Ընտանիքի հոգեբանական կլիման. 10 ոսկե կանոն բժիշկ Կոմարովսկուց

Թե՛ երեխաների, թե՛ մեծերի առողջությունը մեծապես կախված է ընտանիքի հոգեբանական կլիմայից:

Հայտնի բժիշկ-մանկաբույժ Ե.Օ. Կոմարովսկին պատմում է այն մասին, թե ինչպես տան մթնոլորտը բարենպաստ դարձնել ընտանիքի բոլոր անդամների համար:

1. Գլխավորն ընտանիքի առողջությունն ու երջանկությունն են: Ընտանիքը պետք է ապրի ոչ թե՝ երեխայի, այլ՝ ընտանիքի հետաքրքրություններով: Ես չեմ կարող պատկերացնել, որ իմ երեխային շոկոլադ նվիրեն, ու նա այն ընտանիքի բոլոր անդամների միջև չբաժանի:

2. Իրավիճակը, երբ կինը երեխային վերաբերող ինչ-որ բան է որոշում միայնակ, առանց ամուսնու, անթույլատրելի է: Երեխային վերաբերող ոչ մի որոշում ծնողի կողմից միայնակ չպետք է ընդունվի: Հայրիկը պետք է գլուխ հանի երեխային կերակրելուց, հագցնելուց, պետք է իմանա, թե ինչ է կատարվում նրա դպրոցում՝ ոչ պակաս, քան մայրը:

3. Երջանիկ երեխան այն երեխան է, ով ունի հայր և մայր, որոնք ժամանակ են գտնում ոչ միայն իրենց երեխային, այլև միմանց սիրելու համար:

4. Երեխայի խնամքով զբաղվող մոր հոգեկան բարեկեցության ապահովումը հոր գլխավոր խնդիրն է: Հենց հայրն է պարտավոր կարգավորել բոլոր հարցերը` կապված բարեկամների և հարևանների հետ ունեցած հարաբերություններին:

5. Եթե երեխան աչք չի բացում հիվանդանալուց, նշանակում է, որ նա խնդիր ունի շրջակա միջավայրի հետ, և այդ հարցը լուծելու համար գործողությունների 2 տարբերակ կա` բուժել երեխային, կամ փոխել շրջակա միջավայրը: Ինձ ավելի հոգեհարազատ է 2-րդ տարբերակը, սակայն ծնողների ու դեղավաճառների մի հսկայական զանգված ինձ հետ համաձայն չէ:

6. Եթե երեխան ամռանը 2 ամիս սոված, կեղտոտ ու ոտաբոբիկ վազվզվում է ամառանոցում, դա նրա առողջությունը վերականգնում է ողջ տարվա համար: Հենց այդպիսի պետք է լինի նորմալ երեխան` նիհար և ակտիվ:

7. Երեխայի վերաբերյալ բոլոր սկզբունքային որոշումները կարող են կայացնել միայն մայրը, հայրը և մանկաբույժը: Բարեկամները կարող են խորհուրդ տալ, բայց նախ և առաջ՝ այն պայմանով, որ ի վիճակի են չնեղանալ, եթե իրենց խորհուրդներն անտեսվեն: Եվ երկրորդ, նրանք կարող են պասիվ կերպով օգնել` ծնողներից պահանջելով որոշում կայացնել բոլոր սկզբունքային հարցերի վերաբերյալ:

Տատիկը կարող է երեխայի հետ զբոսանքի գնալ, իհարկե, սակայն նախապես մեր հետ համաձայնեցնելով, թե ինչ պետք է հագնի երեխան, ուր գնան և որքան զբոսնեն:

8. Ընտանիքի բարեկեցության գլխավոր պայմանը մոր առողջական վիճակն է: Հայրիկը պետք է իրեն պատեպատ տա և մայրիկին հնարավորություն տա ուտելու, քնելու և զբոսնելու:

9. Երկրի երջանկությունը համարվում է սկսված, երբ այդ երկրի տղամարդն ուշադրություն է սևեռում ոչ միայն պատերազմի, նավթի, գազի ու փողի վրա, այլ՝ երբ սկսում է զբաղվել երեխաներով: Ա՛յ, այդ ժամանակ է երկիրը սկսում զարգանալ:

10. Ես համարում եմ, որ պետք է օրենսդրորեն ամրագրել ծնողների` բժշկական գիտելիքների հիմունքներին ծանոթ լինելու պարտավորությունը: Դպրոցում սովորեցնում են սինուսների, կոսինուսների մասին, թե որն է, ասենք, Մոզամբիկի մայրաքաղաքը, սակայն ապագա ծնողները հետագայում գաղափար անգամ չեն ունենում, թե ինչպես երեխային օգնել բարձր ջերմության դեպքում, ինչ է վակցինացիան, ինչպիսին են լինում մանկական հիվանդությունները, ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը տանը, և այլ բաներ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Չառլի Չապլինի նամակը դստերը` Ջերալդինային
10 դաժան ճշմարտություն, որ ոչ ոք չի ուզում լսել, բայց մեր երջանկությունը կախված է դրանցից
10 փաստ տղամարդկանց մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր իմաստուն կին
Ընդամենը 6 վայրկյան, որը կարող է փոխել ամեն ինչ
10 խորհուրդ երիտասարդներին՝ աշխարհի ամենահաջողակ մարդկանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տղամարդիկ առանց սեքսի կարող են ապրել առավելագույնը 3 շաբաթ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Փորձեք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին
Աբրահամ Լինքոլնի նամակը` ուղղված որդու ուսուցչին
Իմաստուն առակ․ «Ավելին, քան փողը»
Մթերքներ, որոնք օգնում են ապրել մինչև 100 տարի․ Բժիշկ Մյասնիկով
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Խոխոբ. հավի միս պատրաստելու ամենահամեղ տարբերակը
Թեստ՝ սրատեսների համար․ Քանի՞ ուղտ կա այս նկարում
Վտանգավոր հիվանդություններ, որոնք հնարավոր է ախտորոշել մաշկի հոտով