում է նրան, որ ձայնը սկսում է ավելի տարօրինակ հնչել։

Դա վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց։ Հետեւեք նրան, թե ինչ ձայնով է խոսում ձեր սիրելի մարդը, հատկապես երբ խոսքը ձեր հարաբերությունների մասին է։

Ագրեսիա

Բոլորը գիտեն, որ դավաճանելը վատ է։ Եվ որքան էլ մենք փորձենք արդարացնել մեր վարքը, որքան էլ ծանրակշիռ լինեն մեր փաստարկները, դու միեւնույնն է շատ լավ հասկանում ես, որ սխալ ես հենց դու։ Եվ ոչ թե սխալ ես, այլ ուղղակի ստոր ես վարվում։

Այս բոլոր զգացողությունները տանջում են դավաճանող մարդուն։ Հատկապես եթե նա դա անում է առաջին անգամ, առհասարակ իրեն այդպես չէր պահում եւ միշտ դատապարտում էր մյուսներին, որոնք դավաճանում էին։ Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է նրան, որ մեղավորի համար կարեւոր է դառնում արդարացնել իր պահվածքը։ Իսկ դա անել հնարավոր է միայն զուգընկերոջը մեղադրելով, որին դու դավաճանում ես։

Դա բերում է նրան, որ դավաճանողը սկսում է ավելի շատ կպչել զուգընկերոջը եւ ավելի ագրեսիվ է դառնում նրա նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից
Ինչու են երիտասարդ կանայք հանդիպում տարեց տղամարդկանց հետ. դրական և բացասական կողմերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մոնա Լիզայի առեղծվածը
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»
Կատարյալ զույգերն` ըստ կենդանակերպի նշանի
ԹԵՍՏ․ Ո՞ր վարորդն ունի առավելություն պատկերված իրավիճակում
Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
Անի Քրիստին հղիության շրջանից լուսանկարներ է հրապարակել (Photo)
Ինչու են ամուսնալուծվում Կենդանակերպի նշանները
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար․ Կկարողանա՞ք գտնել այն գաղտնի բառը, որը կարող է բացել դուռը